Հակակոռուպցիոն վերապատրաստում վերապատրաստողների համար | EUNewsletter

Հակակոռուպցիոն վերապատրաստում վերապատրաստողների համար

23 April 2010

ՀՀ մաքսատան պաշտոնյաների համար հակակոռուպցիոն թեմայով վերապատրաստման եռօրյա դասընթացներ են անցկացվել փետրվարի 3-6-ը Ծաղկաձորում: Ուսուցման նպատակն էր կատարելագործել հայ ապագա վերապատրաստողների գիտելիքները` կայուն հիմք ստեղծելով կոռուպցիայի դեմ պայքարի վերապատրաստման համար: Միջազգային փորձագետները ներկայացրեցին կոռուպցիայի դրսևորման տարբեր ձևեր և մտքեր փոխանակեցին դրանց հակազդելու իրենց փորձի վերաբերյալ: Ծրագիրը կազմակերպվել էր Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC), SIGMA ծրագրի փորձագետների, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ICHD) համատեղ ուժերով և ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի և Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի աջակցությամբ: