Սննդամթերքի անվտանգության գործողությունների ծրագիը | EUNewsletter

Սննդամթերքի անվտանգության գործողությունների ծրագիը

22 May 2012

Հայաստանում ԵՄ Խորհրատվական Խումբը Գյուղատնտեսության նախարարության և ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ անցկացրել է սեմինար Սննդամթերքի անվտանգության նոր ռազմավարության և գործողությունների ծրագրի վերաբերյալ:
ԵՄ Խորհրատվական խմբի և Հայաստանի միջև համագործակցության արդյունքում Գյուղատնտեսության նախարարությունը և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2011 թ. նոյեմբերին ընդունել են Սննդամթերքի անվտանգության ռազմավարության գործողությունների ծրագիրը:
Վերջինիս վերաբերյալ քննարկումներ են անցկացվել 2012 թ. մայիսի 21-ին կազմակերպված սեմինարի ընթացքում, որտեղ խոսվել է սննդամթերքի վերամշակման, արտահանման և ներմուծման, սննդի արտադրութան և սննդամթերքի հետ կապված այլ հարցերի շուրջ: Գործողությունների այս նոր ծրագրի նպատակն է Հայաստանի սննդամթերքի համակարգը համապատասխանեցնել ԵՄ պահանջներին: Սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով մասնակիցները բաժանվել էին երեք վերլուծական խմբերի` կենդանիների առողջություն և բարեկեցություն, հայկական օրենսդրության մերձեցում ԵՄ օրենսդրությանը և սննդամթերքի անվտանգության կարգավորում ու վերահսկում: ԵՄ Խորհրդատվական խմբի միջոցով ԵՄ-ն տրամադրել էր երկու միջազգային խորհրդատուների` անասնաբուժական գիտությունների մասնագետ և Լատվիայի Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուժական բաժնի նախկին տնօրեն Վիկտոր Գրապմանիսի և բուսական գիտությունների և գյուղատնտեսության մասնագետ տիկին Լիդիա Նեկաևայի ծառայությունները:

Սննդամթերքի անվտանգության գործողությունների ծրագիրը խիստ կարևոր է ԽՀԱԱԳ բանակցությունների գործընթացում, և հանդիսանում է նրա ամենակարևոր մասերից մեկը: «Ըստ Եվրոպական հանձնաժողովի` Հայաստանը, ընդհանուր առմամբ, բավարար առաջընթաց է ունեցել ԽՀԱԱԳ առանցքային պահանջների հարցում` կապված սանիտարական և բուսասանիտարական չափանիշների հետ: Առանց այս դրական գնահատականի հնարավոր չէր լինի սկսել ԽՀԱԱԳ բանակցությունները, որոնք այժմ ընթացքի մեջ են», – իր խոսքում նշել է դեսպան Տրայան Հրիսթեան

Սննդամթերքի անվտանգության գործողությունների ծրագիը

Հայաստանում ԵՄ Խորհրատվական Խումբը Գյուղատնտեսության նախարարության և ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ անցկացրել է սեմինար Սննդամթերքի անվտանգության նոր ռազմավարության և գործողությունների ծրագրի վերաբերյալ: ԵՄ Խորհրատվական խմբի և Հայաստանի միջև համագործակցության արդյունքում Գյուղատնտեսության նախարարությունը և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2011 թ. նոյեմբերին ընդունել են Սննդամթերքի անվտանգության ռազմավարության գործողությունների ծրագիրը: Վերջինիս վերաբերյալ քննարկումներ են անցկացվել 2012 թ. մայիսի 21-ին կազմակերպված սեմինարի ընթացքում, որտեղ խոսվել է սննդամթերքի վերամշակման, արտահանման և ներմուծման, սննդի արտադրութան և սննդամթերքի հետ կապված այլ հարցերի շուրջ: Գործողությունների այս նոր ծրագրի նպատակն է Հայաստանի սննդամթերքի համակարգը համապատասխանեցնել ԵՄ պահանջներին: Սննդամթերքի անվտանգության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով մասնակիցները բաժանվել էին երեք վերլուծական խմբերի` կենդանիների առողջություն և բարեկեցություն, հայկական օրենսդրության մերձեցում ԵՄ օրենսդրությանը և սննդամթերքի անվտանգության կարգավորում ու վերահսկում: ԵՄ Խորհրդատվական խմբի միջոցով ԵՄ-ն տրամադրել էր երկու միջազգային խորհրդատուների` անասնաբուժական գիտությունների մասնագետ և Լատվիայի Գյուղատնտեսության նախարարության Անասնաբուժական բաժնի նախկին տնօրեն Վիկտոր Գրապմանիսի և բուսական գիտությունների և գյուղատնտեսության մասնագետ տիկին Լիդիա Նեկաևայի ծառայությունները: Սննդամթերքի անվտանգության գործողությունների ծրագիրը խիստ կարևոր է ԽՀԱԱԳ բանակցությունների գործընթացում, և հանդիսանում է նրա ամենակարևոր մասերից մեկը: «Ըստ Եվրոպական հանձնաժողովի` Հայաստանը, ընդհանուր առմամբ, բավարար առաջընթաց է ունեցել ԽՀԱԱԳ առանցքային պահանջների հարցում` կապված սանիտարական և բուսասանիտարական չափանիշների հետ: Առանց այս դրական գնահատականի հնարավոր չէր լինի սկսել ԽՀԱԱԳ բանակցությունները, որոնք այժմ ընթացքի մեջ են», - իր խոսքում նշել է դեսպան Տրայան Հրիսթեան