Թափոնների կառավարումը Հայաստանում | EUNewsletter

Թափոնների կառավարումը Հայաստանում

23 March 2012

Հայաստանը` Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ միասին (ԵՀՔԳ-Արևելք) ցանկություն է հայտնել բարելավելու թափոնների կառավարման իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները, և մշակելու այնպիսի գործիքներ, որոնք կստեղծեն թափոնների ընդլայնված կառավարման ծառայություն: Ի պատասխան` Եվրոպական Միությունը տարածաշրջանում աշխատանքներ է սկսել այս երկրներիհետ և մշակել 5,800,000 եվրո արժողությամբ մի ճկուն նախագիծ, որի նպատակն է մեծապես նվազեցնել այն ռիսկերը, որոնք առաջանում են թափոնների անպատշաճ կառավարումից` ստեղծելով շրջակա միջավայրի աղտոտման վտանգներ:
Մարտի 23-ին Երևանում տեղի ունեցավնիստ, որին մասնակցեցին ազգային գործակալությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ Լոռու մարզից, որն ընտրվել էր որպես ծրագրի իրականացման պիլոտային շրջան: Երկրում ծրագրի համակարգող Արտեմ Խարազյանը համառոտ ներկայացրեց ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված գործողություններն ու ձեռքբերումները, մինչդեռ աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Դուգլաս Հիքմանը խոսեց Լոռու մարզի համար մշակված ռազմավարության ծրագրից:
Սույն ծրագիրը մեկնարկել է 2009 թ. դեկտեմբերի 10-ին և իր ավարտին կմոտենա 2013 թ. դեկտեմբերի 9-ին: Ներկայացումների համաձայն` 4-ամյա նախագծի առաջին կեսի ընթացքում թափոնների հեռացման մասին ելակետային տեղեկություն հավաքելու նպատակով 61 աղբավայրերի գույքացուցակ է մշակվել: Արդյունքում թիմն այժմ իր տրամադրության տակ ունի տվյալների էլեկտրոնային բազա և GIS քարտեզ: Առաջիկա 2 տարիների ընթացքում նախատեսված է մշակել աղբի կառավարման 15-ամյա ռազմավարություն: Բացի այդ, ծրագրի շրջանակներում մշակվել են դասընթացային նյութեր, որոնք մի շարք աշխատաժողովների ընթացքում բաժանվել են, կազմակերպվել են ուսուցողական ուղևորություններ դեպի համապատասխան ԵՄ անդամ երկրներ, և վերջապես դասընթաց` ծրագրի գլխավոր բաղկացուցիչ մասերից մեկը` հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով:
Այս ծրագրի միջոցով ԵՄ նպատակ ունի տարածել թափոնների կառավարման իր չափանիշները բոլոր այն գործընկեր երկրներում, որտեղ առկա է այս վտանգավոր էկոլոգիական խնդիրը: «Եվրոպական հանձնաժողովը ստեղծեց թափոնների կառավարման այս ծրագիրը հետևելով բազմակողմանի խորհրդատվություններին, և նրա բնույթը համապատասխանում է Արևելյան տարածաշրջանում ԵԱՔԳ ռազմավարության հիմնական նպատակներին ու սկզբունքներին», – իր բացման խոսքում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավար Ժան-Քրիստոֆ Գայրանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար` www.wastegovernance.org

Թափոնների կառավարումը Հայաստանում

Հայաստանը` Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի, Ռուսաստանի և Ուկրաինայի հետ միասին (ԵՀՔԳ-Արևելք) ցանկություն է հայտնել բարելավելու թափոնների կառավարման իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները, և մշակելու այնպիսի գործիքներ, որոնք կստեղծեն թափոնների ընդլայնված կառավարման ծառայություն: Ի պատասխան` Եվրոպական Միությունը տարածաշրջանում աշխատանքներ է սկսել այս երկրներիհետ և մշակել 5,800,000 եվրո արժողությամբ մի ճկուն նախագիծ, որի նպատակն է մեծապես նվազեցնել այն ռիսկերը, որոնք առաջանում են թափոնների անպատշաճ կառավարումից` ստեղծելով շրջակա միջավայրի աղտոտման վտանգներ: Մարտի 23-ին Երևանում տեղի ունեցավնիստ, որին մասնակցեցին ազգային գործակալությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչներ Լոռու մարզից, որն ընտրվել էր որպես ծրագրի իրականացման պիլոտային շրջան: Երկրում ծրագրի համակարգող Արտեմ Խարազյանը համառոտ ներկայացրեց ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված գործողություններն ու ձեռքբերումները, մինչդեռ աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ Դուգլաս Հիքմանը խոսեց Լոռու մարզի համար մշակված ռազմավարության ծրագրից: Սույն ծրագիրը մեկնարկել է 2009 թ. դեկտեմբերի 10-ին և իր ավարտին կմոտենա 2013 թ. դեկտեմբերի 9-ին: Ներկայացումների համաձայն` 4-ամյա նախագծի առաջին կեսի ընթացքում թափոնների հեռացման մասին ելակետային տեղեկություն հավաքելու նպատակով 61 աղբավայրերի գույքացուցակ է մշակվել: Արդյունքում թիմն այժմ իր տրամադրության տակ ունի տվյալների էլեկտրոնային բազա և GIS քարտեզ: Առաջիկա 2 տարիների ընթացքում նախատեսված է մշակել աղբի կառավարման 15-ամյա ռազմավարություն: Բացի այդ, ծրագրի շրջանակներում մշակվել են դասընթացային նյութեր, որոնք մի շարք աշխատաժողովների ընթացքում բաժանվել են, կազմակերպվել են ուսուցողական ուղևորություններ դեպի համապատասխան ԵՄ անդամ երկրներ, և վերջապես դասընթաց` ծրագրի գլխավոր բաղկացուցիչ մասերից մեկը` հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Այս ծրագրի միջոցով ԵՄ նպատակ ունի տարածել թափոնների կառավարման իր չափանիշները բոլոր այն գործընկեր երկրներում, որտեղ առկա է այս վտանգավոր էկոլոգիական խնդիրը: «Եվրոպական հանձնաժողովը ստեղծեց թափոնների կառավարման այս ծրագիրը հետևելով բազմակողմանի խորհրդատվություններին, և նրա բնույթը համապատասխանում է Արևելյան տարածաշրջանում ԵԱՔԳ ռազմավարության հիմնական նպատակներին ու սկզբունքներին», - իր բացման խոսքում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավար Ժան-Քրիստոֆ Գայրանը: Լրացուցիչ տեղեկությունների համար` www.wastegovernance.org