Եվրաինտեգրման ճանապարհով | EUNewsletter

Եվրաինտեգրման ճանապարհով

6 May 2011

2011 թ. մարտի 25-ին Երևանում տեղի է ունեցել Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի և Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի կազմակերպած համաժողով «Մասնակցային եվրոպական ինտեգրում» խորագրով: Համաժողովի թեման Հայաստանի կառավարության, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության դերի հստակեցումն էր Եվրոպական ինտեգրման գործընթացում:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը նշել է, որ Հայաստանի և ԵՄ միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ. հուլիսին, նոր հեռանկարներ կբացի ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման համար: Մասնակիցներն ընդգծել են, որ քաղաքական գործիչների կողմից առաջարկված գաղափարները պետք է քաղաքացիական հասարակության հավանությանն արժանանան: Ուստի շատ կարևոր են իրազեկվածությունն ու համագործակցությունը պետական կառույցների և քաղաքացիական հասարակության միջև

Եվրաինտեգրման ճանապարհով

2011 թ. մարտի 25-ին Երևանում տեղի է ունեցել Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի և Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբի կազմակերպած համաժողով «Մասնակցային եվրոպական ինտեգրում» խորագրով: Համաժողովի թեման Հայաստանի կառավարության, խորհրդարանի և քաղաքացիական հասարակության դերի հստակեցումն էր Եվրոպական ինտեգրման գործընթացում: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը նշել է, որ Հայաստանի և ԵՄ միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ. հուլիսին, նոր հեռանկարներ կբացի ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման համար: Մասնակիցներն ընդգծել են, որ քաղաքական գործիչների կողմից առաջարկված գաղափարները պետք է քաղաքացիական հասարակության հավանությանն արժանանան: Ուստի շատ կարևոր են իրազեկվածությունն ու համագործակցությունը պետական կառույցների և քաղաքացիական հասարակության միջև