Տարածաշրջանն առավել ուժեղ է, երբ համախմբված են երիտասարդները | EUNewsletter

Տարածաշրջանն առավել ուժեղ է, երբ համախմբված են երիտասարդները

29 July 2013

«Երիտասարդները` հանուն Տարածաշրջանում փոխադարձ կապի պահպանման և համագործակցության» ծրագրի շրջանակներում 2013 թվականի հուլիսի 6-7-ը Երեւանում անցկացվել է Տարածաշրջանային ուսուցում ուսուցանողների համար` «Համընդհանուր արժեքներ» թեմայով:
Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել տարածաշրջանում`ընդհանուր արժեքների և Եվրոպայի հարուստ մշակութային բազմազանությանը համախոհ և այն գնահատող մշակութային միջավայրի շուրջ համագործակցության և գործընկերության հաստատմանը:
Այն ուղղված է Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի և Թուրքիայի երիտասարդների միջև հարաբերությունների զարգացմանը` մշակութային արժեքների փոխանակման և երիտասարդներին ԵՄ արժեհամակարգի վրա հիմնված կրթություն տրամադրելու միջոցով: Հայաստանում ծրագիրն իրականացվու է «Հեյֆեր Հայաստան» կազմակերպության կողմից:

Նախքան կմեկնարկեին դասընթացները, «Հեյֆեր Հայաստան»-ի տնօրեն Անահիտ Ղազանչյանը ողջունել է բոլոր մասնակիցներին: Նա նշել է, որ ծրագրի նպատակն տարածաշրջանում երիտասարդների ցանց ստեղծելnւ 1. «Այսպիսի փայլուն եւ խելացի երիտասարդների օգնությամբ մեր տարածաշրջանին հիանալի ապագա է սպասվում: Մենք շրջանցում ենք տեղական սահմանները՝ դրանք ընդլայնելով տարածաշրջանի մակարդակով. նման պայմաններում միմյանց կփոխանցենք ներգրավված կազմակերպությունների հարուստ փորձն ու տեսակետները: Մենք նոր բաներ կսովորենք միմյանցից»:

Ուսուցման ընթացքում չորս գործընկեր երկրները ներկայացնող ուսուցանողները մասնակցել են Երևանում անցկացված ուսուցմանը, որը վարել է միջազգային ճանաչված ուսուցանող Դորսի Դոյի Գերմանը: Իրենց երկիր վերադառնալով` ուսուցանողները համապատասխանաբար ուսուցում կկազմակերպեն իրենց երիտասարդների համար:

«Երիտասարդները` հանուն տարածաշրջանում փոխադարձ կապի պահպանման և համագործակցության» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից 208,104.00 եվրոյի չափով: 12 ամիս շարունակ կմասնակցեն ավելի քան 2,300 երիտասարդներ գործընկեր երկրների քաղաքաբնակ և գյուղաբնակ վայրերից:

Տարածաշրջանն առավել ուժեղ է, երբ համախմբված են երիտասարդները

«Երիտասարդները` հանուն Տարածաշրջանում փոխադարձ կապի պահպանման և համագործակցության» ծրագրի շրջանակներում 2013 թվականի հուլիսի 6-7-ը Երեւանում անցկացվել է Տարածաշրջանային ուսուցում ուսուցանողների համար` «Համընդհանուր արժեքներ» թեմայով: Ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել տարածաշրջանում`ընդհանուր արժեքների և Եվրոպայի հարուստ մշակութային բազմազանությանը համախոհ և այն գնահատող մշակութային միջավայրի շուրջ համագործակցության և գործընկերության հաստատմանը: Այն ուղղված է Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի և Թուրքիայի երիտասարդների միջև հարաբերությունների զարգացմանը` մշակութային արժեքների փոխանակման և երիտասարդներին ԵՄ արժեհամակարգի վրա հիմնված կրթություն տրամադրելու միջոցով: Հայաստանում ծրագիրն իրականացվու է «Հեյֆեր Հայաստան» կազմակերպության կողմից: Նախքան կմեկնարկեին դասընթացները, «Հեյֆեր Հայաստան»-ի տնօրեն Անահիտ Ղազանչյանը ողջունել է բոլոր մասնակիցներին: Նա նշել է, որ ծրագրի նպատակն տարածաշրջանում երիտասարդների ցանց ստեղծելnւ 1. «Այսպիսի փայլուն եւ խելացի երիտասարդների օգնությամբ մեր տարածաշրջանին հիանալի ապագա է սպասվում: Մենք շրջանցում ենք տեղական սահմանները՝ դրանք ընդլայնելով տարածաշրջանի մակարդակով. նման պայմաններում միմյանց կփոխանցենք ներգրավված կազմակերպությունների հարուստ փորձն ու տեսակետները: Մենք նոր բաներ կսովորենք միմյանցից»: Ուսուցման ընթացքում չորս գործընկեր երկրները ներկայացնող ուսուցանողները մասնակցել են Երևանում անցկացված ուսուցմանը, որը վարել է միջազգային ճանաչված ուսուցանող Դորսի Դոյի Գերմանը: Իրենց երկիր վերադառնալով` ուսուցանողները համապատասխանաբար ուսուցում կկազմակերպեն իրենց երիտասարդների համար: «Երիտասարդները` հանուն տարածաշրջանում փոխադարձ կապի պահպանման և համագործակցության» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից 208,104.00 եվրոյի չափով: 12 ամիս շարունակ կմասնակցեն ավելի քան 2,300 երիտասարդներ գործընկեր երկրների քաղաքաբնակ և գյուղաբնակ վայրերից: