Կանայք ինքնակառավարման մարմիններում | EUNewsletter

Կանայք ինքնակառավարման մարմիններում

15 May 2013

Ապրիլի 16-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի շրջանակներում անցկացվել է համաժողով` «Կանայք տեղական ինքնակառավարման համակարգում. մասնակցային ժողովրդավարության զարգացման ուղիները Հայաստանում» խորագրով:
Միջոցառումը կազմակերպել էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը և Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան:
Համաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովից, Տարածքային կառավարման նախարարությունից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակից:
Ծրագրի նպատակն է խթանել կանանց մասնակցությունը տեղական ընտրություններին, ամրապնդել կին հնարավոր առաջնորդների կարողությունները և գիտելիքները կարողությունների զարգացման մի շարք միջոցառումների, նորարական մեթոդների և գործիքների միջոցով` այդպիսով նվազեցնելով գենդերային խոչընդոտները, որոնց Հայաստանում սոցիալ-քաղաքական որոշումների կայացման գործընթացում հանդիպում են կանայք:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Մոնիկա Պապյանն ընդգծել է, որ գենդերային հավասարությունն Եվրոպական միության հիմնարար արժեքներից է. «Մենք հավատում ենք, որ այս ծրագիրը, աջակցելով կանանց` կարևոր պաշտոններում ներգրավելուն, Հայաստանին երկարատև ու շահութաբեր ձեռքբերումներ կտա` այդ թվում առավել նորարարություն, արդյունավետություն և կայունություն»: Նա հավելել է, որ տեղական կառավարման մարմիններում կանանց հետևողական ներգրավվածությունը կնպաստի ժողովրդավարական գործընթացների զարգացմանը:

Հայաստանի բոլոր տասը մարզերը ներկայացնող, տեղական ինքնակառավարման մարմիններում որպես համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ ընտրված մոտ ութսուն կանայք բաժանվել են երեք խմբի և զուգահեռ աշխատանքային հանդիպումներ ունեցել Հայաստանի տարածքային կառավարման նախարարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, Հայաստանի Ազգային ժղովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանի և Հայաստանի Ազգայն ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ:

Այս հանդիպումների ընթացքում կին ղեկավարները բարձրացրել են այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց նրանք հանդիպում են իրենց պաշտոնավարման ընթացքում և փորձել են համայնքներին մտահոգող հարցերի լուծումներ գտնել:

Կանայք ինքնակառավարման մարմիններում

Ապրիլի 16-ին ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի շրջանակներում անցկացվել է համաժողով` «Կանայք տեղական ինքնակառավարման համակարգում. մասնակցային ժողովրդավարության զարգացման ուղիները Հայաստանում» խորագրով: Միջոցառումը կազմակերպել էին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը, Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունը և Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիան: Համաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ Հայաստանի Ազգային ժողովից, Տարածքային կառավարման նախարարությունից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակից: Ծրագրի նպատակն է խթանել կանանց մասնակցությունը տեղական ընտրություններին, ամրապնդել կին հնարավոր առաջնորդների կարողությունները և գիտելիքները կարողությունների զարգացման մի շարք միջոցառումների, նորարական մեթոդների և գործիքների միջոցով` այդպիսով նվազեցնելով գենդերային խոչընդոտները, որոնց Հայաստանում սոցիալ-քաղաքական որոշումների կայացման գործընթացում հանդիպում են կանայք: Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Մոնիկա Պապյանն ընդգծել է, որ գենդերային հավասարությունն Եվրոպական միության հիմնարար արժեքներից է. «Մենք հավատում ենք, որ այս ծրագիրը, աջակցելով կանանց` կարևոր պաշտոններում ներգրավելուն, Հայաստանին երկարատև ու շահութաբեր ձեռքբերումներ կտա` այդ թվում առավել նորարարություն, արդյունավետություն և կայունություն»: Նա հավելել է, որ տեղական կառավարման մարմիններում կանանց հետևողական ներգրավվածությունը կնպաստի ժողովրդավարական գործընթացների զարգացմանը: Հայաստանի բոլոր տասը մարզերը ներկայացնող, տեղական ինքնակառավարման մարմիններում որպես համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ ընտրված մոտ ութսուն կանայք բաժանվել են երեք խմբի և զուգահեռ աշխատանքային հանդիպումներ ունեցել Հայաստանի տարածքային կառավարման նախարարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի, Հայաստանի Ազգային ժղովի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանի և Հայաստանի Ազգայն ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի հետ: Այս հանդիպումների ընթացքում կին ղեկավարները բարձրացրել են այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնց նրանք հանդիպում են իրենց պաշտոնավարման ընթացքում և փորձել են համայնքներին մտահոգող հարցերի լուծումներ գտնել: