Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով | EUNewsletter

Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով

4 July 2014
IMG_6170

Հունիսի 27-ին Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում անցկացվեց «Դոկումենտալ ֆիլմերի միջոցով ուսուցում» թեմայով համաժողով: Այն կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորված CAUCADOC ծրագրի շրջանակներում Չեխական զարգացման գործակալության կողմից:

CAUCADOC –ը երկամյա տարածաշրջանային ծրագիր է, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից «Սակդոկ ֆիլմ» և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի (նախկին «Ինտենյուս մեդիա աջակցություն» հ/կ) աջակցությամբ: CAUCADOC-ը խթանում է ֆիլմարտադրությունը Հարավային Կովկասում ՝ օգտագործելով «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության փորձը, որը կազմակերպել է «Մեկ աշխարհ» դոկումենտալ ֆիլմերի խոշորագույն փառատոնը:

Համաժողովին ներկա էին դասախոսներ Հայաստանի և Վրաստանի տարբեր շրջաններից: Վրացական թիմի ղեկավար Շորենա Կուչուխիձեն իր ողջույնի խոսքում նշեց, որ ծրագրին մասնակցել է ավելի քան 600 դպրոց ու 1200 ուսուցիչ Վրաստանից: Առջևում նորանոր նախագծեր են. «Շնորհիվ այս ծրագրի՝ մենք բացահայտեցինք մեր տեղը քաղաքացիական կրթության ոլորտում: Այժմ մենք համագործակցում ենք Վրաստանի կրթության նախարարության հետ և պատրաստվում ենք մի շարք ծրագրերի, որոնք կիրականացվեն CAUCADOC-ի ավարտից հետո»:

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդուհի Դադունցն ասաց. «Այս նախագիծը յուրահատուկ է, որովետև այն միավորում է արվեստն ու կրթությունը. մենք օգտագործում ենք դոկումենտալ ֆիլմերը կրթական պրոցեսն ավելի ինտերակտիվ դարձնելու համար: Բացի այդ, դոկումենտալ ֆիլմերը լավ գործիք են երիտասարդների շրջանում տեղեկատվության բարձրացման համար: Մեր նախագծի հիմնական նպատակներից է խթանել տեղական ֆիլմարտադրությունը՝ այն միջազգային շուկա հանելու միջոցով»:

«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Սառա Կառռադը նշեց, որ այս ծրագիրը Հայաստանում իրենց անցկացրածներից ամենահաջողվածն էր. «Այն ունի մի քանի շերտեր, միավորում է շատ ուսուցիչների և երիտասարդների: Թեև սա շատ հաջողված ծրագիր էր, մենք պետք է մտածենք հաջորդ քայլի մասին: Քննարկումները միայն սկիզբն են, մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը ակտիվ քաղաքացիական հասարակության նկատմամբ: Մենք ցանկանում ենք, որ երիտասարդներն ականատես լինեն փոփոխություններին, որ տեղի են ունենում մեր մոլորակում, և այդ գիտելիքն իրենց հետ տուն տանեն: Ակտիվ քաղաքացին հասարակության ապագան է, և մեր դերն է ցույց տալ նրանց փորձ ու գիտելիք ձեռք բերելու ճիշտ ուղիները»:

CAUCADOC-ի շրջանակներում անցկացվել են նաև սեմինարներ՝ նվիրված ստեղծարար դոկումենտալ ֆիլմերի զարգացմանը Հարավային կովկասում, անցկացվել են մի շարք վարպետաց դասեր գործընկեր փառատոնների շրջանակներում, ինչպես օրինակ՝ «Ոսկե Ծիրան» փառատոնը և Թբիլիսիի կինոփառատոնը: Բացի այդ, նաև կազմակերպվել են բանավեճեր տարածաշրջանի աուդիովիզուալ արտադրության վերաբերյալ: CAUCADOC-ը նաև աջակցում է տեղական նախաձեռնություններին կինոդիտումների կազմակերպման, տարածաշրջանային բանավեճերի և դպրոցներում դոկումենտալ ֆիլմերի կիրառման հարցում:

Ուսուցում վավերագրական ֆիլմերի միջոցով

Հունիսի 27-ին Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում անցկացվեց «Դոկումենտալ ֆիլմերի միջոցով ուսուցում» թեմայով համաժողով: Այն կազմակերպվել էր ԵՄ կողմից ֆինանսավորված CAUCADOC ծրագրի շրջանակներում Չեխական զարգացման գործակալության կողմից: CAUCADOC –ը երկամյա տարածաշրջանային ծրագիր է, որն իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության կողմից «Սակդոկ ֆիլմ» և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի (նախկին «Ինտենյուս մեդիա աջակցություն» հ/կ) աջակցությամբ: CAUCADOC-ը խթանում է ֆիլմարտադրությունը Հարավային Կովկասում ՝ օգտագործելով «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության փորձը, որը կազմակերպել է «Մեկ աշխարհ» դոկումենտալ ֆիլմերի խոշորագույն փառատոնը: Համաժողովին ներկա էին դասախոսներ Հայաստանի և Վրաստանի տարբեր շրջաններից: Վրացական թիմի ղեկավար Շորենա Կուչուխիձեն իր ողջույնի խոսքում նշեց, որ ծրագրին մասնակցել է ավելի քան 600 դպրոց ու 1200 ուսուցիչ Վրաստանից: Առջևում նորանոր նախագծեր են. «Շնորհիվ այս ծրագրի՝ մենք բացահայտեցինք մեր տեղը քաղաքացիական կրթության ոլորտում: Այժմ մենք համագործակցում ենք Վրաստանի կրթության նախարարության հետ և պատրաստվում ենք մի շարք ծրագրերի, որոնք կիրականացվեն CAUCADOC-ի ավարտից հետո»: «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Վարդուհի Դադունցն ասաց. «Այս նախագիծը յուրահատուկ է, որովետև այն միավորում է արվեստն ու կրթությունը. մենք օգտագործում ենք դոկումենտալ ֆիլմերը կրթական պրոցեսն ավելի ինտերակտիվ դարձնելու համար: Բացի այդ, դոկումենտալ ֆիլմերը լավ գործիք են երիտասարդների շրջանում տեղեկատվության բարձրացման համար: Մեր նախագծի հիմնական նպատակներից է խթանել տեղական ֆիլմարտադրությունը՝ այն միջազգային շուկա հանելու միջոցով»: «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Սառա Կառռադը նշեց, որ այս ծրագիրը Հայաստանում իրենց անցկացրածներից ամենահաջողվածն էր. «Այն ունի մի քանի շերտեր, միավորում է շատ ուսուցիչների և երիտասարդների: Թեև սա շատ հաջողված ծրագիր էր, մենք պետք է մտածենք հաջորդ քայլի մասին: Քննարկումները միայն սկիզբն են, մենք պետք է փոխենք մեր վերաբերմունքը ակտիվ քաղաքացիական հասարակության նկատմամբ: Մենք ցանկանում ենք, որ երիտասարդներն ականատես լինեն փոփոխություններին, որ տեղի են ունենում մեր մոլորակում, և այդ գիտելիքն իրենց հետ տուն տանեն: Ակտիվ քաղաքացին հասարակության ապագան է, և մեր դերն է ցույց տալ նրանց փորձ ու գիտելիք ձեռք բերելու ճիշտ ուղիները»: CAUCADOC-ի շրջանակներում անցկացվել են նաև սեմինարներ՝ նվիրված ստեղծարար դոկումենտալ ֆիլմերի զարգացմանը Հարավային կովկասում, անցկացվել են մի շարք վարպետաց դասեր գործընկեր փառատոնների շրջանակներում, ինչպես օրինակ՝ «Ոսկե Ծիրան» փառատոնը և Թբիլիսիի կինոփառատոնը: Բացի այդ, նաև կազմակերպվել են բանավեճեր տարածաշրջանի աուդիովիզուալ արտադրության վերաբերյալ: CAUCADOC-ը նաև աջակցում է տեղական նախաձեռնություններին կինոդիտումների կազմակերպման, տարածաշրջանային բանավեճերի և դպրոցներում դոկումենտալ ֆիլմերի կիրառման հարցում: