«Աջակցություն Հայաստանում ժողովրավարական կառավարմանը» նախագի | EUNewsletter

«Աջակցություն Հայաստանում ժողովրավարական կառավարմանը» նախագի

9 June 2014

Հունիսի 3-ին տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանում ժողովրավարական կառավարմանը» (ԱՀԺԿ) նախագծի մեկնարկը, որ իրականացնելու է Բրիտանական խորհուրդը, Քաղաքացիական զարգացման ու համագործակցության հիմնադրամի, Գրանթ Թորնթոնի ու Թոմսոն հիմնադրամի աջակցությամբ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր ողջույնի խոսքում նշեց քաղաքացիական հասարակության դերը պատասխանատու կառավարման համար. «Քաղաքացիական հասարակությունը կարող է շատ ավելի կարևոր դեր խաղալ որոշումների ընդունման ընթացքում կառավարության թափանցիկության հարցում: Չնայած այն փաստին, որ Արևելյան գործընկերության երկրներն իրենց ջանքերն ուղղում են այս նպատակին, քաղաքացիական հասարակության մասնակցությունը դեռևս շատ սահմանափակ է: Նախագծի հիմնական բաղադրիչն է հասարակական կազմակերպությունների համար իրավական ու ֆինանսական միջոցներ ստեղծել, որպեսզի նրանք կարողանան լինել ավելի կայուն ու հզոր»:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը բարձր գնահատեց Եվրոպական միության կողմից տրամադրված օգնությունը ժողովրդավարության կառուցման, մարդու իրավունքների պաշտպանության ու արդարության պահպանման ոլորտներում: Նա նաև հավելեց, որ այս նախագիծն իր չորս բաղադրիչներով կզարգացնի քաղաքացիական հասարակությունն ու կտրամադրի ֆինանսական կայունություն ու հնարավորություն՝ խթանելու սոցիալական ձեռներեցությունը հասարակական կազմակերպությունների համար:

ԱՀԺԿ նախագծի նպատակն է մոտեցնել Հայաստանը ԵՄ չափանիշներին, զարգացնել ժողովրդավարությունն ու պատասխանատու կառավարումը ժողովրդավարական ինստիտուտների ու քաղաքացիական հասարակության միջոցով ու տեղեկացնել հայաստանցիներին ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին:

Այս 18-ամսյա նախագիծը կիրականացվի Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում ու Երևանում: Նախագծի ընդհանուր բյուջեն է 949,670 եվրո:

«Աջակցություն Հայաստանում ժողովրավարական կառավարմանը» նախագի

Հունիսի 3-ին տեղի ունեցավ «Աջակցություն Հայաստանում ժողովրավարական կառավարմանը» (ԱՀԺԿ) նախագծի մեկնարկը, որ իրականացնելու է Բրիտանական խորհուրդը, Քաղաքացիական զարգացման ու համագործակցության հիմնադրամի, Գրանթ Թորնթոնի ու Թոմսոն հիմնադրամի աջակցությամբ: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր ողջույնի խոսքում նշեց քաղաքացիական հասարակության դերը պատասխանատու կառավարման համար. «Քաղաքացիական հասարակությունը կարող է շատ ավելի կարևոր դեր խաղալ որոշումների ընդունման ընթացքում կառավարության թափանցիկության հարցում: Չնայած այն փաստին, որ Արևելյան գործընկերության երկրներն իրենց ջանքերն ուղղում են այս նպատակին, քաղաքացիական հասարակության մասնակցությունը դեռևս շատ սահմանափակ է: Նախագծի հիմնական բաղադրիչն է հասարակական կազմակերպությունների համար իրավական ու ֆինանսական միջոցներ ստեղծել, որպեսզի նրանք կարողանան լինել ավելի կայուն ու հզոր»: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը բարձր գնահատեց Եվրոպական միության կողմից տրամադրված օգնությունը ժողովրդավարության կառուցման, մարդու իրավունքների պաշտպանության ու արդարության պահպանման ոլորտներում: Նա նաև հավելեց, որ այս նախագիծն իր չորս բաղադրիչներով կզարգացնի քաղաքացիական հասարակությունն ու կտրամադրի ֆինանսական կայունություն ու հնարավորություն՝ խթանելու սոցիալական ձեռներեցությունը հասարակական կազմակերպությունների համար: ԱՀԺԿ նախագծի նպատակն է մոտեցնել Հայաստանը ԵՄ չափանիշներին, զարգացնել ժողովրդավարությունն ու պատասխանատու կառավարումը ժողովրդավարական ինստիտուտների ու քաղաքացիական հասարակության միջոցով ու տեղեկացնել հայաստանցիներին ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին: Այս 18-ամսյա նախագիծը կիրականացվի Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Տավուշում, Լոռիում ու Երևանում: Նախագծի ընդհանուր բյուջեն է 949,670 եվրո: