Խոսող ձեռքեր | EUNewsletter

Խոսող ձեռքեր

23 March 2011

«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով…»
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, հոդված 1:

Վերոնշյալ դրույթն առավել կարևորվում է, երբ խոսքը հասարակության խոցելի խմբերին մասին. ինչպես, օրինակ, խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց: Հասարակությանն ինտեգրվելու և արժանապատվորեն ապրելու համար նրանց անհրաժեշտ է աջակցություն ու համապատասխան պայմաններ` սովորելու, աշխատելու և շփվելու համար: Եվրոպական միության աջակցությամբ «Խուլեր` հնարավոր երկխոսություն» ծրագրի շրջանակներում դեռևս 2008 թվականից Երևանում իր դռներն է բացել խուլ ու թույլ  լսողություն ունեցող անձանց ուսուցման և սոցիալական ինտեգրման «Դիալոգ» կենտրոնը: Այն իր ավելի քան 600 շահառուներին  տրամադրում է անվճար իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն, մասնագիտական վերապատրաստման հնարավորություն, ինչպես նաև անց են կացվում գրաճանաչության անվճար դասընթացներ: Մինչ oրս կենտրոնն անցկացրել է ժեստերի ու տառաճանաչության ավելի քան 200 դասընթաց:
Այստեղ սովորում են նաև խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց հարազատները, ծնողները, ընկերները: «Հպարտ եմ, որ մայրիկս ևս գիտի ժեստերի լեզուն և շփվում է ընկերներիս հետ: Մտածել ենք, որ նա կարող է նույնիսկ ընկերներիս ծնողներին ևս սովորեցնել, այդպես մեր շփման շրջանակն  է’լ ավելի կմեծանա», – վկայականը ստանալիս ժեստերի լեզվով ասել է 18-ամյա Գրետա Հարությունյանը և հուզմունքով ավելացրել. «Այս կենտրոնի շնորհիվ  աշխարհի նվաճումները դառնում են նաև մերը»:
Ծրագրի նպատակն է ոչ միայն հասարակության լիարժեք անդամ դարձնել լսողության խանգարումներով անձանց, այլև` ամրապնդել նրանց հմտությունները: 2010 թվականին 12 մասնագիտություններով 180 շահառուների համար մասնագիտական ուսուցում է կազմակերպվել. այդ թվում` մեքենաշինություն, վարսահարդարում, դիզայն, խոհարարություն և այլն: Կենտրոնը նաև աջակցում է աշխատանքի տեղավորման գործում: Բացի խորհրդատվությունից, այն սկզբնական շրջանում թարգմանիչներ է տրամադրում` գործատու-աշխատող շփումը դյուրին դարձնելու համար: «Դիալոգ» կենտրոնի շնորհիվ լսողության խանգարումներով անձինք այսօր կարող են նաև վարորդական իրավունք ստանալ և մեքենա վարել:
«Խուլեր` հնարավոր երկխոսություն» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից` 135.436 եվրոյի չափով: 60.000 եվրոյի չափով համաֆինանսավորվում և իրականացվում է «Ընկերական օգնության հայկական ընկերակցության» կողմից` Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի և երիտասարդ հաշմանդամների «Կամք և կորով» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Խոսող ձեռքեր

«Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով…»
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, հոդված 1:

Վերոնշյալ դրույթն առավել կարևորվում է, երբ խոսքը հասարակության խոցելի խմբերին մասին. ինչպես, օրինակ, խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց: Հասարակությանն ինտեգրվելու և արժանապատվորեն ապրելու համար նրանց անհրաժեշտ է աջակցություն ու համապատասխան պայմաններ` սովորելու, աշխատելու և շփվելու համար: Եվրոպական միության աջակցությամբ «Խուլեր` հնարավոր երկխոսություն» ծրագրի շրջանակներում դեռևս 2008 թվականից Երևանում իր դռներն է բացել խուլ ու թույլ  լսողություն ունեցող անձանց ուսուցման և սոցիալական ինտեգրման «Դիալոգ» կենտրոնը: Այն իր ավելի քան 600 շահառուներին  տրամադրում է անվճար իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն, մասնագիտական վերապատրաստման հնարավորություն, ինչպես նաև անց են կացվում գրաճանաչության անվճար դասընթացներ: Մինչ oրս կենտրոնն անցկացրել է ժեստերի ու տառաճանաչության ավելի քան 200 դասընթաց: Այստեղ սովորում են նաև խուլ և թույլ լսողություն ունեցող անձանց հարազատները, ծնողները, ընկերները: «Հպարտ եմ, որ մայրիկս ևս գիտի ժեստերի լեզուն և շփվում է ընկերներիս հետ: Մտածել ենք, որ նա կարող է նույնիսկ ընկերներիս ծնողներին ևս սովորեցնել, այդպես մեր շփման շրջանակն  է'լ ավելի կմեծանա», - վկայականը ստանալիս ժեստերի լեզվով ասել է 18-ամյա Գրետա Հարությունյանը և հուզմունքով ավելացրել. «Այս կենտրոնի շնորհիվ  աշխարհի նվաճումները դառնում են նաև մերը»: Ծրագրի նպատակն է ոչ միայն հասարակության լիարժեք անդամ դարձնել լսողության խանգարումներով անձանց, այլև` ամրապնդել նրանց հմտությունները: 2010 թվականին 12 մասնագիտություններով 180 շահառուների համար մասնագիտական ուսուցում է կազմակերպվել. այդ թվում` մեքենաշինություն, վարսահարդարում, դիզայն, խոհարարություն և այլն: Կենտրոնը նաև աջակցում է աշխատանքի տեղավորման գործում: Բացի խորհրդատվությունից, այն սկզբնական շրջանում թարգմանիչներ է տրամադրում` գործատու-աշխատող շփումը դյուրին դարձնելու համար: «Դիալոգ» կենտրոնի շնորհիվ լսողության խանգարումներով անձինք այսօր կարող են նաև վարորդական իրավունք ստանալ և մեքենա վարել: «Խուլեր` հնարավոր երկխոսություն» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ կողմից` 135.436 եվրոյի չափով: 60.000 եվրոյի չափով համաֆինանսավորվում և իրականացվում է «Ընկերական օգնության հայկական ընկերակցության» կողմից` Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի և երիտասարդ հաշմանդամների «Կամք և կորով» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: