ԵՄ-ն օժանդակում է ժողովրդավարական ընտրություններին | EUNewsletter

ԵՄ-ն օժանդակում է ժողովրդավարական ընտրություններին

16 March 2012

2012 թ. հունվարին ԵՄ-ն մեկնարկեց 1.7 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր` Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացմանն աջակցելու համար: Ծրագրի գլխավոր բաղադրիչներից մեկը` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հզորացումը, մեկնարկեց 2012թ. մարտի 15-ին` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի և Հայաստանի օմբուցման Կարեն Անդրեասյանի միջև ստորագրված համաձայնագրով:
Ծրագիրը նախատեսում է բացել վեց մարզային գրասենյակներ Եղեգնաձորում, Գավառում, Կապանում, Իջևանում, Գյումրիում և Վանաձորում, հեռախոսային թեժ գիծ, և արագ արձագանքման խմբեր` 2012 և 2013թթ.ընտրությունների ընթացքում և նախընտրական փուլում գրանցված խախտումներին արագորեն արձագանքելու նպատակով: Օմբուցման Անդրեասյանի խոսքերով թեժ գիծը բացի ընտրություններից կգործի նաև այլ դեպքերի համար:
«2012թ.խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրությունները դարձել են կիզակետային Հայաստանի քաղաքական կյանքում, և դրանց ճիշտ իրականացումը փորձ կհանդիսանա Հայաստանում իրականացվող բարեփոխումների բարեհաջող ընթացքի համար, մի գործընթաց, որին Եվրոպական միությունը աշխուժորեն հետևում է», – ասաց Օննո Սիմոնսը` մեկ անգամ ևս հաստատելով ազատ և անկախ ընտրությունների կարևորությունը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման և ԵՄ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի կիրառման հարցում:
Սորոկինը հույս հայտնեց, որ այս ծրագիրը կապահովի ավելի որակյալ համագործակցություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և տեղական ինքակառավարման մարմինների միջև, և կնպաստի երկրում մարդու իրավունքների ընդհանուր միջավայրի բարելավմանը:

Ծրագիրը կտևի 19 ամիս: Ծրագրի դրական ազդեցությունը կհորդորի Հայաստանի կառավարությանը ծրագրի ավարտից հետո ֆինանսական աջակցություն տրամադրել մարզային գրասենյակների շարունակական աշխատանքն ապահովելու համար:

ԵՄ-ն օժանդակում է ժողովրդավարական ընտրություններին

2012 թ. հունվարին ԵՄ-ն մեկնարկեց 1.7 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր` Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացմանն աջակցելու համար: Ծրագրի գլխավոր բաղադրիչներից մեկը` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հզորացումը, մեկնարկեց 2012թ. մարտի 15-ին` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի և Հայաստանի օմբուցման Կարեն Անդրեասյանի միջև ստորագրված համաձայնագրով: Ծրագիրը նախատեսում է բացել վեց մարզային գրասենյակներ Եղեգնաձորում, Գավառում, Կապանում, Իջևանում, Գյումրիում և Վանաձորում, հեռախոսային թեժ գիծ, և արագ արձագանքման խմբեր` 2012 և 2013թթ.ընտրությունների ընթացքում և նախընտրական փուլում գրանցված խախտումներին արագորեն արձագանքելու նպատակով: Օմբուցման Անդրեասյանի խոսքերով թեժ գիծը բացի ընտրություններից կգործի նաև այլ դեպքերի համար: «2012թ.խորհրդարանական և 2013թ. նախագահական ընտրությունները դարձել են կիզակետային Հայաստանի քաղաքական կյանքում, և դրանց ճիշտ իրականացումը փորձ կհանդիսանա Հայաստանում իրականացվող բարեփոխումների բարեհաջող ընթացքի համար, մի գործընթաց, որին Եվրոպական միությունը աշխուժորեն հետևում է», - ասաց Օննո Սիմոնսը` մեկ անգամ ևս հաստատելով ազատ և անկախ ընտրությունների կարևորությունը ԵՄ-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման և ԵՄ «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի կիրառման հարցում: Սորոկինը հույս հայտնեց, որ այս ծրագիրը կապահովի ավելի որակյալ համագործակցություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և տեղական ինքակառավարման մարմինների միջև, և կնպաստի երկրում մարդու իրավունքների ընդհանուր միջավայրի բարելավմանը: Ծրագիրը կտևի 19 ամիս: Ծրագրի դրական ազդեցությունը կհորդորի Հայաստանի կառավարությանը ծրագրի ավարտից հետո ֆինանսական աջակցություն տրամադրել մարզային գրասենյակների շարունակական աշխատանքն ապահովելու համար: