Շտեֆան Ֆյուլեն Հայաստանում. քննարկվել է բաեփոխումների ընթացքը | EUNewsletter

Շտեֆան Ֆյուլեն Հայաստանում. քննարկվել է բաեփոխումների ընթացքը

3 August 2011

Stefan Fule in ArmeniaԱպրիլի 29-ին պաշտոնական այցով Երևանում էր ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` Հայաստանում ընթացող բարեփոխումներն ու այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը քննարկելու և ամփոփելու նպատակով:
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Եվրոպական հարևանության քաղաքականության, Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերին և դրանց ներուժի օգտագործմանը, ԵՄ երկրներում Հայաստանի քաղաքացիների տեղաշարժի դյուրացման հարցին, ինչպես նաև տարածաշրջանային` այդ թվում` արցախյան հիմնախնդրին:

Եվրոպական հարևանության արդի, նորարարական և հավակնոտ քաղաքականության նկարագիր

Ըստ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի
Անցյալ տարի, երբ Քեթրին Էշթոնը և ես հանձն առանք Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայումը, մեր նպատակն էր մերձավոր հարևանների հետ հարաբերությունները մղել ԵՄ արտաքին քաղաքականության առաջնային շարքեր: Եվ պատճառը միայն Լիսաբոնյան համաձայնագրով ամրագրված հարևանների հետ մեր հատուկ հարաբերությունները չէին, այլ այն, որ ԵՄ անվտանգության, տնտեսական և քաղաքական շահերը, ինչպես նաև կառույցի դերը միջազգային ասպարեզում, մեր հարևանությունում կարևոր գործոն են հանդիսանում: Եվրոպական սահմանների մոտ տեղի ունեցող զարգացումներն ահռելի ազդեցություն են ունենում մայրցամաքի բարեկեցության և անվտանգության վրա:
Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին ս.թ. մայիսի 25-ին ընդունված որոշումը սահմանում է նորովի կյանքի կոչված ԵՀՔ ռազմավարության հիմնական առաջնայնություններ: Վերանայումը ձեռնարկվել է արևելքում և հարավում գտնվող մեր գործընկերների, ինչպես նաև 27 անդամ-պետությունների հետ խորհրդակցություններից հետո: Մենք նաև խորհրդակցել ենք խորհրդարանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գիտական կենտրոնների և շահագրգիռ այլ կողմերի հետ: Նրանց արժեքավոր ներդրումը գործընթացի ողջ ընթացքում ոգևորության աղբյուր է հանդիսացել: Տեղի ուեցած լայնամասշտաբ խորհրդակցությունների փաստն ամրապնդում է համատեղ սեփականության զգացումը:
Որոշման հիմքում ընկած է 2011թ. մարտին ընդունված «Գործընկերություն հանուն ժողովրդավարության և հարավ-միջերկրածովյան բարեկեցության» փաստաթուղթը, որտեղ մենք ներկայացրել ենք հարավում տեղի ունեցող զարգացումներին մեր անհապաղ արձագանքը: Այն սահմանում է կոնկրետ առաջարկներ, թե ինչպես պետք է գործընկերությունն առաջ մղել, ինչպես նաև ներառում է ֆինանսավորման ապահովման պայմանները: Այն նաև ուղղված է դեպի արևելք: Արևելյան գործընկերությունը, որն օգնել է համախմբել ժողովրդավարական փոփոխությունների դժվար գործընթացը, հետագա ամրապնդման կարիք ունի: Ասոցացման համաձայնագրերը, որոնց միջոցով գործընկեր երկրների և ԵՄ օրենքների համապատասխանեցումը կարող է աննախադեպ մակարդակի հասցնել, այս գործընթացի հիմքում են ընկած: Եվրոպական ինքնությունը և արժեքները հիմքում ունենալով`այս ճանապարհի ողջ ընթացքում մենք նրանց ուղեկիցը պետք է լինենք, ինչպես նաև պատրաստվենք սեպտեմբերին Վարշավայում կայանալիք Արևելյան գործընկերության երկրորդ գագաթնաժողովին:
Մեր հարևաններն արագ են փոփոխվում. այս հանգամանքը ստիպում է մեզ փոխել և հարմարեցնել մեր քաղաքականությունները: Այնուամենայնիվ, գոյություն ունի մեկ ընդհանուր թեմա. հարևանության քաղաքացիները պահանջում են ժողովրդավարություն, արժանապատվություն, սոցիալական զարգացում, բոլորի միջև հավասարապես բաշխված բարեկեցություն: ԵՀՔ նոր մոտեցումը հիմնված է այս չորս ուղղությունների վրա:
Տարբերակված գործընկերություն
Ավելորդ է նշել, որ ԵՄ հարևանները շատ են տարբերվում միմյանցից, և որ ԵՄ արձագանքը պետք է համապատասխանորեն հարմարեցված լինի նրանցից յուրաքանչյուրին: Սակայն ի՞նչ է դա իրականում նշանակում: Իմ պատկերացմամբ, մեկնարկային կետ կարող է լինել այն, որ անվտանգությունը և բարեկեցությունը, որ մենք ձգտում ենք տարածել հարևանության ողջ տարածքում, պետք է կառուցված լինեն ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա: Մենք պատրաստ ենք դեպի առաջ և ավելի արագ շարժվել այն գործընկերների հետ, որոնք ընտրում են մեր փայփայած համընդհանուր արժեքների վրա հիմնված բարեփոխումների ուղին:
Գործընկերություն մարդկանց հետ
Անցյալում շատ հաճախ իշխանությունների հետ մեր հարաբերություններն ավելի արտոնյալ են եղել, քան քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը: Մենք պետք է շտկենք այս իրավիճակը: Ժողովրդավարական և շուկայամետ բարեփոխումների խրախուսման գործում հասարակական կազմակերպությունները հիմնական դերակատարներն են, իսկ քաղաքացիական ակտիվ հասարակությունը բռնապետական համակարգի խոչընդոտն է, քանի որ նրանք ունակ են իշխանություններից պահանջել հաշվետու լինել: Առաջարկում ենք ավելի արդյունավետ օժանդակել քաղաքացիական հասարակության զարգացմանը: Առաջարկում ենք նաև ստեղծել Քաղաքացիական հասարակության ծառայություն, որը կօգնի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին զարգացնել իրենց կարողությունները, ինչպես նաև ամրապնդել բարեփոխումների մշտադիտարկման իրենց հնարավորությունները: Ավելին, մենք ցանկանում ենք զարգացնել միջանձնային շփումները: Առաջարկում ենք ավելացնել ուսանողների փոխանակման ծրագրերի զարգացման ֆինանսավորումը, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ` հեշտացնելու մարդկանց օրինական տեղաշարժը ԵՄ ողջ տարածքում` միաժամանակ պահպանելով մեր քաղաքացիների անվտանգությունը:
Համապարփակ գործընկերություն
Լիսաբոնյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից ԵՄ և իր անմիջական հարևանների միջև քաղաքական համագործակցությունը կարող է ավելի բարձր մակարդակի հասնել մի շարք ոլորտներում: Սա վերաբերում է մի շարք գլոբալ ոլորտների, որոնք հավասարապես ազդում են ԵՄ և հարևանների վրա: Դրանք են` էներգիայի, անվտանգության, կլիմայի փոփոխության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև միջուկային զենք չտարածելու ոլորտները: Գործընկերությունը նաև ներառում է անվտանգության այնպիսի հարցերի լուծում, որոնք մեր հարևանների խնդրո առարկան են, օրինակ ինչպես կարող են նրանք հարթել տևական հակամարտությունները:
Սնուցված գործընկերություն
Ավելի հավակնոտ ռազմավարությունը ռեսուրսների կարիք ունի: Որոշումն առաջարկում է 2011-2013թթ. համար տրամադրել 1.24 միլիարդ եվրոյի դրամաշնորհ որպես աջակցություն առաջարկվող նախաձեռնություններին: Սա կլինի ի հավելումն 2011-2013թթ. հարևանության համար արդեն իսկ նախատեսված գումարին, որը կազմում է 5.7 միլիարդ եվրո:
Մեր հարևանների առջև ծառացած մարտահրավերները բազում են, և ոչ ժամանակին արված ոչ բավարար գործողությունների հետևանքները կարող են կործանարար լինել: Մենք կրում ենք այս պարտավորվածությունը, և ԵՄ և հարևանության ապագա սերունդները պետք է պատրաստված լինեն այս մարտահրավերներին դիմակայելու համար:

Շտեֆան Ֆյուլեն Հայաստանում. քննարկվել է բաեփոխումների ընթացքը

Stefan Fule in ArmeniaԱպրիլի 29-ին պաշտոնական այցով Երևանում էր ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` Հայաստանում ընթացող բարեփոխումներն ու այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը քննարկելու և ամփոփելու նպատակով: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Եվրոպական հարևանության քաղաքականության, Արևելյան գործընկերության շրջանակներում իրականացվող ծրագրերին և դրանց ներուժի օգտագործմանը, ԵՄ երկրներում Հայաստանի քաղաքացիների տեղաշարժի դյուրացման հարցին, ինչպես նաև տարածաշրջանային` այդ թվում` արցախյան հիմնախնդրին:

Եվրոպական հարևանության արդի, նորարարական և հավակնոտ քաղաքականության նկարագիր

Ըստ Ընդլայնման և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի Անցյալ տարի, երբ Քեթրին Էշթոնը և ես հանձն առանք Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայումը, մեր նպատակն էր մերձավոր հարևանների հետ հարաբերությունները մղել ԵՄ արտաքին քաղաքականության առաջնային շարքեր: Եվ պատճառը միայն Լիսաբոնյան համաձայնագրով ամրագրված հարևանների հետ մեր հատուկ հարաբերությունները չէին, այլ այն, որ ԵՄ անվտանգության, տնտեսական և քաղաքական շահերը, ինչպես նաև կառույցի դերը միջազգային ասպարեզում, մեր հարևանությունում կարևոր գործոն են հանդիսանում: Եվրոպական սահմանների մոտ տեղի ունեցող զարգացումներն ահռելի ազդեցություն են ունենում մայրցամաքի բարեկեցության և անվտանգության վրա: Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին ս.թ. մայիսի 25-ին ընդունված որոշումը սահմանում է նորովի կյանքի կոչված ԵՀՔ ռազմավարության հիմնական առաջնայնություններ: Վերանայումը ձեռնարկվել է արևելքում և հարավում գտնվող մեր գործընկերների, ինչպես նաև 27 անդամ-պետությունների հետ խորհրդակցություններից հետո: Մենք նաև խորհրդակցել ենք խորհրդարանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գիտական կենտրոնների և շահագրգիռ այլ կողմերի հետ: Նրանց արժեքավոր ներդրումը գործընթացի ողջ ընթացքում ոգևորության աղբյուր է հանդիսացել: Տեղի ուեցած լայնամասշտաբ խորհրդակցությունների փաստն ամրապնդում է համատեղ սեփականության զգացումը: Որոշման հիմքում ընկած է 2011թ. մարտին ընդունված «Գործընկերություն հանուն ժողովրդավարության և հարավ-միջերկրածովյան բարեկեցության» փաստաթուղթը, որտեղ մենք ներկայացրել ենք հարավում տեղի ունեցող զարգացումներին մեր անհապաղ արձագանքը: Այն սահմանում է կոնկրետ առաջարկներ, թե ինչպես պետք է գործընկերությունն առաջ մղել, ինչպես նաև ներառում է ֆինանսավորման ապահովման պայմանները: Այն նաև ուղղված է դեպի արևելք: Արևելյան գործընկերությունը, որն օգնել է համախմբել ժողովրդավարական փոփոխությունների դժվար գործընթացը, հետագա ամրապնդման կարիք ունի: Ասոցացման համաձայնագրերը, որոնց միջոցով գործընկեր երկրների և ԵՄ օրենքների համապատասխանեցումը կարող է աննախադեպ մակարդակի հասցնել, այս գործընթացի հիմքում են ընկած: Եվրոպական ինքնությունը և արժեքները հիմքում ունենալով`այս ճանապարհի ողջ ընթացքում մենք նրանց ուղեկիցը պետք է լինենք, ինչպես նաև պատրաստվենք սեպտեմբերին Վարշավայում կայանալիք Արևելյան գործընկերության երկրորդ գագաթնաժողովին: Մեր հարևաններն արագ են փոփոխվում. այս հանգամանքը ստիպում է մեզ փոխել և հարմարեցնել մեր քաղաքականությունները: Այնուամենայնիվ, գոյություն ունի մեկ ընդհանուր թեմա. հարևանության քաղաքացիները պահանջում են ժողովրդավարություն, արժանապատվություն, սոցիալական զարգացում, բոլորի միջև հավասարապես բաշխված բարեկեցություն: ԵՀՔ նոր մոտեցումը հիմնված է այս չորս ուղղությունների վրա: Տարբերակված գործընկերություն Ավելորդ է նշել, որ ԵՄ հարևանները շատ են տարբերվում միմյանցից, և որ ԵՄ արձագանքը պետք է համապատասխանորեն հարմարեցված լինի նրանցից յուրաքանչյուրին: Սակայն ի՞նչ է դա իրականում նշանակում: Իմ պատկերացմամբ, մեկնարկային կետ կարող է լինել այն, որ անվտանգությունը և բարեկեցությունը, որ մենք ձգտում ենք տարածել հարևանության ողջ տարածքում, պետք է կառուցված լինեն ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա: Մենք պատրաստ ենք դեպի առաջ և ավելի արագ շարժվել այն գործընկերների հետ, որոնք ընտրում են մեր փայփայած համընդհանուր արժեքների վրա հիմնված բարեփոխումների ուղին: Գործընկերություն մարդկանց հետ Անցյալում շատ հաճախ իշխանությունների հետ մեր հարաբերություններն ավելի արտոնյալ են եղել, քան քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը: Մենք պետք է շտկենք այս իրավիճակը: Ժողովրդավարական և շուկայամետ բարեփոխումների խրախուսման գործում հասարակական կազմակերպությունները հիմնական դերակատարներն են, իսկ քաղաքացիական ակտիվ հասարակությունը բռնապետական համակարգի խոչընդոտն է, քանի որ նրանք ունակ են իշխանություններից պահանջել հաշվետու լինել: Առաջարկում ենք ավելի արդյունավետ օժանդակել քաղաքացիական հասարակության զարգացմանը: Առաջարկում ենք նաև ստեղծել Քաղաքացիական հասարակության ծառայություն, որը կօգնի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին զարգացնել իրենց կարողությունները, ինչպես նաև ամրապնդել բարեփոխումների մշտադիտարկման իրենց հնարավորությունները: Ավելին, մենք ցանկանում ենք զարգացնել միջանձնային շփումները: Առաջարկում ենք ավելացնել ուսանողների փոխանակման ծրագրերի զարգացման ֆինանսավորումը, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ` հեշտացնելու մարդկանց օրինական տեղաշարժը ԵՄ ողջ տարածքում` միաժամանակ պահպանելով մեր քաղաքացիների անվտանգությունը: Համապարփակ գործընկերություն Լիսաբոնյան համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից ԵՄ և իր անմիջական հարևանների միջև քաղաքական համագործակցությունը կարող է ավելի բարձր մակարդակի հասնել մի շարք ոլորտներում: Սա վերաբերում է մի շարք գլոբալ ոլորտների, որոնք հավասարապես ազդում են ԵՄ և հարևանների վրա: Դրանք են` էներգիայի, անվտանգության, կլիմայի փոփոխության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև միջուկային զենք չտարածելու ոլորտները: Գործընկերությունը նաև ներառում է անվտանգության այնպիսի հարցերի լուծում, որոնք մեր հարևանների խնդրո առարկան են, օրինակ ինչպես կարող են նրանք հարթել տևական հակամարտությունները: Սնուցված գործընկերություն Ավելի հավակնոտ ռազմավարությունը ռեսուրսների կարիք ունի: Որոշումն առաջարկում է 2011-2013թթ. համար տրամադրել 1.24 միլիարդ եվրոյի դրամաշնորհ որպես աջակցություն առաջարկվող նախաձեռնություններին: Սա կլինի ի հավելումն 2011-2013թթ. հարևանության համար արդեն իսկ նախատեսված գումարին, որը կազմում է 5.7 միլիարդ եվրո: Մեր հարևանների առջև ծառացած մարտահրավերները բազում են, և ոչ ժամանակին արված ոչ բավարար գործողությունների հետևանքները կարող են կործանարար լինել: Մենք կրում ենք այս պարտավորվածությունը, և ԵՄ և հարևանության ապագա սերունդները պետք է պատրաստված լինեն այս մարտահրավերներին դիմակայելու համար: