Սոցիալական ներգրավվածություն սպորտի միջոցով. GOSPEL-ի արդյունքները | EUNewsletter

Սոցիալական ներգրավվածություն սպորտի միջոցով. GOSPEL-ի արդյունքները

18 November 2013

Կառավարումը սպորտի բնագավառում որպես սոցիալական ուղեցույց ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում 2013 թվականի հոկտեմբերի 26-ին Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 52 Դպրոցի բակում տեղի է ունեցել ծառատունկ: Արարողության ավարտից հետո դպրոցի վերանորոգված բազմաֆունկցիոնալ խաղահրապարակում անցկացվել են սպորտային մրցույթներ, որոնց մասնակցել են դպրոցի աշակերտները և հաշմանդամություն ունեցող մարզիկների Փյունիկ ասոցիացիայի անդամները:
Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը:
Թիվ 52 Դպրոցի մարզադաշտը վերանարոգելը GOSPEL-ի մեկնարկային ծրագրերից էր, որի բացման հանդիսությունը տեղի էր ունեցել 2013 թվականի հուլիսի 2-ին:
Դեսպան Հրիստեան ընդգծել է, որ GOSPEL ծրագիրն իր ավարտական փուլում է. «Մենք այսօր կարող ենք Երևանի այս դպրոցում տեսնել ամբողջությամբ վերազինված և կիրառելի սպորտային հնարավորություններ: Այսօրվա խաղերի հիմնական նպատակն է տոնել արդյունքները՝ միևնույն ժամանակ երիտասարդական սպորտադձևորով նպաստել սոցիալական ներգրավվածությանը»:

Մարսել քաղաքը GOSPEL ծրագրի առաջատարն է: «Ապակենտրոնացված համագործակցությունն այն գաղափարն է, որն այսօր համախմբել է մեզ այստեղ: Այն երկու երկրների, և ընդհանրապես, ամբողջ աշխարհի երկրների խաղաղության հիմնաքարն է: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետին և Եվրոպական միությանը Հայաստանում այս ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար», – ասել է Գոդենը:

Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ ապագայում ծրագրի մասնակիցների հետ միասին Երևանի քաղաքապետարանը հնարավորություն կունենա նմանատիպ ծրագերեր իրականացնել իր քաղաքացիների համար:

GOSPEL–ը Եվրոպական միության ֆինանսավորմամբ Երևանի քաղաքապետարանի հետ իրականացված համատեղ առաջին ծրագիրն է։ Ծրագրի նպատակն է գտնել սպորտի բնագավառում կառավարման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան սպորտի միջոցով բարելավել քաղաքներում կյանքի որակը ՝ ընդգրկելով նաև հաշմանդամներին և բնակչության խոցելի խմբերին:

Այն CIUDAD՝ Քաղաքային զարգացման և երկխոսության համագործակցություն, ծրագրի մի մասն է: Վերջինը նպատակ ունի Եվրոպական հարևանության և Գործընկերության գործիքի տարածաշրջանի երկրների կառավարություններին կայուն, համալիր և երկարաժամկետ զարգացման ծրագրեր մշակել՝ առաջնորդվելով լավ կառավարման սկզբունքներով

Սոցիալական ներգրավվածություն սպորտի միջոցով. GOSPEL-ի արդյունքները

Կառավարումը սպորտի բնագավառում որպես սոցիալական ուղեցույց ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում 2013 թվականի հոկտեմբերի 26-ին Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 52 Դպրոցի բակում տեղի է ունեցել ծառատունկ: Արարողության ավարտից հետո դպրոցի վերանորոգված բազմաֆունկցիոնալ խաղահրապարակում անցկացվել են սպորտային մրցույթներ, որոնց մասնակցել են դպրոցի աշակերտները և հաշմանդամություն ունեցող մարզիկների Փյունիկ ասոցիացիայի անդամները: Ներկաներին ողջույնի խոսքով դիմել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Մարսելի քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենը: Թիվ 52 Դպրոցի մարզադաշտը վերանարոգելը GOSPEL-ի մեկնարկային ծրագրերից էր, որի բացման հանդիսությունը տեղի էր ունեցել 2013 թվականի հուլիսի 2-ին: Դեսպան Հրիստեան ընդգծել է, որ GOSPEL ծրագիրն իր ավարտական փուլում է. «Մենք այսօր կարող ենք Երևանի այս դպրոցում տեսնել ամբողջությամբ վերազինված և կիրառելի սպորտային հնարավորություններ: Այսօրվա խաղերի հիմնական նպատակն է տոնել արդյունքները՝ միևնույն ժամանակ երիտասարդական սպորտադձևորով նպաստել սոցիալական ներգրավվածությանը»: Մարսել քաղաքը GOSPEL ծրագրի առաջատարն է: «Ապակենտրոնացված համագործակցությունն այն գաղափարն է, որն այսօր համախմբել է մեզ այստեղ: Այն երկու երկրների, և ընդհանրապես, ամբողջ աշխարհի երկրների խաղաղության հիմնաքարն է: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետին և Եվրոպական միությանը Հայաստանում այս ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար», - ասել է Գոդենը: Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ ապագայում ծրագրի մասնակիցների հետ միասին Երևանի քաղաքապետարանը հնարավորություն կունենա նմանատիպ ծրագերեր իրականացնել իր քաղաքացիների համար: GOSPEL–ը Եվրոպական միության ֆինանսավորմամբ Երևանի քաղաքապետարանի հետ իրականացված համատեղ առաջին ծրագիրն է։ Ծրագրի նպատակն է գտնել սպորտի բնագավառում կառավարման այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտան սպորտի միջոցով բարելավել քաղաքներում կյանքի որակը ՝ ընդգրկելով նաև հաշմանդամներին և բնակչության խոցելի խմբերին: Այն CIUDAD՝ Քաղաքային զարգացման և երկխոսության համագործակցություն, ծրագրի մի մասն է: Վերջինը նպատակ ունի Եվրոպական հարևանության և Գործընկերության գործիքի տարածաշրջանի երկրների կառավարություններին կայուն, համալիր և երկարաժամկետ զարգացման ծրագրեր մշակել՝ առաջնորդվելով լավ կառավարման սկզբունքներով