Մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումներ Հայաստանում | EUNewsletter

Մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումներ Հայաստանում

25 December 2010
Milena Corradini
Milena Corradini

Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերը ԵՄ երկարաժամկետ նպատակներից են: ԵՄ-ն աջակցում է ՄԿՈՒ բարեփոխումներին դեռևս 2003թ.-ից ՏԱՍԻՍ (տեխնիկական աջակցություն) ծրագրի և բյուջետային հատկացումների միջոցով: Հայաստանում Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) աշխատում է աջակցել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումների գործընթացին՝ այն  համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին:

ԵԿՀ-ն Եվրամիության գործակալություն է, որը հիմնվել է 1990 թ.-ին Իտալիայում և աշխատում է ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների հետ: 2009 թ.-ին ԵԿՀ–ի կողմից մեկնարկել է նորարարական ուսումնական ծրագիր` «Ազգային տնտեսական մրցունակության ապահովմանն ուղղված կրթական քաղաքականություններ» նախագծի շրջանակներում:

ԵԿՀ-ն հիմնականում աշխատում է ՀՀ կրթության և գիտության,  աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարությունների, մարզպետարանների և կրթական այլ կազմակերպությունների հետ: Բոլոր ՄԿՈՒ քոլեջներում ստեղծվել է ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդ` հասարակական երկխոսությունը ամրապնդելու և 2010 թ.-ին Լոռու և Տավուշի մարզերում իրականացված մրցունակության ծրագրի արդյունքները տարածելու նպատակով:

Այս նախագծի շրջանակներում 2010 թ. հոկտեմբերին ԵԿՀ աջակցությամբ շահագրգիռ կողմերի երկու խորհրդաժողով է անցկացվել Տավուշի և Լոռու մարզերում: Քննարկվել են կրթությունը, որպես մրցունակության, տնտեսության և սոցիալական համախմբման աջակցման գործիք դիտարկող հետազոտության հիմնական արդյունքները: Այս աշխատաժողովներին մասնակցելու նպատակով Երևանում էր եվրոպական Կրթական հիմնադրամի հայաստանյան պատասխանատու Միլենա Կորադինին: Նա հայտնել  է ԵԿՀ ներդրումների և հետագա ծրագրերի մասին իր տեսակետները.

– Որպես Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան պատասխանատու` որո՞նք են Ձեր կարծիքով երկրի կրթության և ուսուցման համակարգում առկա , առաջնային խնդիրները:

– Առաջին հերթին  կրթության և ուսուցման որակի խնդիր կա, ապա կրթության թափանցիկության հարցը, շարժուկանությունն ավագ և մասնագիտական դպրոցների,  ավագ դպրոցների և համալսարանների միջև: Կրթության գործընթացն ինքնին  շատ բարդ է: Այն նման չէ կամուրջ կառուցելուն: Կրթությունը ժամանակ է պահանջում: Հարկավոր է փոփոխել ուսումնական ծրագրերը, դասավանդվող առարկաները, պատրաստել ուսուցիչներ: Հարկավոր է  տեսնել, թե ինչ հաջողություն ունեն նոր ծրագրերով սովորած ուսանողներն աշխատաշուկայում: Հարկավոր է վերահսկել այս գործընթացները: Դա աշխատատար է ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական երկրներում: Կրթական բարեփոխումները, առհասարակ, դժվար և երկարատև աշխատանք են պահանջում:

– Ի՞նչ տեսանելի փոփոխություններ կարող եք արձանագրել Հայաստանում ձեր աշխատանքի ընթացքում:

– Տեսանելի փոփոխություններ են դպրոցներում փոխված պատուհանները, վերանորոգված տանիքները, ջեռուցվող դասարանները: Հայաստանում 12 փորձնական ՄԿՈՒ քոլեջ է ընտրվել` ԵՄ ֆինանսական աջակցություն ստանալու համար: Ավելի դժվար է ազդել կրթության բովանդակության և որակի վրա:

– Երիտասարդները, ավարտելով դպրոցը, բախվում են աշխատանք գտնելու խնդրին: Ինչպե՞ս է ԵԿՀ-ն< տեսնում այս խնդրի լուծումը:

– Հայաստանում պետք է բարելավել համագործակցությունը գործատուների և կրթական հաստատությունների միջև: Կրթությունը և ուսուցումը կարևոր են, սակայն անհրաժեշտ է ունենալ նաև տնտեսական զարգացում: Հայաստանը պետք է գրավի արտասահմանյան ներդրողներին, ստեղծի վարկային միջոցներ  փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվել ցանկացողների համար:

– Առաջիկայում ի՞նչ այլ ծրագրեր են նախատեսվում իրականացնելՀայաստանում:

– Մենք շարունակում ենք մասնագիտական կրթության և ուսուցման շրջանակում մեր աշխատանքը: 2011-ին կկենտրոնանանք հասարակական համագործակցության, կառուցակարգային կարողությունների հզորացման և որակավորման խնդիրների վրա: Մենք կշարունակենք աշխատել ՀՀ կրթության և գիտության նախարարության և մարզերի հասարակական կառույցների հետ

Մասնագիտական կրթության և ուսուցման բարեփոխումներ Հայաստանում

[caption id="attachment_449" align="alignright" width="199" caption="Milena Corradini"]Milena Corradini[/caption] Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերը ԵՄ երկարաժամկետ նպատակներից են: ԵՄ-ն աջակցում է ՄԿՈՒ բարեփոխումներին դեռևս 2003թ.-ից ՏԱՍԻՍ (տեխնիկական աջակցություն) ծրագրի և բյուջետային հատկացումների միջոցով: Հայաստանում Եվրոպական կրթական հիմնադրամը (ԵԿՀ) աշխատում է աջակցել մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) բարեփոխումների գործընթացին՝ այն  համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին: ԵԿՀ-ն Եվրամիության գործակալություն է, որը հիմնվել է 1990 թ.-ին Իտալիայում և աշխատում է ԵՄ անդամ չհանդիսացող պետությունների հետ: 2009 թ.-ին ԵԿՀ–ի կողմից մեկնարկել է նորարարական ուսումնական ծրագիր` «Ազգային տնտեսական մրցունակության ապահովմանն ուղղված կրթական քաղաքականություններ» նախագծի շրջանակներում: ԵԿՀ-ն հիմնականում աշխատում է ՀՀ կրթության և գիտության,  աշխատանքի և սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարությունների, մարզպետարանների և կրթական այլ կազմակերպությունների հետ: Բոլոր ՄԿՈՒ քոլեջներում ստեղծվել է ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդ` հասարակական երկխոսությունը ամրապնդելու և 2010 թ.-ին Լոռու և Տավուշի մարզերում իրականացված մրցունակության ծրագրի արդյունքները տարածելու նպատակով: Այս նախագծի շրջանակներում 2010 թ. հոկտեմբերին ԵԿՀ աջակցությամբ շահագրգիռ կողմերի երկու խորհրդաժողով է անցկացվել Տավուշի և Լոռու մարզերում: Քննարկվել են կրթությունը, որպես մրցունակության, տնտեսության և սոցիալական համախմբման աջակցման գործիք դիտարկող հետազոտության հիմնական արդյունքները: Այս աշխատաժողովներին մասնակցելու նպատակով Երևանում էր եվրոպական Կրթական հիմնադրամի հայաստանյան պատասխանատու Միլենա Կորադինին: Նա հայտնել  է ԵԿՀ ներդրումների և հետագա ծրագրերի մասին իր տեսակետները. - Որպես Եվրոպական կրթական հիմնադրամի հայաստանյան պատասխանատու` որո՞նք են Ձեր կարծիքով երկրի կրթության և ուսուցման համակարգում առկա , առաջնային խնդիրները: - Առաջին հերթին  կրթության և ուսուցման որակի խնդիր կա, ապա կրթության թափանցիկության հարցը, շարժուկանությունն ավագ և մասնագիտական դպրոցների,  ավագ դպրոցների և համալսարանների միջև: Կրթության գործընթացն ինքնին  շատ բարդ է: Այն նման չէ կամուրջ կառուցելուն: Կրթությունը ժամանակ է պահանջում: Հարկավոր է փոփոխել ուսումնական ծրագրերը, դասավանդվող առարկաները, պատրաստել ուսուցիչներ: Հարկավոր է  տեսնել, թե ինչ հաջողություն ունեն նոր ծրագրերով սովորած ուսանողներն աշխատաշուկայում: Հարկավոր է վերահսկել այս գործընթացները: Դա աշխատատար է ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական երկրներում: Կրթական բարեփոխումները, առհասարակ, դժվար և երկարատև աշխատանք են պահանջում: - Ի՞նչ տեսանելի փոփոխություններ կարող եք արձանագրել Հայաստանում ձեր աշխատանքի ընթացքում: - Տեսանելի փոփոխություններ են դպրոցներում փոխված պատուհանները, վերանորոգված տանիքները, ջեռուցվող դասարանները: Հայաստանում 12 փորձնական ՄԿՈՒ քոլեջ է ընտրվել` ԵՄ ֆինանսական աջակցություն ստանալու համար: Ավելի դժվար է ազդել կրթության բովանդակության և որակի վրա: - Երիտասարդները, ավարտելով դպրոցը, բախվում են աշխատանք գտնելու խնդրին: Ինչպե՞ս է ԵԿՀ-ն< տեսնում այս խնդրի լուծումը: - Հայաստանում պետք է բարելավել համագործակցությունը գործատուների և կրթական հաստատությունների միջև: Կրթությունը և ուսուցումը կարևոր են, սակայն անհրաժեշտ է ունենալ նաև տնտեսական զարգացում: Հայաստանը պետք է գրավի արտասահմանյան ներդրողներին, ստեղծի վարկային միջոցներ  փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվել ցանկացողների համար: - Առաջիկայում ի՞նչ այլ ծրագրեր են նախատեսվում իրականացնելՀայաստանում: - Մենք շարունակում ենք մասնագիտական կրթության և ուսուցման շրջանակում մեր աշխատանքը: 2011-ին կկենտրոնանանք հասարակական համագործակցության, կառուցակարգային կարողությունների հզորացման և որակավորման խնդիրների վրա: Մենք կշարունակենք աշխատել ՀՀ կրթության և գիտության նախարարության և մարզերի հասարակական կառույցների հետ