Աշխարհում փոփոխություն կատարելու նոր հնարավորություն | EUNewsletter

Աշխարհում փոփոխություն կատարելու նոր հնարավորություն

25 October 2012

Հոկտեմբերի սկզբերին, ԵՄ աջկցությամբ Հայաստանում կազմակերպվել էր կամավորական ծառայության մասին միջոցառում` նպատակ ունենալով արժևորել Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) նախագծերն ու տարածել տեղեկատվություն դրա մասին (ԵԿԾ): «ԵԿԾ միջոցառում Հայաստանում 2012» նախագիծն իրականացվում էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» և «Այրուձի» հկ-ների և Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի կողմից: Նախագիծը ներառում էր վերապատրաստական դասընթացներ և համերգ Սիրահարների այգում նախկին ԵԿԾ մասնակիցների և այլ հետաքրքրված անձանց համար: Իսկ հոկտեմբերի 16-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում տեղի ունեցավ ԵԿԾ-ի փակմանն նվիրված համաժողովը:
Ողջունելով ներկաներին` Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավար Ժան-Քրիստոֆ Գայրանը, նշեց. «Նմանատիպ միջոցառումները մեծ ներդրում են ունենում` հնարավորություն տալով երիտասարդներին հանդիպել, բազմաբնույթ տեղեկատվություն ստանալ միմյանցից և ապահոել համագործակցություն տարբեր ոլորտներում: Մեր նպատակն է մեծացնել տարածաշրջանային փոխանակման ծրագրերին, կամավոր ծառայությանը և վերապատրաստական դասընթացներին մասնակցող մարդկանց թիվը` հատկապես որպես թիրախ ունենալով անբարենպաստ սոցիալական պայմաններում գտնվող երիտասարդներին»:

Համաժողովի ժամանակ ԵԿԾ ներկա և նախկին մի քանի մասնակիցներ ներկաների հետ կիսվեցին իրենց տպավորություններով և փորձով` շեշտելով, որ նախագիծը նրանց ընձեռել է ինքնազարգացման հնարավորություններ ամենատարբեր` թե՛ մշակութային, թե՛ կրթական և աշխատանքային ոլորտներում, ինչպես նաև ապահովել մարդկային ինտենսիվ շփումներ: Էվելինա Ֆրանցչուկը, ով Լեհաստանից այժմ կամավորական ծառայության է եկել Հայաստան, ասաց. «Մինչև Հայաստան ժամանելս, ես համացանցում տեղեկատվություն էի փնտրում այս երկրի և նրա բնակիչների մասին: Մեծ մասամբ շեշտվում էր, որ հայերը շատ հյուրասեր են, բաց և ընկերասեր: Նախագիծն ինձ օգնեց ավելի մոտիկից ծանոթանալու հայերին և հայկական մշակույթին, և այժմ ես միանշանակ կարող են հաստատել, որ իմ կարդացած տեղեկությունը ամբողջովին համապատասխանում է իրականությանը»:

Համաժողովի մաս էր կազմում նաև ԵԿԾ-ն մասնակիցների կողմից արված ֆոտոշարքը, ինչպես նաև անձամբ նրանց կողմից պատրաստված ազգային ուտեստների հյուրասիրությունը:

ԵԿԾ-ն խթանում է համերաշխությունը, փոխադարձ հասկացողությունը և հանդուրժողականությունը երիտասարդների միջև, ապահովում է սոցիալական համերաշխությունը ԵՄ-ում և երաշխիքներ ստեղծում երիտասարդների` որպես ակտիվ քաղաքացիների դրսևորման համար: Այն երիտասարդներին տալիս է աշխարհում և իրենց կյանքում մեծ փոփոխություն նախաձեռնելու եզակի հնարավորություն:
EU Youth website: http://ec.europa.eu/youth/youth-in-action-programme/overview_en.htm

Աշխարհում փոփոխություն կատարելու նոր հնարավորություն

Հոկտեմբերի սկզբերին, ԵՄ աջկցությամբ Հայաստանում կազմակերպվել էր կամավորական ծառայության մասին միջոցառում` նպատակ ունենալով արժևորել Եվրոպական կամավորական ծառայության (ԵԿԾ) նախագծերն ու տարածել տեղեկատվություն դրա մասին (ԵԿԾ): «ԵԿԾ միջոցառում Հայաստանում 2012» նախագիծն իրականացվում էր «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» և «Այրուձի» հկ-ների և Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանի կողմից: Նախագիծը ներառում էր վերապատրաստական դասընթացներ և համերգ Սիրահարների այգում նախկին ԵԿԾ մասնակիցների և այլ հետաքրքրված անձանց համար: Իսկ հոկտեմբերի 16-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում տեղի ունեցավ ԵԿԾ-ի փակմանն նվիրված համաժողովը: Ողջունելով ներկաներին` Հայաստանում ԵՄ պատվիրակության Գործառնական բաժնի ղեկավար Ժան-Քրիստոֆ Գայրանը, նշեց. «Նմանատիպ միջոցառումները մեծ ներդրում են ունենում` հնարավորություն տալով երիտասարդներին հանդիպել, բազմաբնույթ տեղեկատվություն ստանալ միմյանցից և ապահոել համագործակցություն տարբեր ոլորտներում: Մեր նպատակն է մեծացնել տարածաշրջանային փոխանակման ծրագրերին, կամավոր ծառայությանը և վերապատրաստական դասընթացներին մասնակցող մարդկանց թիվը` հատկապես որպես թիրախ ունենալով անբարենպաստ սոցիալական պայմաններում գտնվող երիտասարդներին»: Համաժողովի ժամանակ ԵԿԾ ներկա և նախկին մի քանի մասնակիցներ ներկաների հետ կիսվեցին իրենց տպավորություններով և փորձով` շեշտելով, որ նախագիծը նրանց ընձեռել է ինքնազարգացման հնարավորություններ ամենատարբեր` թե՛ մշակութային, թե՛ կրթական և աշխատանքային ոլորտներում, ինչպես նաև ապահովել մարդկային ինտենսիվ շփումներ: Էվելինա Ֆրանցչուկը, ով Լեհաստանից այժմ կամավորական ծառայության է եկել Հայաստան, ասաց. «Մինչև Հայաստան ժամանելս, ես համացանցում տեղեկատվություն էի փնտրում այս երկրի և նրա բնակիչների մասին: Մեծ մասամբ շեշտվում էր, որ հայերը շատ հյուրասեր են, բաց և ընկերասեր: Նախագիծն ինձ օգնեց ավելի մոտիկից ծանոթանալու հայերին և հայկական մշակույթին, և այժմ ես միանշանակ կարող են հաստատել, որ իմ կարդացած տեղեկությունը ամբողջովին համապատասխանում է իրականությանը»: Համաժողովի մաս էր կազմում նաև ԵԿԾ-ն մասնակիցների կողմից արված ֆոտոշարքը, ինչպես նաև անձամբ նրանց կողմից պատրաստված ազգային ուտեստների հյուրասիրությունը: ԵԿԾ-ն խթանում է համերաշխությունը, փոխադարձ հասկացողությունը և հանդուրժողականությունը երիտասարդների միջև, ապահովում է սոցիալական համերաշխությունը ԵՄ-ում և երաշխիքներ ստեղծում երիտասարդների` որպես ակտիվ քաղաքացիների դրսևորման համար: Այն երիտասարդներին տալիս է աշխարհում և իրենց կյանքում մեծ փոփոխություն նախաձեռնելու եզակի հնարավորություն: EU Youth website: http://ec.europa.eu/youth/youth-in-action-programme/overview_en.htm