YES Armenia-ն մեկնարկում է | EUNewsletter

YES Armenia-ն մեկնարկում է

11 Դեկտեմբեր 2017
ARS_9948

Դեկտեմբերի 5-ին պաշտոնապես մեկնարկեց երիտասարդ փորձագետների համար նախատեսված YES Armenia ծրագիրը: Մեկ տարի տևողությամբ ծրագրում ներգրավվելու համար ավելի քան 300 թեկնածուներից ընտրվել են 25-35 տարեկան 21 մասնագետ: Ընտրված փորձագետների գրեթե կեսը հայկական սփյուռքից են, ովքեր Հայաստան կբերեն իրենց փորձն ու հմտությունները:
YES Armenia-ն երիտասարդ մասնագետներին առաջարկում է բացառիկ հնարավորություն նպաստել Հայաստանի զարգացմանը՝ քաղաքացիական ծառայությանը բերելով նոր դինամիկա, էներգիա և արդիականացում: Երիտասարդ մասնագետները 12 ամիս կաշխատեն կառավարության գերակայություն հանդիսացող նախագծերի վրա: Նախագծերի ցանկը բազմազան է. հանրակրթական դպրոցների համար կառավարման նոր մոդելի ստեղծում, զբոսաշրջության զարգացում, թվայնացման ազգային օրակարգի մշակում ու գործարկում, Հայաստանում պետական և մասնավոր հատվածների գործընկերության (ՊՄԳ) համակարգի ստեղծում: Ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ-ը և իրականացնում է «Զարգացմանն ուղղված և ռազմավարական հետազոտություններ» ծրագիրը՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ:

ARS_9887Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հաջողություն մաղթեց մասնակիցներին. «Այս ծրագիրը երեք լավ կողմ ունի: Առաջինը՝ այն երիտասարդ սերնդի մասին է: Հայաստանը կարող է հպարտանալ իր բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներով. ես հավատում եմ, որ այս երիտասարդները կարող են նորություն բերել կառավարություն, ինչպես նաև ձգտում և հույս: Անշուշտ, երկրում փոփոխություն բերելը նրանց ապագայի մասին է: Երկրորդ՝ այս ծրագիրը կամուրջ է այստեղ և Սփյուռքում ապրող հայերի միջև: Մասնակիցների կեսը վերադարձել են Հայաստան. նրանք ձեռք են բերել գիտելիքներ Եվրոպայի լավագույն համալսարաններում և այստեղ հնարավորություն կունենան բացել իրենց թևերն ու իրականացնել իրենց ձգտումները: Երրորդ՝ այս ծրագիրը բարեփոխումների մասին է: Հայաստանը հիմա բարեփոխումների փուլում է: Ծրագրի հապավումը շատ ոգևորիչ է՝ YES: Այն դրական էներգիա է հաղորդում, ինչի կարիքը Հայաստանն ունի: 12 ամիսը կարճ ժամանակահատված է, այնպես որ չվատնե´ք ձեր ժամանակը: Եթե հաջողության հասնեք, մենք կշարունակենք աջակցել նման նախաձեռնությունները»:

ARS_9837Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց թե´ կազմակերպիչներին, թե´ ընտրված մասնակիցներին. «Ոգևորիչ է, որ այս ծրագրի արդյունքում պետական կառավարման ոլորտ են ներգրավվում 21 հայ երիտասարդ: Հուսով եմ, որ կարդարացնեք մեր և ձեր ակնկալիքները: YES Armenia ծրագիրը Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության լավ օրինակ է: Այն ներառում է կարևոր մի քանի առաջնահերթություններ՝ երիտասարդների ընդգրկում հանրային կառավարման բարեփոխումներում, Սփյուռքի երիտասարդ, տաղանդավոր կադրերի ներգրավում, փոխադարձ կարևորություն ներկայացնող ուղղություններով պետության և միջազգային գործընկերոջ համատեղ ջանքերի համադրում: Ծրագիրն այս ֆորմատով առաջին փորձն է, որ իրականացնում ենք Եվրոպական միության գործընկերների հետ և հուսով եմ, որ հաջողության պարագայում այն կլինի երկարաժամկետ և շարունակական»:

YES Armenia-ն մեկնարկում է

Դեկտեմբերի 5-ին պաշտոնապես մեկնարկեց երիտասարդ փորձագետների համար նախատեսված YES Armenia ծրագիրը: Մեկ տարի տևողությամբ ծրագրում ներգրավվելու համար ավելի քան 300 թեկնածուներից ընտրվել են 25-35 տարեկան 21 մասնագետ: Ընտրված փորձագետների գրեթե կեսը հայկական սփյուռքից են, ովքեր Հայաստան կբերեն իրենց փորձն ու հմտությունները: YES Armenia-ն երիտասարդ մասնագետներին առաջարկում է բացառիկ հնարավորություն նպաստել Հայաստանի զարգացմանը՝ քաղաքացիական ծառայությանը բերելով նոր դինամիկա, էներգիա և արդիականացում: Երիտասարդ մասնագետները 12 ամիս կաշխատեն կառավարության գերակայություն հանդիսացող նախագծերի վրա: Նախագծերի ցանկը բազմազան է. հանրակրթական դպրոցների համար կառավարման նոր մոդելի ստեղծում, զբոսաշրջության զարգացում, թվայնացման ազգային օրակարգի մշակում ու գործարկում, Հայաստանում պետական և մասնավոր հատվածների գործընկերության (ՊՄԳ) համակարգի ստեղծում: Ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ-ը և իրականացնում է «Զարգացմանն ուղղված և ռազմավարական հետազոտություններ» ծրագիրը՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ: