Աջակցություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին | EUNewsletter

Աջակցություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին

3 October 2011

Karen AndreasyanՄարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության որոշ ուղղությունների մասին մեկնաբանություններ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
Ո՞րն է պաշտպանի գրասենյակի՝ Եվրամիության հետ համագործակցության առանձնահատկությունը:
– ԵՄ-Հայաստան համագործակցության մեջ առանձնակի կարևորում եմ այն փաստը, որ եվրոպական կառույցները ոչ միայն քննադատում, այլև համբերատարորեն համակարգային լուծումներ են առաջարկում: Իսկ ֆինանսական, փորձագիտական և տեխնիկական աջակցությունը գործնականորեն խթանում է Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի բարելավման աշխատանքները:
Աջակցություն ԵՄ խորհրդատվական խմբի կողմից
– Պաշտպանի գրասենյակին իր գործառույթներն իրականացնելիս մեծապես օգնում է նաև ԵՄ խորհրդատվական խումբը: Մեր գրասենյակում աշխատում է պրոֆեսիոնալ փորձագետ, որն օգնում է ամրապնդել մեր կառույցը` փարիզյան սկզբունքներին համաձայն և կազմակերպել ներքին կառավարումն ու այլ գործընթացները: Խորհրդատվական խմբի փորձագետների ակտիվ միջամտությամբ մշակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը:
ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս նաև հասարակական հատվածի հետ համագործակցությանը: Այս առումով ևս բավականին նպաստավոր համագործակցություն է ստացվել. ԵՄ ֆինանսական աջակցությամբ կազմակերպվել է մեծ համաժողով` նվիրված մի շարք ոլորտներում (ազգային փոքրամասնությունների, փախստականների, երեխաների, հաշմանդամների, կանանց, զինծառայողների, կալանավորների իրավունքների պաշտպանության, բնապահպանության) մարդու իրավունքների պաշտպանի և մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության հարցերին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ որպես խոշտանգումների և բռնությունների ազգային կանխարգելիչ մեխանիզմ
– ԵՄ աջակցությամբ ստեղծվել է Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդ, որը տարիներ շարունակ օգնել է Պաշտպանի գրասենյակին՝ ուսումնասիրություններ և մոնիտորինգ անցկացնելով Հայաստանի բոլոր այն փակ հաստատություններում, որտեղ մարդիկ կարող են ենթարկվել խոշտանգումների և բռնության: Արդյունքում դրական մեծ քայլ է արձանագրվել. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտում ձևավորվել է համապատասխան մասնագիտական ներուժ՝ ի դեմս տեղական մասնագետների և հասարակական կազմակերպությունների կամավորներով

Ակնկալվող համագործակցություն
– 2012 թ. հունվարից ԵՄ աջակցությամբ նոր ծրագիր է մեկնարկելու, որի նպատակն է լինելու իրավական աջակցություն ցուցաբերել ընտրական գործընթացի բոլոր շահառուներին այն դեպքում, երբ քարոզարշավի ընթացքում, ընտրությունների օրը կամ դրանից հետո կխախտվի որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքը: Գործելու է թեժ գիծ, լինելու են իրավական «շտապօգնության» մեքենաներ, որոնք կհայտնվեն բոլոր այն վայրերում, որտեղ խնդիրներ կծագեն:
Ակնկալվում է, որ նույն ծրագրի շրջանակներում կբացվեն մի քանի մարզային գրասենյակներ` Մարդու իրավունքների պաշտպանի ներկայությունն աշխարհագրորեն ավելի մոտ և հասանելի դարձնելու համար:

Աջակցություն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին

Karen AndreasyanՄարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ԵՄ-Հայաստան համագործակցության որոշ ուղղությունների մասին մեկնաբանություններ է տալիս ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ո՞րն է պաշտպանի գրասենյակի՝ Եվրամիության հետ համագործակցության առանձնահատկությունը:
- ԵՄ-Հայաստան համագործակցության մեջ առանձնակի կարևորում եմ այն փաստը, որ եվրոպական կառույցները ոչ միայն քննադատում, այլև համբերատարորեն համակարգային լուծումներ են առաջարկում: Իսկ ֆինանսական, փորձագիտական և տեխնիկական աջակցությունը գործնականորեն խթանում է Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի բարելավման աշխատանքները: Աջակցություն ԵՄ խորհրդատվական խմբի կողմից
- Պաշտպանի գրասենյակին իր գործառույթներն իրականացնելիս մեծապես օգնում է նաև ԵՄ խորհրդատվական խումբը: Մեր գրասենյակում աշխատում է պրոֆեսիոնալ փորձագետ, որն օգնում է ամրապնդել մեր կառույցը` փարիզյան սկզբունքներին համաձայն և կազմակերպել ներքին կառավարումն ու այլ գործընթացները: Խորհրդատվական խմբի փորձագետների ակտիվ միջամտությամբ մշակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը:
ԵՄ-ն մեծ նշանակություն է տալիս նաև հասարակական հատվածի հետ համագործակցությանը: Այս առումով ևս բավականին նպաստավոր համագործակցություն է ստացվել. ԵՄ ֆինանսական աջակցությամբ կազմակերպվել է մեծ համաժողով` նվիրված մի շարք ոլորտներում (ազգային փոքրամասնությունների, փախստականների, երեխաների, հաշմանդամների, կանանց, զինծառայողների, կալանավորների իրավունքների պաշտպանության, բնապահպանության) մարդու իրավունքների պաշտպանի և մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության հարցերին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը՝ որպես խոշտանգումների և բռնությունների ազգային կանխարգելիչ մեխանիզմ
- ԵՄ աջակցությամբ ստեղծվել է Խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհուրդ, որը տարիներ շարունակ օգնել է Պաշտպանի գրասենյակին՝ ուսումնասիրություններ և մոնիտորինգ անցկացնելով Հայաստանի բոլոր այն փակ հաստատություններում, որտեղ մարդիկ կարող են ենթարկվել խոշտանգումների և բռնության: Արդյունքում դրական մեծ քայլ է արձանագրվել. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտում ձևավորվել է համապատասխան մասնագիտական ներուժ՝ ի դեմս տեղական մասնագետների և հասարակական կազմակերպությունների կամավորներով

Ակնկալվող համագործակցություն
- 2012 թ. հունվարից ԵՄ աջակցությամբ նոր ծրագիր է մեկնարկելու, որի նպատակն է լինելու իրավական աջակցություն ցուցաբերել ընտրական գործընթացի բոլոր շահառուներին այն դեպքում, երբ քարոզարշավի ընթացքում, ընտրությունների օրը կամ դրանից հետո կխախտվի որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքը: Գործելու է թեժ գիծ, լինելու են իրավական «շտապօգնության» մեքենաներ, որոնք կհայտնվեն բոլոր այն վայրերում, որտեղ խնդիրներ կծագեն:
Ակնկալվում է, որ նույն ծրագրի շրջանակներում կբացվեն մի քանի մարզային գրասենյակներ` Մարդու իրավունքների պաշտպանի ներկայությունն աշխարհագրորեն ավելի մոտ և հասանելի դարձնելու համար: