Տեմպուս. 32 կրթական ծրագիր` տասը տարվա ընթացքում | EUNewsletter

Տեմպուս. 32 կրթական ծրագիր` տասը տարվա ընթացքում

23 April 2010

Տեմպուսը Եվրոպական միության (ԵՄ) կրթական ծրագրերից է, որի նպատակն է բարեփոխումներ իրականացնել գործընկեր երկրներում: Տեմպուսի միջոցով հայկական համալսարաններիը համագործակցում են ԵՄ անդամ երկրների համալսարանների հետ: Այս ծրագիրը նպաստում է դասընթացների, կազմակերպչական աշխատանքների և վարչական մեթոդների բարելավմանը: Նաև շարժունակություն է ապահովում բուհական անձնակազմի ¨ ուսանողների համար:
Թեև հայկական համալսարաններն արդեն իսկ շատ բարեփոխումներ են իրականացրել, այդուհանդերձ բարձրագույն կրթական համակարգը դեռևս ռեֆորմների կարիք ունի: Նախորդ տասը տարիների ընթացքում Տեմպուսի շրջանակներում Հայաստանն իրականացրել է 32 ծրագիր` կրթական համակարգը ավելի ժամանակակից դարձնելու նպատակով. արդյունքները խոստումնալից էին: Բայց, չնայած նոր կրթական ծրագրերի ներմուծմանն ու աշխատանքային նոր փորձին, շատ համալսարաններ շարունակում ենհին մեթոդներ կիրառել: Ավելի շատ ջանք է պահանջվում հայկական համալսարանների կրթությունը Եվրոպական միության համալս արանների չափանիշներին մոտեցնելու համար:
Հայաստանում Տեմպուսի ազգային գրասենյակի ներկայացուցիչ Լանա Կարլովայի խոսքերով` ամեն ինչ չէ, որ թափանցիկ է ու հասանելի ուսանողների համար. «Մենք շատ աշխատանք պետք է իրականացնենք ուսումն ական և վարչական համակարգի բարեփոխումն երի ու բարձրագույն կրթություն-հասարակություն կապ ստեղծելու ուղղությամբ»:

Տեմպուսի կողմից խրախուսվող մեթոդներից մեկը կրթության ոլորտում ուսանողների գիտելիքները կրեդիտային համակարգով գնահատելն է: Դասընթացներից հետո ուսանողները հավաքում են կրեդիտներ (միավորներ), որոնք ընդունելի են տարբեր համալսարաններում և զգալիորեն հեշտացնում են ուսումնական գործընթացը:[pullquote]Տեմպուսի շրջանականերում Հայաստանն իրականացրել է 32 ծրագիր[/pullquote]
Բայց ծրագիրը տուժում է տեղեկատվության թերի տարածման հետևանքով: Ոչ բոլոր ուսանողներն են հասկանում, թե ինչ է նշանակում հավաքել կրեդիտ և ինչպես կարելի է դա օգտագործել հետագայում` եվրոպական այլ բուհերում սովորելիս կամ Հայաստան վերադառնալուց հետո: Արդյունքում` դեպքեր են գրանցվում, երբ, օրինակ, ուսանողը ստիպված է լինում նույն առարկայից հանձնել երկու քննություն, մեկը` արտասահմանյան բուհում, մյուսը` տեղական: Ուսանողները նաև շատ հաճախ տեղյակ չեն, որ կարող են իրենց ընտրած առարկան այլ ֆակուլտետում սովորել, ինչը կրեդիտային համակարգի առավելություններից է:

Իրավիճակը բարելավվել է Երևանի պետական համալասարանում, որն արդեն մասնակցել է Տեմպուսի ինը ծրագրերի: ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը երկու կարևոր ծրագիր է ընդգծում բարեփոխման աշխատանքում` կրեդիտային համակարգի ներդրումը և ներքին կառույցի ստեղծումը, որն ապահովում է կրթության որակը:

2009 թ.-ին ընդհանուր ծրագրի շրջանակն երում ԵՄ անդամ ու գործընկեր 54 երկիր ներկայացրել են 608 ծրագիր, որոնցից ընտրվել են 69-ը: Հայաստանը ընդգրկված է համատեղ ծրագրերից 3-ում, մինչդեռ անցյալ տարի Հայաստանը մասնակցում էր չորս
ծրագրերում, որոնք դեռ շարունակվում են: Վերջին 20 տարիների ընթացքում Տեմպուսը հիմնել է թվով մոտ 7000 ծրագիր` ներգրավելով շուրջ 2000 համալսարաններ ԵՄ և իր գործընկեր-երկրներից:

Տեմպուս. 32 կրթական ծրագիր` տասը տարվա ընթացքում

Տեմպուսը Եվրոպական միության (ԵՄ) կրթական ծրագրերից է, որի նպատակն է բարեփոխումներ իրականացնել գործընկեր երկրներում: Տեմպուսի միջոցով հայկական համալսարաններիը համագործակցում են ԵՄ անդամ երկրների համալսարանների հետ: Այս ծրագիրը նպաստում է դասընթացների, կազմակերպչական աշխատանքների և վարչական մեթոդների բարելավմանը: Նաև շարժունակություն է ապահովում բուհական անձնակազմի ¨ ուսանողների համար: Թեև հայկական համալսարաններն արդեն իսկ շատ բարեփոխումներ են իրականացրել, այդուհանդերձ բարձրագույն կրթական համակարգը դեռևս ռեֆորմների կարիք ունի: Նախորդ տասը տարիների ընթացքում Տեմպուսի շրջանակներում Հայաստանն իրականացրել է 32 ծրագիր` կրթական համակարգը ավելի ժամանակակից դարձնելու նպատակով. արդյունքները խոստումնալից էին: Բայց, չնայած նոր կրթական ծրագրերի ներմուծմանն ու աշխատանքային նոր փորձին, շատ համալսարաններ շարունակում ենհին մեթոդներ կիրառել: Ավելի շատ ջանք է պահանջվում հայկական համալսարանների կրթությունը Եվրոպական միության համալս արանների չափանիշներին մոտեցնելու համար: Հայաստանում Տեմպուսի ազգային գրասենյակի ներկայացուցիչ Լանա Կարլովայի խոսքերով` ամեն ինչ չէ, որ թափանցիկ է ու հասանելի ուսանողների համար. «Մենք շատ աշխատանք պետք է իրականացնենք ուսումն ական և վարչական համակարգի բարեփոխումն երի ու բարձրագույն կրթություն-հասարակություն կապ ստեղծելու ուղղությամբ»: Տեմպուսի կողմից խրախուսվող մեթոդներից մեկը կրթության ոլորտում ուսանողների գիտելիքները կրեդիտային համակարգով գնահատելն է: Դասընթացներից հետո ուսանողները հավաքում են կրեդիտներ (միավորներ), որոնք ընդունելի են տարբեր համալսարաններում և զգալիորեն հեշտացնում են ուսումնական գործընթացը:[pullquote]Տեմպուսի շրջանականերում Հայաստանն իրականացրել է 32 ծրագիր[/pullquote] Բայց ծրագիրը տուժում է տեղեկատվության թերի տարածման հետևանքով: Ոչ բոլոր ուսանողներն են հասկանում, թե ինչ է նշանակում հավաքել կրեդիտ և ինչպես կարելի է դա օգտագործել հետագայում` եվրոպական այլ բուհերում սովորելիս կամ Հայաստան վերադառնալուց հետո: Արդյունքում` դեպքեր են գրանցվում, երբ, օրինակ, ուսանողը ստիպված է լինում նույն առարկայից հանձնել երկու քննություն, մեկը` արտասահմանյան բուհում, մյուսը` տեղական: Ուսանողները նաև շատ հաճախ տեղյակ չեն, որ կարող են իրենց ընտրած առարկան այլ ֆակուլտետում սովորել, ինչը կրեդիտային համակարգի առավելություններից է: Իրավիճակը բարելավվել է Երևանի պետական համալասարանում, որն արդեն մասնակցել է Տեմպուսի ինը ծրագրերի: ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը երկու կարևոր ծրագիր է ընդգծում բարեփոխման աշխատանքում` կրեդիտային համակարգի ներդրումը և ներքին կառույցի ստեղծումը, որն ապահովում է կրթության որակը: 2009 թ.-ին ընդհանուր ծրագրի շրջանակն երում ԵՄ անդամ ու գործընկեր 54 երկիր ներկայացրել են 608 ծրագիր, որոնցից ընտրվել են 69-ը: Հայաստանը ընդգրկված է համատեղ ծրագրերից 3-ում, մինչդեռ անցյալ տարի Հայաստանը մասնակցում էր չորս ծրագրերում, որոնք դեռ շարունակվում են: Վերջին 20 տարիների ընթացքում Տեմպուսը հիմնել է թվով մոտ 7000 ծրագիր` ներգրավելով շուրջ 2000 համալսարաններ ԵՄ և իր գործընկեր-երկրներից: