Դասընթացներ տեղամասային ընտրական հանձնաժողովների համար | EUNewsletter

Դասընթացներ տեղամասային ընտրական հանձնաժողովների համար

22 February 2013

Կենտրոնական ընտրական հանաժողովը, Եվրամիության և մյուս գործընկերների աջակցությամբ, 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից առաջ կազմակերպել էր համապետական ուսուցման ծրագիր` տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար: Ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ-ն` որպես «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» 1.7 միլիոն Եվրո արժողությամբ ծրագրի մաս:
Դասընթացներից մեկն անցկացվել էր փետրվարի 11-ին Երևանում, Չարենցի անվան դպրոցում: Դասընթացին ներկա գտնվելու համար հրավիրված էին ոչ միայն լրատվամիջոցների ներկայացուցիչները, այլ նաև պաշտոնյաներ տեղական և միջազգային կառույցներից: Միջոցառմանը մասնակցում էին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան:
Ծրագիրը հասցեագրված է ՏԸՀ մոտ 16.000 անդամներին, ովքեր սպասարկելու են Հայաստանի 1.988 ընտրատեղամասերի ընտրողներին ընտրության օրը: Վերապատրաստման դասընթացները սկսվել են փետրվարի 28-ից և կշարունակվեն մինչև փետրվարի 15-ը:
Ընդգծելով, որ ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարության համար հիմնարար սկզբունքներ են, դեսպան Հրիստեան նշել է, որ Եվրոպական Միությունը Հայաստանից ակնկալում է՝ առաջիկա ընտրությունները կանցկացվեն միջազգային չափանիներին և հանձնառություններին համապատասխան: Նրա խոսքով՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների դերը, որպես նվիրյալ անդամներ, ընտրությունների օրը կենսական է լինելու:

«Ընտրական հանձնաժողովների բարձր որակավորմամբ բոլոր անդամները պետք է ունենան համապատասխան ունակություններ, փորձ և նվիրվածություն ընտրական գործընթացին հետևելու հարցում՝ ապահովելով արդարություն, անկողմնակալություն, անկախություն, թափանցիկություն, հասանելիություն և պրոֆեսիոնալիզմ: Ընտրական հանձնաժողովների անդամներին վերապատրաստելը Հայաստանում ընտրական գործընթացներին աջակցելու մեր ծրագրի մի մասն է»,- ասել է Հրիստեան:

Դասընթացներն ընդգրկում են մասնագիտական ընտրական վարչության ուսուցում, այդ թվում, ընտրողների գրանցման և ձայների հաշվառման կարգը, թանաքի ճիշտ օգտագործումը, ընտրողների ինքնության հաստատումը և քվեաթերթիկների վավերացումը, ինչպես նաև խոշորացնող ոսպնյակների օգտագործումը թույլ տեսողություն ունեցող ընտրողներին օգնելու համար:

Ընտրական գործընթացին մասնակցողները ստանում են տեղեկատվական նյութեր, որոնց հղում է կատարվելու դասընթացի ընթացքում ինչպես նաև ընտրության օրը: Տրվելու են ՏԸՀ ուսումնական ձեռնարկը, մի շարք տեղեկատվական պաստառներ, որոնք ցուցադրված են լինելու ընտրատեղամասերում, նոր Ընտրական օրենսգիրքը և ԿԸՀ որոշումները:

Տիգրան Մուկուչյանն ընդգծել է, որ դասընթացներին մասնակցության բարձր ցուցանիշ է գրանցվել:

«Դասընթացները զուգահեռաբար անցկացվել են երկրի բոլոր շրջաններում, նույնիսկ որոշ գյուղական հաայնքներում, որոնք հեռու են գտնվում քաղաքներից, որպեսզի մասնակիցների համար տրանսպորտի խնդիր չառաջանար», – ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Բացի ԵՄ-ից և ԵԱՀԿ-ից, համապետական վերապատրաստման ծրագիրն այլ դոնորներ ևս ունի: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հովանավորել է նախապատրաստական ծրագիրը ԿՀԸ-ի և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության կողմից ընտրված 44 ուսուցանողների համար, որոնք կանցկացնեն 649 դասընթաց՝ ընդգրկելով Հայաստանի ողջ տարածքը: Բրիտանական դեսպանատունն աջակցում է ընտրություններին՝ թույլ տեսողություն ունեցողների համար խոշորացույցներ տրամադրելով:

[gallery link=”file”

