Հայտարարվել են կայունության լրագրողական մրցույթի արդյունքները | EUNewsletter

Հայտարարվել են կայունության լրագրողական մրցույթի արդյունքները

13 January 2014

Դեկտեմբերի 16-ին Երևանում տեղի է ունեցել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Էներգաարդունավետ շենքեր՝ կայուն էներգետիկայի ձևավորման համար անհրաժեշտ հիմք» խորագրով լրագրողական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Մրցույթն անցկացվել է 2013թ. մարտից-դեկտեմբեր ամիսներին` «Էներգախնայողության նախաձեռնությունը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում» (ESIB) նախագծի շրջանակներում: Իսկ մինչ մրցույթի մեկնարկը լրագրողների համար կազմակերպվել էր դասընթաց:
Մրցույթին, որի նպատակն էր խթանել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետաքրքրությունը էներգետիկ քաղաքականության և շենքերի էներգաարդյունավետության հարցերը մամուլում լուսաբանելու վերաբերյալ, ներկայացվել էր զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հրապարակված 11 նյութ:
Հաղթողների անունները հայտարարեցին և մրցանակներ շնորհեցին ESIB Ծրագրի ղեկավար Ռոբերտո Լո Չիչերո Վայնան, «Շենքերի Էներգաարդյունավետության բարձրացում» հայաստանյան ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը և ծրագրի համակարգող Աստղինե Փասոյանը:
Առաջին մրցանակին արժանացավ «Աջակցություն Բարեփոխումներին» ՀԿ-ն՝ «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ» օրաթերթերում և «Նովոյե Վրեմյա» պարբերականում հրատարակված հոդվածների համար: Երկրորդ մրցանակը ստացավ Կարեն Արզումանյանը՝ Նովոյե Վրեմյա պարբերականում տպագրված հոդվածի համար: Երրորդ մրցանակին արժանացավ Լևոն Ջանփոլադյանը՝ Սիվիլնեթի «Կանաչ Լուրեր»-ի տեսանյութերի փաթեթի համար: Իսկ eMedia.am կայքում հրապարակված նյութի համար խրախուսական մրցանակի արժանացավ Արփի Բեգլարյանը:
2010 թվականի հունվարից իրականացվող ESIB նախագիծը ԵՄ կողմից ֆինանսավորվող INOGATE ծրագրի մի մասն է, որն աջակցում է ԵՄ և INOGATE երկրների համագործակցությանը էներգետիակայի ոլորտում

Հայտարարվել են կայունության լրագրողական մրցույթի արդյունքները

Դեկտեմբերի 16-ին Երևանում տեղի է ունեցել ԵՄ կողմից ֆինանսավորվող «Էներգաարդունավետ շենքեր՝ կայուն էներգետիկայի ձևավորման համար անհրաժեշտ հիմք» խորագրով լրագրողական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը: Մրցույթն անցկացվել է 2013թ. մարտից-դեկտեմբեր ամիսներին` «Էներգախնայողության նախաձեռնությունը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում» (ESIB) նախագծի շրջանակներում: Իսկ մինչ մրցույթի մեկնարկը լրագրողների համար կազմակերպվել էր դասընթաց: Մրցույթին, որի նպատակն էր խթանել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետաքրքրությունը էներգետիկ քաղաքականության և շենքերի էներգաարդյունավետության հարցերը մամուլում լուսաբանելու վերաբերյալ, ներկայացվել էր զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հրապարակված 11 նյութ: Հաղթողների անունները հայտարարեցին և մրցանակներ շնորհեցին ESIB Ծրագրի ղեկավար Ռոբերտո Լո Չիչերո Վայնան, «Շենքերի Էներգաարդյունավետության բարձրացում» հայաստանյան ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը և ծրագրի համակարգող Աստղինե Փասոյանը: Առաջին մրցանակին արժանացավ «Աջակցություն Բարեփոխումներին» ՀԿ-ն՝ «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ» օրաթերթերում և «Նովոյե Վրեմյա» պարբերականում հրատարակված հոդվածների համար: Երկրորդ մրցանակը ստացավ Կարեն Արզումանյանը՝ Նովոյե Վրեմյա պարբերականում տպագրված հոդվածի համար: Երրորդ մրցանակին արժանացավ Լևոն Ջանփոլադյանը՝ Սիվիլնեթի «Կանաչ Լուրեր»-ի տեսանյութերի փաթեթի համար: Իսկ eMedia.am կայքում հրապարակված նյութի համար խրախուսական մրցանակի արժանացավ Արփի Բեգլարյանը: 2010 թվականի հունվարից իրականացվող ESIB նախագիծը ԵՄ կողմից ֆինանսավորվող INOGATE ծրագրի մի մասն է, որն աջակցում է ԵՄ և INOGATE երկրների համագործակցությանը էներգետիակայի ոլորտում