Հայաստանում ԹԱՅԵՔՍ աշխատաժողովի ընթացքում քննարկվել են մուտքի արտոնագրերի և միգրացիայի հարցեր
10 February 2011ԵՄ-ի և Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցող շարժունակության վերաբերյալ ԹԱՅԵՔՍ աշխատաժողովի ուշադրության կենտրոնում էին մուտքի արտոնագրերի և միգրացիայի հարցերը:
Հայաստանում ԵՄ ներկայացուցչության մամուլի հաղորդագրության մեջ ասվում էր, որ Երևանում փետրվարի 8-9 տեղի ունեցած քննարկումները կոչված էին «մուտքի արտոնագրերի դյուրացման և ԵՄ-ի ու Հայաստանի միջև ռեադմիսիայի (քաղաքացիներին հետ ընդունելու համաձայնություն) վերաբերյալ ապագա բանակցությունների համար հիմք նախապատրաստելուն»:
Աղբյուր՝ www.enpi-info.eu