Դասընթացներ տեղամասային ընտրական հանձնաժողովների համար

Կենտրոնական ընտրական հանաժողովը, Եվրամիության և մյուս գործընկերների աջակցությամբ, 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից առաջ կազմակերպել էր համապետական ուսուցման ծրագիր` տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար: Ծրագիրը ֆինանսավորում է ԵՄ-ն` որպես «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» 1.7 միլիոն Եվրո արժողությամբ ծրագրի մաս: Դասընթացներից մեկն անցկացվել էր փետրվարի 11-ին Երևանում, Չարենցի անվան դպրոցում: Դասընթացին ներկա գտնվելու համար հրավիրված էին ոչ միայն լրատվամիջոցների ներկայացուցիչները, այլ նաև պաշտոնյաներ տեղական և միջազգային կառույցներից: Միջոցառմանը մասնակցում էին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան: Ծրագիրը հասցեագրված է ՏԸՀ մոտ 16.000 անդամներին, ովքեր սպասարկելու են Հայաստանի 1.988 ընտրատեղամասերի ընտրողներին ընտրության օրը: Վերապատրաստման դասընթացները սկսվել են փետրվարի 28-ից և կշարունակվեն մինչև փետրվարի 15-ը: Ընդգծելով, որ ազատ և արդար ընտրությունները ժողովրդավարության համար հիմնարար սկզբունքներ են, դեսպան Հրիստեան նշել է, որ Եվրոպական Միությունը Հայաստանից ակնկալում է՝ առաջիկա ընտրությունները կանցկացվեն միջազգային չափանիներին և հանձնառություններին համապատասխան: Նրա խոսքով՝ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների դերը, որպես նվիրյալ անդամներ, ընտրությունների օրը կենսական է լինելու: «Ընտրական հանձնաժողովների բարձր որակավորմամբ բոլոր անդամները պետք է ունենան համապատասխան ունակություններ, փորձ և նվիրվածություն ընտրական գործընթացին հետևելու հարցում՝ ապահովելով արդարություն, անկողմնակալություն, անկախություն, թափանցիկություն, հասանելիություն և պրոֆեսիոնալիզմ: Ընտրական հանձնաժողովների անդամներին վերապատրաստելը Հայաստանում ընտրական գործընթացներին աջակցելու մեր ծրագրի մի մասն է»,- ասել է Հրիստեան: Դասընթացներն ընդգրկում են մասնագիտական ընտրական վարչության ուսուցում, այդ թվում, ընտրողների գրանցման և ձայների հաշվառման կարգը, թանաքի ճիշտ օգտագործումը, ընտրողների ինքնության հաստատումը և քվեաթերթիկների վավերացումը, ինչպես նաև խոշորացնող ոսպնյակների օգտագործումը թույլ տեսողություն ունեցող ընտրողներին օգնելու համար: Ընտրական գործընթացին մասնակցողները ստանում են տեղեկատվական նյութեր, որոնց հղում է կատարվելու դասընթացի ընթացքում ինչպես նաև ընտրության օրը: Տրվելու են ՏԸՀ ուսումնական ձեռնարկը, մի շարք տեղեկատվական պաստառներ, որոնք ցուցադրված են լինելու ընտրատեղամասերում, նոր Ընտրական օրենսգիրքը և ԿԸՀ որոշումները: Տիգրան Մուկուչյանն ընդգծել է, որ դասընթացներին մասնակցության բարձր ցուցանիշ է գրանցվել: «Դասընթացները զուգահեռաբար անցկացվել են երկրի բոլոր շրջաններում, նույնիսկ որոշ գյուղական հաայնքներում, որոնք հեռու են գտնվում քաղաքներից, որպեսզի մասնակիցների համար տրանսպորտի խնդիր չառաջանար», - ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Բացի ԵՄ-ից և ԵԱՀԿ-ից, համապետական վերապատրաստման ծրագիրն այլ դոնորներ ևս ունի: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հովանավորել է նախապատրաստական ծրագիրը ԿՀԸ-ի և Ընտրական համակարգերի միջազգային հաստատության կողմից ընտրված 44 ուսուցանողների համար, որոնք կանցկացնեն 649 դասընթաց՝ ընդգրկելով Հայաստանի ողջ տարածքը: Բրիտանական դեսպանատունն աջակցում է ընտրություններին՝ թույլ տեսողություն ունեցողների համար խոշորացույցներ տրամադրելով: [gallery link="file"