«Ճամպրուկ 2013» | EUNewsletter

«Ճամպրուկ 2013»

13 January 2014

Դեկտեմբերի 18-ին՝ Միգրանտների միջազգային օրը, տեղի ունեցավ «Ճամպրուկ 2013» միգրացիոն խնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցույթն իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ-ում շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը» ծրագրի շրջանակում:
«Լավագույն հոդված» անվանակարգում հաղթող ճանաչվեց ArmeniaNow.com կայքի լրագրող Գայանե Մկրտչյանը, «Լավագույն մուլտիմեդիա» անվանակարգում՝ «Ազատություն» ՌԿ լրագրող Հասմիկ Սմբատյանը, իսկ «Լավագույն հեռուստահաղորդում»անվանակարգում՝ «Հ1» հեռուստաընկերության լրագրող Զարուհի Արզումանյանը:
Հաղթողներին պատվոգրեր հանձնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Ժոզե Մարիա Մեդինա Նավարոն: Նա կարևորել է լրատվամիջոցների դերը սույն թեմայի վերաբերյալ մարդկանց իրազեկման մակարդակի բարձրացման, մասնավորապես՝ օրինական միգրացիայի հնարավորությունների ու առավելությունների ընդգծման և ապօրինի միգրացիայի հետ կապված ռիսկերի մատնանշման հարցում: «ԵՄ-ն շարունակելու է աջակցել այս ոլորտում իրակացվող ծրագրերին», – եզրափակել է Ժոզե Մարիա Մեդինա Նավարոն:
«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Սառա Կառադն ընդգծել է լրագրողների և ԶԼՄ-ների առանցքային դերը միգրացիոն խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու գործում:
Ժյուրիի նախագահ Աստղիկ Ավետիսյանը կարևորել է ոլորտի խնդիրներին քաջատեղյալ մասնագիտացված լրագրողների առկայությունը. «Կարծիքի ձևավորման մեջ կարևոր դեր ունի ԶԼՄ-ն՝ չորրորդ իշխանությունը: Նյութերը գնահատվել են 5 չափանիշով. թեմայի ընդգրկվածություն, նյութի մատչելիություն, լրագրողական էթիկա, թեմային տիրապետում և նյութի արդյունավետություն»:
Հաղթողները ստացան դրամական պարգևներ 45 000-ից 180 000 դրամի սահմաններում, իսկ բոլոր մասնակիցների հանձնվեցին պատվոգրեր:
Մրցույթին ներկայացվել են 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում միգրացիոն թեմաներով պատրաստված շուրջ 60 լրագրողական նյութ: Մրցույթին մասնակցել է 46 լրագրող՝ մայրաքաղաքից ու մարզերից:
«Աջակցություն ՀՀ-ում շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը» ծրագիրը ԵՄ կողմից ֆինանսավորվում է 826 000 եվրոյի չափով

«Ճամպրուկ 2013»

Դեկտեմբերի 18-ին՝ Միգրանտների միջազգային օրը, տեղի ունեցավ «Ճամպրուկ 2013» միգրացիոն խնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցանակաբաշխությունը: Մրցույթն իրականացնում է «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ-ում շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը» ծրագրի շրջանակում: «Լավագույն հոդված» անվանակարգում հաղթող ճանաչվեց ArmeniaNow.com կայքի լրագրող Գայանե Մկրտչյանը, «Լավագույն մուլտիմեդիա» անվանակարգում՝ «Ազատություն» ՌԿ լրագրող Հասմիկ Սմբատյանը, իսկ «Լավագույն հեռուստահաղորդում»անվանակարգում՝ «Հ1» հեռուստաընկերության լրագրող Զարուհի Արզումանյանը: Հաղթողներին պատվոգրեր հանձնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Ժոզե Մարիա Մեդինա Նավարոն: Նա կարևորել է լրատվամիջոցների դերը սույն թեմայի վերաբերյալ մարդկանց իրազեկման մակարդակի բարձրացման, մասնավորապես՝ օրինական միգրացիայի հնարավորությունների ու առավելությունների ընդգծման և ապօրինի միգրացիայի հետ կապված ռիսկերի մատնանշման հարցում: «ԵՄ-ն շարունակելու է աջակցել այս ոլորտում իրակացվող ծրագրերին», - եզրափակել է Ժոզե Մարիա Մեդինա Նավարոն: «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Սառա Կառադն ընդգծել է լրագրողների և ԶԼՄ-ների առանցքային դերը միգրացիոն խնդիրների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելու գործում: Ժյուրիի նախագահ Աստղիկ Ավետիսյանը կարևորել է ոլորտի խնդիրներին քաջատեղյալ մասնագիտացված լրագրողների առկայությունը. «Կարծիքի ձևավորման մեջ կարևոր դեր ունի ԶԼՄ-ն՝ չորրորդ իշխանությունը: Նյութերը գնահատվել են 5 չափանիշով. թեմայի ընդգրկվածություն, նյութի մատչելիություն, լրագրողական էթիկա, թեմային տիրապետում և նյութի արդյունավետություն»: Հաղթողները ստացան դրամական պարգևներ 45 000-ից 180 000 դրամի սահմաններում, իսկ բոլոր մասնակիցների հանձնվեցին պատվոգրեր: Մրցույթին ներկայացվել են 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում միգրացիոն թեմաներով պատրաստված շուրջ 60 լրագրողական նյութ: Մրցույթին մասնակցել է 46 լրագրող՝ մայրաքաղաքից ու մարզերից: «Աջակցություն ՀՀ-ում շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը» ծրագիրը ԵՄ կողմից ֆինանսավորվում է 826 000 եվրոյի չափով