Հանուն կանանց իրավունքների | EUNewsletter

Հանուն կանանց իրավունքների

22 Նոյեմբեր 2011
7

Supporting Women’s RightsՀարավային Կովկասի աղքատ` սոցիալապես անապահով համայնքներում կանանց դերը բարձրացնելու և հասարակության մեջ նրանց ներգրավվածությունն ապահովելու նպատակով ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում կանանց դերը խթանող ծրագրին: «Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման համար կանանց հնարավորությունների հզորացում» ծրագիրն իրականացվում է CARE ԽՆԱՄՔ միջազգային (CARE International) կազմակերպության կղմից և մեկնարկել է 2010թ. մարտին:
Ծրագրի հիմնական գործառույթն է աջակցել տեղական ՀԿ-ներին` ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ սոցիալապես անապահով կանայք կկարողանան պաշտպանել իրենց իրավունքները և ակտիվորեն մասնակցել որոշումների կայացման գործընթացներին:
Առայժմ աշխատանքներ են տարվել Հարավային Կովկասի 5 երկրներում` Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Աբխազիայում և Լեռնային Ղարաբաղում:
Հակամարտությունների թիրախ դարձած թվով 20 գոտիներում կազմակերպվում են սեմինարներ, դասընթացներ ու կանանց ակտիվությունը խթանող միջոցառումներ: Միջազգային խնամք՝ Care International-ի ղեկավար Էնթոնի Ֆորմանը կարևորում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը, բայց և նշում, որ ցավոք, որոշ շրջաններում ղեկավարության և հասարակության միջև լարվածություն է նկատվում և դա կարող է անվստահություն առաջացնել ծրագրի գործունեության նկատմամբ: Այս խնդիրը որոշակիորեն հարթելու նպատակով առաջիկայում Երևանում կկազմակերպվեն տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատելու կարողությունը խթանող վերապատրաստումներ:

Հայաստանում արդեն միջոցառումներ են իրականացվել մի շարք գյուղերում ու մարզկենտրոններում: Սեպտեմբերի 25-ին Սիսիանի քաղաքպետարանի աջակցությամբ և կանանց հիմախնդիրներով զբաղվող խմբի նախաձեռնությամբ քաղաքի բարենորոգված հրապարակում անց է կացվել կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

Ծրագրում ներգրավված կանայք նշել են, որ ծրագիրը հնարավորություն է տալիս ցուցադրելու իրենց ունակությունները, և պաշտպանելու իրենց շահերը: Գայանե Սիմոնյանի գլխավորությամբ կանանց հիմախնդիրներով զբաղվող խումբը իրականացնում է իրավաբանական, հոգեբանական խորհրդատվություններ, կազմակերպում ցուցահանդեսներ, ծանոթացնում կանանց` իրենց իրավունքներին:

Երեք տարի տևողությամբ ծրագրի ընդհանուր բյուջեն 1 319 988 եվրո է: Այն իրականացվում է ԵՄ-ի և Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ: Միջազգային խնամքը (Care International) իր ծրագիրը Հայաստանում իրականացնում է համագործակցելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հետ:
[gallery link=”file” columns=”3″

Հանուն կանանց իրավունքների

Supporting Women’s RightsՀարավային Կովկասի աղքատ` սոցիալապես անապահով համայնքներում կանանց դերը բարձրացնելու և հասարակության մեջ նրանց ներգրավվածությունն ապահովելու նպատակով ԵՄ-ն աջակցում է տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում կանանց դերը խթանող ծրագրին: «Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման համար կանանց հնարավորությունների հզորացում» ծրագիրն իրականացվում է CARE ԽՆԱՄՔ միջազգային (CARE International) կազմակերպության կղմից և մեկնարկել է 2010թ. մարտին: Ծրագրի հիմնական գործառույթն է աջակցել տեղական ՀԿ-ներին` ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ սոցիալապես անապահով կանայք կկարողանան պաշտպանել իրենց իրավունքները և ակտիվորեն մասնակցել որոշումների կայացման գործընթացներին: Առայժմ աշխատանքներ են տարվել Հարավային Կովկասի 5 երկրներում` Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Աբխազիայում և Լեռնային Ղարաբաղում: Հակամարտությունների թիրախ դարձած թվով 20 գոտիներում կազմակերպվում են սեմինարներ, դասընթացներ ու կանանց ակտիվությունը խթանող միջոցառումներ: Միջազգային խնամք՝ Care International-ի ղեկավար Էնթոնի Ֆորմանը կարևորում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը, բայց և նշում, որ ցավոք, որոշ շրջաններում ղեկավարության և հասարակության միջև լարվածություն է նկատվում և դա կարող է անվստահություն առաջացնել ծրագրի գործունեության նկատմամբ: Այս խնդիրը որոշակիորեն հարթելու նպատակով առաջիկայում Երևանում կկազմակերպվեն տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատելու կարողությունը խթանող վերապատրաստումներ: Հայաստանում արդեն միջոցառումներ են իրականացվել մի շարք գյուղերում ու մարզկենտրոններում: Սեպտեմբերի 25-ին Սիսիանի քաղաքպետարանի աջակցությամբ և կանանց հիմախնդիրներով զբաղվող խմբի նախաձեռնությամբ քաղաքի բարենորոգված հրապարակում անց է կացվել կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Ծրագրում ներգրավված կանայք նշել են, որ ծրագիրը հնարավորություն է տալիս ցուցադրելու իրենց ունակությունները, և պաշտպանելու իրենց շահերը: Գայանե Սիմոնյանի գլխավորությամբ կանանց հիմախնդիրներով զբաղվող խումբը իրականացնում է իրավաբանական, հոգեբանական խորհրդատվություններ, կազմակերպում ցուցահանդեսներ, ծանոթացնում կանանց` իրենց իրավունքներին: Երեք տարի տևողությամբ ծրագրի ընդհանուր բյուջեն 1 319 988 եվրո է: Այն իրականացվում է ԵՄ-ի և Ավստրիայի զարգացման գործակալության աջակցությամբ: Միջազգային խնամքը (Care International) իր ծրագիրը Հայաստանում իրականացնում է համագործակցելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հետ: [gallery link="file" columns="3"