YES Armenia ծրագիրն ամփոփում է արդյունքները | EUNewsletter

YES Armenia ծրագիրն ամփոփում է արդյունքները

21 February 2019

Հունվարի 30-ին YES Armenia ծրագիրը պաշտոնապես ամփոփեց արդյունքները: 2017 թվականի դեկտեմբերին մեկնարկած ծրագիրը եզակի հնարավորություն էր ընձեռել 21 երիտասարդ փորձագետի աշխատել տարբեր նախարարություններում և պետական հաստատություններում՝ շոշափելի փոփոխություններ բերելով հանրային ոլորտում: Ընտրված փորձագետների գրեթե կեսը հայկական սփյուռքից էին, ովքեր Հայաստան բերեցին իրենց փորձն ու հմտությունները:

ARS_560412 ամիսների ընթացքում նրանք մշակել և իրականացրել են 21 առաջնահերթ նախագիծ՝ մշակված ըստ կառավարության բարեփոխումների օրակարգի և Եվրոպական միության առաջնահերթությունների: Նախագծերի ցանկը բազմազան էր. հանրակրթական դպրոցների համար կառավարման նոր մոդելի ստեղծում, զբոսաշրջության զարգացում, թվայնացման ազգային օրակարգի մշակում ու գործարկում, Հայաստանում պետական և մասնավոր հատվածների գործընկերության (ՊՄԳ) համակարգի ստեղծում և այլ: Ծրագրի շրջանակում երիտասարդ փորձագետները մասնակցել նաև որոշումների կայացման գործընթացին, անմիջական փորձառություն են ձեռք բերել պետական կառույցներում և իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի զարգացման գործում: Ծրագիրը ֆինանսավորում էր Եվրոպական միությունը, իրականացնում էր «Զարգացմանն ուղղված և ռազմավարական հետազոտություններ» ծրագիրը՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ:

2Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին այս կարևոր ծրագրի իրականացման համար. «ԵՄ-ի համար այս ծրագիրը փորձնական էր: Մենք հպարտ ենք, որ առնչվում ենք այս նախաձեռնության հետ և կարողացել են Հայաստանի երիտասարդությանը ակտիվորեն ներգրավել Հայաստանի պետական կառավարման ոլորտում: Երիտասարդները լավատեսության, ներուժի և թարմ գաղափարների արժեքավոր աղբյուր են, և Հայաստանը հենց այս տեսակի մարդկանց կարիքն ունի: YES Armenia ծրագիրը հաստատեց, որ երիտասարդները կարող են շատ օգտակար լինել բյուրոկրատական և կառավարման վաղուց հնացած համակարգերը վերափոխելու գործում, որոնք բացասաբար են ազդում Հայաստանի արագ զարգացման վրա: Ծրագրի նաև կամուրջ է հանդիսացել Սփյուռքի հետ՝ նպաստելով դրա մտավոր ներուժի իրագործմանը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման: Հայաստանն այժմ մեծ բարեփոխումների իրականացման մեկնարկային փուլում է, և մենք հավատում ենք, որ դրանք կհաջողեն, եթե երիտասարդները այդ բարեփոխումների մաս կազմեն»:

8Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ ծրագիրը Հայաստանի և ԵՄ միջև արդյունավետ ու ընդլայնվող փոխգործակցության վառ օրինակներից է, և շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին անկախությունից ի վեր Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար. «YES Armenia-ն նոր եռանդ հաղորդեց հանրային կառավարման համակարգին։ Հայաստանի ու Սփյուռքի երիտասարդ փորձագետները մի կողմից հնարավորություն ստացան ներսից հասկանալու, թե ինչպես են աշխատում պետական գերատեսչությունները և գործնական փորձ ձեռք բերել, մյուս կողմից իրենց հմտությունները ներդրեցին, նորարարական գաղափարները կյանքի կոչեցին ու հին խնդիրների համար նոր լուծումներ առաջարկեցին։ YES Armenia-ի իրականացման ընթացքում կուտակված ինստիտուցիոնալ փորձը կարևոր դեր կարող է խաղալ հանրային և քաղաքացիական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման գործընթացում»: