2012 վերջին ԵՄ խորհրդատվական խումբն ամփոփում է ձեռքբերումները | EUNewsletter

2012 վերջին ԵՄ խորհրդատվական խումբն ամփոփում է ձեռքբերումները

11 February 2013

2012-ի երրորդ եռամսյակում ԵՄ խորհրդատվական խումբը (ԵՄԽԽ), որը ֆինանսավորվում է ԵՄ-ի և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, շարունակել է օժանդակել Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական բարեփոխումների ծրագրի ձևավորմանը և իրականացմանը՝ գործելով Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրի համաձայն:
ԵՄԽԽ թիմի ղեկավար Ուիլեմ վան դեր Գիստն ընդգծել է, որ գույություն ունի երկուստեք շահագրգռվածություն՝ խթանելու քաղաքական և տնտեսական առավել սերտ հարաբերություններ ԵՄ-ի և Հայաստանի միջև, և ԵՄ խորհրդատվական խմբի նպատակն այս գործընթացին քաղաքական խորհրդատվությամբ ապահովելն է:
Նա մատնանշել է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) պայմանագրի կարևորությունը, որի ուղղությամբ ԵՄԽԽ-ի օժանդակությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել: «Դեպի եվրոպական շուկաներ մուտք ունենալու հարցում ԽՀԱԱԳ-ն կարևոր քայլ է հայկական ընկերությունների համար…ներկայում պայմանագրի 15 կետերից 2-ի շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերվել», – ասել է Ուիլեմ վան դեր Գիստը:
Այս ոլորտում, ԵՄԽԽ-ի գործունեության նպատակն է եղել համակարգման և խորհրդատվության միջոցով աջակցել ԽՀԱԱԳ-ի վերաբերյալ բանակցային գործընթացը: Խորհրդատվական խմբի թիմը, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ համագործակցելով, հետևել է Առևտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարական և բուսասանիտարական չափանիշների, ինչպես նաև Մտավոր սեփականության իրավունքների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին:

2012 թվականին Խորհրդատվական խմբի կողմից երկու սեմինար է կազմակերպվել: Առաջինը նվիրված է եղել ԵՄ-Հայաստան խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցություններից բխող խնդիրներին և հնարավորություններին: Երկրորդ սեմինարի ընթացքում առաջարկվել են Հայաստանի քաղաքացիական հասարակության հետագա զարգացման ուղենիշեր, որոնք կօգնեն ամրապնդել դրա դերը Հայաստանի հասարակական և քաղաքական դաշտում ԵՄ լավագույն փորձին համահունչ կերպով:

Մեկ այլ կարևոր առաջընթաց, որտեղ ԵՄԽԽ-ը խորհրդատվական օժանդակություն է ցուցաբերել, Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման համաձայնագրի ստորագրումն է:

Ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո համաձայնագրով կհստակեցվի՝ ինչպիսի տեղեկություն է հարկավոր, որպեսզի մարդիկ տրամադրեն եվրոպական անցագրի համար դիմելիս: Բացի այդ, կհամապատասխանեցվի վիզայի համար գանձվող գումարի չափը: Վիզաներն այսուհետ 60 եվրոյի փոխարեն կարժենան 35 եվրո:

Հայաստանի քաղաքացիների հատուկ խմբեր, օրինակ՝ գործարար ոլորտի ներկայացուցիչները կամ ուսանողները, հնաարվորություն կունենան ստանալու վիզաներ ավելի հեշտությամբ և բազմակի մուտքերի կամ երկարաժամկետ վիզայի հնարավրություն կունենան: Նոր օրենքներն ամենայն հավանականությամբ ուժի մեջ կմտնեն 2013 թվականից:

Ընդհանուր առմամբ, Խորհրդատվական խումբը ողջունել է նախարարությունների և գերատեսչությունների հետ համագործակցությունը: Այնուամենայնիվ, Խորհրդատվական խմբի թիմի ղեկավարը նշել է, որ նախարարություններում և մյուս գերատեսչություններում փոփոխությունների և բարեփոխումների հարցում անհրաժեշտ մոտեցումը երբեմն ոչ ադեկվատ է:

2012 վերջին ԵՄ խորհրդատվական խումբն ամփոփում է ձեռքբերումները

2012-ի երրորդ եռամսյակում ԵՄ խորհրդատվական խումբը (ԵՄԽԽ), որը ֆինանսավորվում է ԵՄ-ի և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, շարունակել է օժանդակել Հայաստանի Հանրապետության քաղաքական և տնտեսական բարեփոխումների ծրագրի ձևավորմանը և իրականացմանը՝ գործելով Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրի համաձայն: ԵՄԽԽ թիմի ղեկավար Ուիլեմ վան դեր Գիստն ընդգծել է, որ գույություն ունի երկուստեք շահագրգռվածություն՝ խթանելու քաղաքական և տնտեսական առավել սերտ հարաբերություններ ԵՄ-ի և Հայաստանի միջև, և ԵՄ խորհրդատվական խմբի նպատակն այս գործընթացին քաղաքական խորհրդատվությամբ ապահովելն է: Նա մատնանշել է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) պայմանագրի կարևորությունը, որի ուղղությամբ ԵՄԽԽ-ի օժանդակությամբ նկատելի առաջընթաց է գրանցվել: «Դեպի եվրոպական շուկաներ մուտք ունենալու հարցում ԽՀԱԱԳ-ն կարևոր քայլ է հայկական ընկերությունների համար...ներկայում պայմանագրի 15 կետերից 2-ի շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերվել», - ասել է Ուիլեմ վան դեր Գիստը: Այս ոլորտում, ԵՄԽԽ-ի գործունեության նպատակն է եղել համակարգման և խորհրդատվության միջոցով աջակցել ԽՀԱԱԳ-ի վերաբերյալ բանակցային գործընթացը: Խորհրդատվական խմբի թիմը, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ համագործակցելով, հետևել է Առևտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարական և բուսասանիտարական չափանիշների, ինչպես նաև Մտավոր սեփականության իրավունքների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին: 2012 թվականին Խորհրդատվական խմբի կողմից երկու սեմինար է կազմակերպվել: Առաջինը նվիրված է եղել ԵՄ-Հայաստան խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ ընթացող բանակցություններից բխող խնդիրներին և հնարավորություններին: Երկրորդ սեմինարի ընթացքում առաջարկվել են Հայաստանի քաղաքացիական հասարակության հետագա զարգացման ուղենիշեր, որոնք կօգնեն ամրապնդել դրա դերը Հայաստանի հասարակական և քաղաքական դաշտում ԵՄ լավագույն փորձին համահունչ կերպով: Մեկ այլ կարևոր առաջընթաց, որտեղ ԵՄԽԽ-ը խորհրդատվական օժանդակություն է ցուցաբերել, Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման համաձայնագրի ստորագրումն է: Ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո համաձայնագրով կհստակեցվի՝ ինչպիսի տեղեկություն է հարկավոր, որպեսզի մարդիկ տրամադրեն եվրոպական անցագրի համար դիմելիս: Բացի այդ, կհամապատասխանեցվի վիզայի համար գանձվող գումարի չափը: Վիզաներն այսուհետ 60 եվրոյի փոխարեն կարժենան 35 եվրո: Հայաստանի քաղաքացիների հատուկ խմբեր, օրինակ՝ գործարար ոլորտի ներկայացուցիչները կամ ուսանողները, հնաարվորություն կունենան ստանալու վիզաներ ավելի հեշտությամբ և բազմակի մուտքերի կամ երկարաժամկետ վիզայի հնարավրություն կունենան: Նոր օրենքներն ամենայն հավանականությամբ ուժի մեջ կմտնեն 2013 թվականից: Ընդհանուր առմամբ, Խորհրդատվական խումբը ողջունել է նախարարությունների և գերատեսչությունների հետ համագործակցությունը: Այնուամենայնիվ, Խորհրդատվական խմբի թիմի ղեկավարը նշել է, որ նախարարություններում և մյուս գերատեսչություններում փոփոխությունների և բարեփոխումների հարցում անհրաժեշտ մոտեցումը երբեմն ոչ ադեկվատ է: