«SOS մշակույթ»-ն Ախթալայում | EUNewsletter

«SOS մշակույթ»-ն Ախթալայում

5 April 2013

ԵՄ կողմից ֆինանսավորվող «SOS մշակույթ» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Ախթալա քաղաքում փետրվարի 22-ին բացվել է համայնքային նոր կենտրոն: «SOS մշակույթ» ծրագիրը, որպես ԵՄ Արևելյան գործընկերության Մշակութային ծրագրի մաս, մեկնարկել է 2012 թվականին՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից:
Բացման արարողությունը սկսվել է Ախթալայում բժշկական նոր կենտրոնի շինարարության խորհրդանշական առաջին քարը դնելով: Ինչից հետո բոլորը հավաքվել են կենտրոնի բակում, որտեղ արդեն տեղափոխվել էր «SOS մշակույթ»-ի անձնակազմը: Ախթալայի քաղաքապետ Հայկազմ Խաչիկյանը հանդես է եկել ողջույնի խոսքով:
Հյուրերի թվում էին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, «USAID հայաստան առաքելության» տնօրեն Քերն Հիլարդը, «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Կարել Հոֆստրան, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Բարբարա Սիբերթը և «SOS մշակույթ» ծրագրի ողջ թիմը:

Սիբերթն ընդգծել է, որ համայնքի կարևոր անդամ դառնալն իրենց առաջնահերթություններից է. կենտրոնի երիտասարդների կատարած աշխատանքը նպաստել է Ախթալայի բոլոր բնակիչների կյանքի բարելավմանը. «Լինելով այս կենտրոնի մի մասը, « SOS մշակույթ Երիտասարդական ակումբ»-ի անդամները նաև անմիջական կապ ունեն քաղաքապետի և քաղաքային վարչական մարմինների հետ: Սա համադաշնություն կարող է ստեղծել՝ նպաստելով « SOS մշակույթ» ծրագրի երկարաժամկետ կայունությանը»:

Ախթալայի համայնքն ակտիվորեն ընդգրկված է տեղական զարգացման մի շարք ծրագրերում: Կենտրոնը հարթակ կապահովի արդեն սկսված և նոր մեկնարկող ծրագրերի իրականացման համար:
« SOS մշակույթ» ծրագրին ԵՄ ընդհանուր ֆինանսավորումը 492,754 եվրո է: Նպատակն է Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված, մոռացված մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունը` համայնքային ուժերի ներգրավվածությամբ, ինչն իր հերթին կնպաստի տվյալ համայնքի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:

www.sosculture.eu

«SOS մշակույթ»-ն Ախթալայում

ԵՄ կողմից ֆինանսավորվող «SOS մշակույթ» ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Ախթալա քաղաքում փետրվարի 22-ին բացվել է համայնքային նոր կենտրոն: «SOS մշակույթ» ծրագիրը, որպես ԵՄ Արևելյան գործընկերության Մշակութային ծրագրի մաս, մեկնարկել է 2012 թվականին՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Բացման արարողությունը սկսվել է Ախթալայում բժշկական նոր կենտրոնի շինարարության խորհրդանշական առաջին քարը դնելով: Ինչից հետո բոլորը հավաքվել են կենտրոնի բակում, որտեղ արդեն տեղափոխվել էր «SOS մշակույթ»-ի անձնակազմը: Ախթալայի քաղաքապետ Հայկազմ Խաչիկյանը հանդես է եկել ողջույնի խոսքով: Հյուրերի թվում էին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, «USAID հայաստան առաքելության» տնօրեն Քերն Հիլարդը, «Քաունթերփարթ Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Կարել Հոֆստրան, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Բարբարա Սիբերթը և «SOS մշակույթ» ծրագրի ողջ թիմը: Սիբերթն ընդգծել է, որ համայնքի կարևոր անդամ դառնալն իրենց առաջնահերթություններից է. կենտրոնի երիտասարդների կատարած աշխատանքը նպաստել է Ախթալայի բոլոր բնակիչների կյանքի բարելավմանը. «Լինելով այս կենտրոնի մի մասը, « SOS մշակույթ Երիտասարդական ակումբ»-ի անդամները նաև անմիջական կապ ունեն քաղաքապետի և քաղաքային վարչական մարմինների հետ: Սա համադաշնություն կարող է ստեղծել՝ նպաստելով « SOS մշակույթ» ծրագրի երկարաժամկետ կայունությանը»: Ախթալայի համայնքն ակտիվորեն ընդգրկված է տեղական զարգացման մի շարք ծրագրերում: Կենտրոնը հարթակ կապահովի արդեն սկսված և նոր մեկնարկող ծրագրերի իրականացման համար: « SOS մշակույթ» ծրագրին ԵՄ ընդհանուր ֆինանսավորումը 492,754 եվրո է: Նպատակն է Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված, մոռացված մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունը` համայնքային ուժերի ներգրավվածությամբ, ինչն իր հերթին կնպաստի տվյալ համայնքի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը: www.sosculture.eu