Լոռու մարզի կանայք՝ հանուն մարզի տնտեսական զարգացման | EUNewsletter

Լոռու մարզի կանայք՝ հանուն մարզի տնտեսական զարգացման

15 March 2014

Մարտի 7-ին Ախթալայի քաղաքապետարանում կայացավ Ախթալա քաղաքի և շրջակա Շամլուղ, Այրում և Ճոճկան համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացումը: Այն տեղի ունեցավ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական վիճակը:
Մշակված ՏՏԶ մոդելից բացի, մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանելու նպատակով կազմակերպվելու են նաև ուսումնական և տեղեկատվական դասընթացներ և քննարկումներ: Ծրագրի շրջանակներում բիզնես ծրագրերի իրականացման համար շահառուներին տրամադրվելու է նաև ֆինանսական աջակցություն, որը կխթանի համայնքների զարգացումը:
ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Իրինա Մովսիսյանը, բարձր գնահատելով Լոռու մարզպետարանի և Ախթալայի քաղաքապետարանի աջակցությունը, նկատեց. «ԵՄ-ն Հայաստանում մարդու իրավունքներին նվիրված բազում ծրագրեր է իրականացնում, սակայն մեզ համար այս ծրագիրն ունի յուրահատուկ նշանակություն շնորհիվ իր նպատակի, այն է՝ նպաստել կանանց իրավունքների և հմտությունների զարգացմանը, ինչն էլ իր հերթին կխթանի նրանց սոցիալական և տնտեսական անկախությունը»:
ՏՏԶ մոդելի մշակման համար տեղի բնակչության ներկայացուցիչներից կազմվել է հետազոտական խումբ: Մեկ ամսվա ընթացքում մշակված ՏՏԶ մոդելը ներառում է հիմնականում երեք ոլորտ՝ հանքարդյունաբերություն, զբոսաշրջություն և մրգերի ու հատապտուղների վերամշակում: Հաշվի առնելով Ախթալայում և հարակից շրջանների առավելություններն ու խնդիրները՝ ծրագրի հեղինակները նպատակ են դրել խրախուսելու կանանց հիմնել սեփական բիզնեսը, որն աստիճանաբար կհանգեցնի նաև համայնքների խնդիրների լուծմանը:
Միջոցառմանը մասնակցում էին համայնքի տնտեսական զարգացման շահառուները, տեղական իշխանությունները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը, հայտնելով իր գոհունակությունը տեղի բնակչության ակտիվ մասնակցության համար, հավելեց. «Ծրագրի շրջանակներում կատարվել է հետազոտություն, որի արդյունքները մենք զետեղել ենք ուղեցույցում: Այն կհանդիսանա հրաշալի աղբյուր բոլոր պոտենցիալ ներդրողների համար, հատկապես նրանց համար, ովքեր ներդրումներ կկատարեն Ախթալայի և հարակից շրջանների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծման ուղղությամբ: Որպես ծրագրի հաջորդ քայլ՝ Ախթալայում կանցկացվեն բիզնես պլանավորման դասընթացներ»:
Ծրագիրը կիրականացվի նաև Լոռու մարզի այլ համայնքներում՝ խթանելով հայ գործարար կանանց գործունեությունը:
«Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն ուղղված է Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելուն: Երեք տարի տևողությամբ այս ծրագիրը ԵՄ-ն կողմից ֆինանսավորվել է 768.357.95 եվրոյով:

Լոռու մարզի կանայք՝ հանուն մարզի տնտեսական զարգացման

Մարտի 7-ին Ախթալայի քաղաքապետարանում կայացավ Ախթալա քաղաքի և շրջակա Շամլուղ, Այրում և Ճոճկան համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացումը: Այն տեղի ունեցավ «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է խթանել Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական վիճակը: Մշակված ՏՏԶ մոդելից բացի, մարզի կանանց շրջանում ձեռներեցությունը խթանելու նպատակով կազմակերպվելու են նաև ուսումնական և տեղեկատվական դասընթացներ և քննարկումներ: Ծրագրի շրջանակներում բիզնես ծրագրերի իրականացման համար շահառուներին տրամադրվելու է նաև ֆինանսական աջակցություն, որը կխթանի համայնքների զարգացումը: ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Իրինա Մովսիսյանը, բարձր գնահատելով Լոռու մարզպետարանի և Ախթալայի քաղաքապետարանի աջակցությունը, նկատեց. «ԵՄ-ն Հայաստանում մարդու իրավունքներին նվիրված բազում ծրագրեր է իրականացնում, սակայն մեզ համար այս ծրագիրն ունի յուրահատուկ նշանակություն շնորհիվ իր նպատակի, այն է՝ նպաստել կանանց իրավունքների և հմտությունների զարգացմանը, ինչն էլ իր հերթին կխթանի նրանց սոցիալական և տնտեսական անկախությունը»: ՏՏԶ մոդելի մշակման համար տեղի բնակչության ներկայացուցիչներից կազմվել է հետազոտական խումբ: Մեկ ամսվա ընթացքում մշակված ՏՏԶ մոդելը ներառում է հիմնականում երեք ոլորտ՝ հանքարդյունաբերություն, զբոսաշրջություն և մրգերի ու հատապտուղների վերամշակում: Հաշվի առնելով Ախթալայում և հարակից շրջանների առավելություններն ու խնդիրները՝ ծրագրի հեղինակները նպատակ են դրել խրախուսելու կանանց հիմնել սեփական բիզնեսը, որն աստիճանաբար կհանգեցնի նաև համայնքների խնդիրների լուծմանը: Միջոցառմանը մասնակցում էին համայնքի տնտեսական զարգացման շահառուները, տեղական իշխանությունները, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը, հայտնելով իր գոհունակությունը տեղի բնակչության ակտիվ մասնակցության համար, հավելեց. «Ծրագրի շրջանակներում կատարվել է հետազոտություն, որի արդյունքները մենք զետեղել ենք ուղեցույցում: Այն կհանդիսանա հրաշալի աղբյուր բոլոր պոտենցիալ ներդրողների համար, հատկապես նրանց համար, ովքեր ներդրումներ կկատարեն Ախթալայի և հարակից շրջանների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծման ուղղությամբ: Որպես ծրագրի հաջորդ քայլ՝ Ախթալայում կանցկացվեն բիզնես պլանավորման դասընթացներ»: Ծրագիրը կիրականացվի նաև Լոռու մարզի այլ համայնքներում՝ խթանելով հայ գործարար կանանց գործունեությունը: «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն ուղղված է Լոռու մարզի կանանց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելուն: Երեք տարի տևողությամբ այս ծրագիրը ԵՄ-ն կողմից ֆինանսավորվել է 768.357.95 եվրոյով: