Պետական օժանդակությունը` մրցակցության ապահովման կարևոր պայման | EUNewsletter

Պետական օժանդակությունը` մրցակցության ապահովման կարևոր պայման

1 March 2012

Հայաստանում մրցակցային դաշտը բարելավելու և օրինականորեն նրա դիրքերն ամրապնդելու նպատակով շարունակում է միջոցառումներ ձեռնարկել «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագիրը:
2011թ. դեկտեմբերի 6-7-ը ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել մրցակցությանն ուղղված հերթական սեմինարը, այս անգամ` «Պետական օժանդակության հիմնական չափանիշները» թեմայով:
Գործնական քննարկումների ընթացքում Գերմանիայից ժամանած կարճաժամկետ փորձագետներ (short term Experts) պրն. Բյուշինգը և պրն. Հոմանը որպես ուղեցույց ընտրել են ԵՄ մրցակցային օրենսդրությունը, որտեղ կարևոր տեղ է զբաղեցնում պետության կողմից կազմկերպություններին տրամադրվող օժանդակությունը: Այն կարող է դրսևորվել մի քանի ուղիներով` պետական ռեսուրսների օգնությամբ: Այս առումով պետական ռեսուրսը լայն հասկացողություն է, որն իր մեջ ներառում է ինչպես դրամաշնորհների անմիջական տրամադրումը, այպես էլ` ցածր տոկոսադրույքով վարկերը, պարտքերից ազատումը, սուբսիդիաները:

Փորձագետների կարծիքով` չկա հստակ ցուցակ, թե որն է համարվում պետական օժանդակություն. այդպիսին կարելի է համարել պետության կողմից ձեռնարկված ցանկացած միջոցառում, որը նպաստում է տվյալ ձեռնարկության զարգացմանը:

Հիշեցնենք, որ ԵՄ կողմից ֆինանսավորվող 1,100,000 եվրո արժողությամբ այս ծրագիրն իրականացվում է ՀՀ ՏՄՊՊՀ-ի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության էկոնոմիկայի և տեխնոլոգիայի նախարարության և Լիտվայի Հանրապետության մրցակցության խորհրդի համատեղ ջանքերով:

Պետական օժանդակությունը` մրցակցության ապահովման կարևոր պայման

Հայաստանում մրցակցային դաշտը բարելավելու և օրինականորեն նրա դիրքերն ամրապնդելու նպատակով շարունակում է միջոցառումներ ձեռնարկել «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագիրը: 2011թ. դեկտեմբերի 6-7-ը ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել մրցակցությանն ուղղված հերթական սեմինարը, այս անգամ` «Պետական օժանդակության հիմնական չափանիշները» թեմայով: Գործնական քննարկումների ընթացքում Գերմանիայից ժամանած կարճաժամկետ փորձագետներ (short term Experts) պրն. Բյուշինգը և պրն. Հոմանը որպես ուղեցույց ընտրել են ԵՄ մրցակցային օրենսդրությունը, որտեղ կարևոր տեղ է զբաղեցնում պետության կողմից կազմկերպություններին տրամադրվող օժանդակությունը: Այն կարող է դրսևորվել մի քանի ուղիներով` պետական ռեսուրսների օգնությամբ: Այս առումով պետական ռեսուրսը լայն հասկացողություն է, որն իր մեջ ներառում է ինչպես դրամաշնորհների անմիջական տրամադրումը, այպես էլ` ցածր տոկոսադրույքով վարկերը, պարտքերից ազատումը, սուբսիդիաները: