Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում | EUNewsletter

Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում

27 March 2014

2014թ. մարտի 14-ին տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի «Գաղափարների հավաքագրում» խորագրով առաջին աշխատաժողովը: Այն կազմակերպվել էր Հայաստանում Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և տարածքային կառավարման նախարարության կողմից (UNDP): Աշխատաժողովին ներկա էին համայնքների ավելի քան 60 կին ղեկավարներ, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային քաղաքացիական խմբեր, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և գենդերային հավասարության ոլորտում աշխատող հասարակական կազմակերպություններ:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոն և տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունեցին մասնակիցներին:
Դեսպան Հրիսթեան կիսվեց իր տպավորություններով Հայաստանում ժողովրդավարության ու կանանց մասնակցության մակարդակի վերաբերյալ. «ՀՀ Սահմանադրությունը զգայուն է գենդերային հարցերի հանդեպ, կանանց ու տղամարդկանց իրավունքները հավասարապես պաշտպանված են: Անկախությունից հետո Հայաստանն ընդունեց մի շարք կոնվենցիաներ ու հռչակագրեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում եմ գենդերային խնդիրներին: Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս փորձը, օրենքի ընդունումն ու օրենքի կիրառումը տարբեր երևույթներ են: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք մեծ մասամբ ընդգրկված չեն որոշումների կայացման գործընթացների բոլոր մակարդակներում»:
«Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի նպատակն է աջակցել հայ կանանց տեղական ընտրություններին մասնակցելու գործում ու ստեղծելու կին ղեկավարների ներուժ մի շարք կարողություններ ձևավորող միջոցառումների, նորարար մեթոդների միջոցով: Սա կբերի գենդերի վրա հիմնված խոչընդոտների նվազեցմանը, ինչին կանայք ստիպված են լինում բախվել քաղաքական ու հասարակական որոշումների կայացման գործընթացում:
Ըստ պարոն Տերտերյանի՝ տեղական կառավարման նախարարությունը պատասխանատու է ժողովրդավարական քաղաքականություն ձևավորելու համար, և կառույցի առաջնային նպատակներից է եղել խթանել կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում. «Գաղտնիք չէ, որ այս ոլորտում մենք դեռևս մեծ արդյունքներ չենք գրանցել. այնուամենայնիվ, մենք տեսնում ենք բազմաթիվ ակտիվ կանանց, ովքեր աշխատում են հասարակական և միջազգային կազմակերպություններում: Բացի այդ, վերջին 15 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել կանանց փոքր, բայց շատ արժեքավոր բանակ, ովքեր պատասխանատվություն են զգում իրենց համայնքի համար»:
Երկօրյա աշխատաժողովը հնարավորություն տվեց համայնքների ներկայացուցիչներին ընդգծելու առաջընթացն ու գոյություն ունեցող մարտահրավերները տեղական կառավարման ոլորտում, ինչպես նաև գենդերային հավասարության առաջխաղացումը տեղական մակարդակով: Աշխատաժողովի մասնակիցները նաև փորձեցին գտնել լուծումներ՝ ընդլայնելու գենդերային հավասարակշռված կառավարման հնարավորություններն ու բացահայտելու համապատասխան բացերը:
Բուսետտոն նշեց, որ ՄԱԶԾ-ն կենտրոնանում է կանանց հզորացման վրա, քանի որ կանանց ներգրավումը կյանքի բոլոր ոլորտներում կարևոր է ցանկացած երկրի ու հասարակության համար՝ սկսած համայնքային կազմակերպություններից մինչև մասնավոր սեկտոր ու կառավարություն: Նա նաև հայտնեց իր գոհունակությունը բոլոր մասնակից կազմակերպություններին՝ նշելով, որ նախընտրական դասընթացների մասնակցող կանանց 70% ընտրվել է տեղական խորհուրդներում:
Աշխատաժողովը եզրափակվեց մասնակիցների հայտարարությամբ՝ ուղղված տեղական ու միջազգային գործիչներին: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր նրանց ձգտումը՝ մասնակցելու որոշումների կայացմանն ու կառավարմանը:
«Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» նախագիծն իրականացվել է Հայաստանի տասը մարզերում՝ սկսած 2012թ. ապրիլից: Ֆինանսավորումն իրականացրել է Եվրամիությունը: Նախագծի բյուջեն կազմել է 525,000 եվրո:

Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում

2014թ. մարտի 14-ին տեղի ունեցավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի «Գաղափարների հավաքագրում» խորագրով առաջին աշխատաժողովը: Այն կազմակերպվել էր Հայաստանում Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և տարածքային կառավարման նախարարության կողմից (UNDP): Աշխատաժողովին ներկա էին համայնքների ավելի քան 60 կին ղեկավարներ, համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային քաղաքացիական խմբեր, տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչներ և գենդերային հավասարության ոլորտում աշխատող հասարակական կազմակերպություններ: Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուսետտոն և տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ողջունեցին մասնակիցներին: Դեսպան Հրիսթեան կիսվեց իր տպավորություններով Հայաստանում ժողովրդավարության ու կանանց մասնակցության մակարդակի վերաբերյալ. «ՀՀ Սահմանադրությունը զգայուն է գենդերային հարցերի հանդեպ, կանանց ու տղամարդկանց իրավունքները հավասարապես պաշտպանված են: Անկախությունից հետո Հայաստանն ընդունեց մի շարք կոնվենցիաներ ու հռչակագրեր, որոնք այս կամ այն կերպ առնչվում եմ գենդերային խնդիրներին: Այնուամենայնիվ, ինչպես ցույց է տալիս փորձը, օրենքի ընդունումն ու օրենքի կիրառումը տարբեր երևույթներ են: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք մեծ մասամբ ընդգրկված չեն որոշումների կայացման գործընթացների բոլոր մակարդակներում»: «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» ծրագրի նպատակն է աջակցել հայ կանանց տեղական ընտրություններին մասնակցելու գործում ու ստեղծելու կին ղեկավարների ներուժ մի շարք կարողություններ ձևավորող միջոցառումների, նորարար մեթոդների միջոցով: Սա կբերի գենդերի վրա հիմնված խոչընդոտների նվազեցմանը, ինչին կանայք ստիպված են լինում բախվել քաղաքական ու հասարակական որոշումների կայացման գործընթացում: Ըստ պարոն Տերտերյանի՝ տեղական կառավարման նախարարությունը պատասխանատու է ժողովրդավարական քաղաքականություն ձևավորելու համար, և կառույցի առաջնային նպատակներից է եղել խթանել կանանց մասնակցությունն ու ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում. «Գաղտնիք չէ, որ այս ոլորտում մենք դեռևս մեծ արդյունքներ չենք գրանցել. այնուամենայնիվ, մենք տեսնում ենք բազմաթիվ ակտիվ կանանց, ովքեր աշխատում են հասարակական և միջազգային կազմակերպություններում: Բացի այդ, վերջին 15 տարիների ընթացքում մենք ձեռք ենք բերել կանանց փոքր, բայց շատ արժեքավոր բանակ, ովքեր պատասխանատվություն են զգում իրենց համայնքի համար»: Երկօրյա աշխատաժողովը հնարավորություն տվեց համայնքների ներկայացուցիչներին ընդգծելու առաջընթացն ու գոյություն ունեցող մարտահրավերները տեղական կառավարման ոլորտում, ինչպես նաև գենդերային հավասարության առաջխաղացումը տեղական մակարդակով: Աշխատաժողովի մասնակիցները նաև փորձեցին գտնել լուծումներ՝ ընդլայնելու գենդերային հավասարակշռված կառավարման հնարավորություններն ու բացահայտելու համապատասխան բացերը: Բուսետտոն նշեց, որ ՄԱԶԾ-ն կենտրոնանում է կանանց հզորացման վրա, քանի որ կանանց ներգրավումը կյանքի բոլոր ոլորտներում կարևոր է ցանկացած երկրի ու հասարակության համար՝ սկսած համայնքային կազմակերպություններից մինչև մասնավոր սեկտոր ու կառավարություն: Նա նաև հայտնեց իր գոհունակությունը բոլոր մասնակից կազմակերպություններին՝ նշելով, որ նախընտրական դասընթացների մասնակցող կանանց 70% ընտրվել է տեղական խորհուրդներում: Աշխատաժողովը եզրափակվեց մասնակիցների հայտարարությամբ՝ ուղղված տեղական ու միջազգային գործիչներին: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում էր նրանց ձգտումը՝ մասնակցելու որոշումների կայացմանն ու կառավարմանը: «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» նախագիծն իրականացվել է Հայաստանի տասը մարզերում՝ սկսած 2012թ. ապրիլից: Ֆինանսավորումն իրականացրել է Եվրամիությունը: Նախագծի բյուջեն կազմել է 525,000 եվրո: