Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն | EUNewsletter

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն

24 Հունիս 2014
IMG_9910

Հունիսի 19-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակաբաշխությունը մեկնարկել է 2012թ. ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Բրիտանական դեսպանության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Եվրախորհրդի երևանյան գրասենյակի, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի և Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության կողմից: Նպատակն էր նշանավորվել մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները:

Միջոցառումը բացեց Քաունթերփարթ ինթերնեյշնլ Հայաստան կազմակերպության ղեկավար Քարլ Հոֆսթրան. «Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների համար արդեն ավանդույթ է դարձել կազմակերպել Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը, որը նպատակ ունի խթանել ժողովրդավարության տարածումը Հայաստանում: Ես շատ ուրախ եմ ողջունել Միավորված ազգերի կազմակերպության հայաստանայն գրասենյակին, որը միացել է մարդկային իրավունքների տարածման ու պաշտպանության մեր ջանքերին»: Նա հավելեց, որ ընդգրկված անվանակարգերը վերաբերում են քաղաքացիական ակտիվության այն ոլորտներին, որոնք 2013թ. ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել:

Եվրախորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը իրավաբաններ Արտակ Զեյնալյանին և Արա Ղազարյանին հանձնեց «Ազատության պաշտպան» մրցանակը: «Արտակը և Արան, որ հայտնի են իրենց արհեստավարժությամբ ու անձնական մեծ նվիրումով, օգնել են Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների իրացնելու իրավական աջակցության ու արդար դատավարության իրենց իրավունքը, այդ թվում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայտեր ներկայացնելու միջոցով», – ասաց պ-ն Պավլյուկը:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեյթի Լիչը Լարա Ահարոնյանին հանձնեց «Խիզախ կին» մրցանակը: «Կանանց ռեսուրսային կենտրոնում բոլորը բացառիկ խիզախ են և պատրաստ են որպես առաջամարտիկ պաշտպանել խոցելի անձանց իրավունքները: Խիզախ բառը, թերևս, թույլ բառ է, ավելի ճիշտ կլինի ասել՝ անվախ: Լարա Ահարոնյանը Կանանց ռեսուրսային կենտրոնի իր կոլեգաների ու այլ գործընկեր կառույցների հետ կարողացել է ձայն ապահովել այն կանանց համար, ովքեր գտնվել են վախի ու սպառնալիքների մթնոլորտում և զրկված են եղել ձայնից», ասաց նա:

«Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնվեց «Հետք» հետաքննող լրագրողների ընկերակցությանը Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցի կողմից: «Տարբեր առիթներով ԵՄ վերահաստատել է, որ ազատ, անկախ և բազմակարծություն ապահովող լրատվամիջոցները, որոնք նպաստում են տեղեկատվության ու մտքերի ազատ հոսքին ու ապահովում են թափանցիկություն և հաշվետվողականություն, հանդիսանում են ժողովրդավարական հասարակության անկյունաքարը: «Հետքը» հետաքննող լրագրողական գործունեության ակնառու օրինակ է, որն ակտիվորեն ներգրավված է տարբեր ոլորտներին վերաբերող լրագրողական հետաքննություններում: Իրենց գործունեության ընթացքում «Հետքի» լրագրողները ապացուցել են իրենց արհեստավարժությունն ու նվիրումը լրագրողական հիմնարար սկզբունքներին», – ասաց պ-ն Լորենցը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ պ-ն Վիլյամ Հանլոնը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին հանձնեց «Կառավարության բարեփոխիչ» մրցանակը: «Պ-ն Տոնոյանը մարդու իրավունքների համահավասար ապահովման, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության եռանդուն առաջամարտիկ է: Մենք արժևորում ենք նրա նվիրումն ու ջանքերն ուղղված Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումներին ու մեզ բոլորիս միավորող անվտանգության, բարեկեցության և ժողովրդավարության համընդհանուր արժեքների խթանմանը», – ասաց պ-ն Հանլոնը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանին հանձնեց «Տեղական կառավարման բարեփոխիչ» մրցանակը: «Լուսինեի առաջնորդության ներքո Քարահունջ համայնքը դարձել է ավելի բարեկեցիկ բնակավայր՝ աճի, բարեփոխումների ու փոփոխությունների շնորհիվ», – ասաց պ-ն Բուզետոն:

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «Համայնքային ծառայություն» մրցանակը հանձնեց Երևանի մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Լաուրա Մովսիսյանին: «Դ-ր Մովսիսյանը մեծ ջանքեր է գործադրել հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական ծառայություններ ապահովելու ուղղությամբ: Նա առաջնորդ է, ով ծառայում է իր համայնքին և օրինակ է հանդիսանում մյուսների համար՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է կամավոր օգնել մյուսներին», – ասաց դեսպան Հեֆերնը:

Համընդհանուր իրավունքների մրցանակը շնորհվում է 2012թ.-ից՝ նպատակ ունենալով նշելու քաղաքացիական իրավունքի ակտիվիստների, պաշտնոյաների, ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, միջազգային դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու լրագրողներ:

Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն

Հունիսի 19-ին Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության արարողությունը: Մրցանակաբաշխությունը մեկնարկել է 2012թ. ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Բրիտանական դեսպանության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Եվրախորհրդի երևանյան գրասենյակի, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակի և Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության կողմից: Նպատակն էր նշանավորվել մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները:

Միջոցառումը բացեց Քաունթերփարթ ինթերնեյշնլ Հայաստան կազմակերպության ղեկավար Քարլ Հոֆսթրան. «Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների համար արդեն ավանդույթ է դարձել կազմակերպել Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը, որը նպատակ ունի խթանել ժողովրդավարության տարածումը Հայաստանում: Ես շատ ուրախ եմ ողջունել Միավորված ազգերի կազմակերպության հայաստանայն գրասենյակին, որը միացել է մարդկային իրավունքների տարածման ու պաշտպանության մեր ջանքերին»: Նա հավելեց, որ ընդգրկված անվանակարգերը վերաբերում են քաղաքացիական ակտիվության այն ոլորտներին, որոնք 2013թ. ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել:

Եվրախորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը իրավաբաններ Արտակ Զեյնալյանին և Արա Ղազարյանին հանձնեց «Ազատության պաշտպան» մրցանակը: «Արտակը և Արան, որ հայտնի են իրենց արհեստավարժությամբ ու անձնական մեծ նվիրումով, օգնել են Հայաստանի բազմաթիվ քաղաքացիների իրացնելու իրավական աջակցության ու արդար դատավարության իրենց իրավունքը, այդ թվում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայտեր ներկայացնելու միջոցով», - ասաց պ-ն Պավլյուկը: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեյթի Լիչը Լարա Ահարոնյանին հանձնեց «Խիզախ կին» մրցանակը: «Կանանց ռեսուրսային կենտրոնում բոլորը բացառիկ խիզախ են և պատրաստ են որպես առաջամարտիկ պաշտպանել խոցելի անձանց իրավունքները: Խիզախ բառը, թերևս, թույլ բառ է, ավելի ճիշտ կլինի ասել՝ անվախ: Լարա Ահարոնյանը Կանանց ռեսուրսային կենտրոնի իր կոլեգաների ու այլ գործընկեր կառույցների հետ կարողացել է ձայն ապահովել այն կանանց համար, ովքեր գտնվել են վախի ու սպառնալիքների մթնոլորտում և զրկված են եղել ձայնից», ասաց նա: «Մեդիա գերազանցություն» մրցանակը հանձնվեց «Հետք» հետաքննող լրագրողների ընկերակցությանը Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենցի կողմից: «Տարբեր առիթներով ԵՄ վերահաստատել է, որ ազատ, անկախ և բազմակարծություն ապահովող լրատվամիջոցները, որոնք նպաստում են տեղեկատվության ու մտքերի ազատ հոսքին ու ապահովում են թափանցիկություն և հաշվետվողականություն, հանդիսանում են ժողովրդավարական հասարակության անկյունաքարը: «Հետքը» հետաքննող լրագրողական գործունեության ակնառու օրինակ է, որն ակտիվորեն ներգրավված է տարբեր ոլորտներին վերաբերող լրագրողական հետաքննություններում: Իրենց գործունեության ընթացքում «Հետքի» լրագրողները ապացուցել են իրենց արհեստավարժությունն ու նվիրումը լրագրողական հիմնարար սկզբունքներին», - ասաց պ-ն Լորենցը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ պ-ն Վիլյամ Հանլոնը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին հանձնեց «Կառավարության բարեփոխիչ» մրցանակը: «Պ-ն Տոնոյանը մարդու իրավունքների համահավասար ապահովման, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության եռանդուն առաջամարտիկ է: Մենք արժևորում ենք նրա նվիրումն ու ջանքերն ուղղված Հայաստանի անվտանգության ոլորտի բարեփոխումներին ու մեզ բոլորիս միավորող անվտանգության, բարեկեցության և ժողովրդավարության համընդհանուր արժեքների խթանմանը», - ասաց պ-ն Հանլոնը: ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոն Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանին հանձնեց «Տեղական կառավարման բարեփոխիչ» մրցանակը: «Լուսինեի առաջնորդության ներքո Քարահունջ համայնքը դարձել է ավելի բարեկեցիկ բնակավայր՝ աճի, բարեփոխումների ու փոփոխությունների շնորհիվ», - ասաց պ-ն Բուզետոն: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «Համայնքային ծառայություն» մրցանակը հանձնեց Երևանի մանկական վերականգնողական կենտրոնի տնօրեն Լաուրա Մովսիսյանին: «Դ-ր Մովսիսյանը մեծ ջանքեր է գործադրել հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական ծառայություններ ապահովելու ուղղությամբ: Նա առաջնորդ է, ով ծառայում է իր համայնքին և օրինակ է հանդիսանում մյուսների համար՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է կամավոր օգնել մյուսներին», - ասաց դեսպան Հեֆերնը: Համընդհանուր իրավունքների մրցանակը շնորհվում է 2012թ.-ից՝ նպատակ ունենալով նշելու քաղաքացիական իրավունքի ակտիվիստների, պաշտնոյաների, ԶԼՄ-ների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, միջազգային դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ ու լրագրողներ: