Մշակութային քաղաքականության ձևավորում Դիլիջանում | EUNewsletter

Մշակութային քաղաքականության ձևավորում Դիլիջանում

19 December 2012

Նոյեմբերի 9-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող մշակույթային ծրագիրը Դիլիջանում կազմակերպել էր աշխատանքային խորհրդակցություն` սեմինար, որ նախաձեռնում է երկխոսություն տեղում և Դիլիջանում ձևավորում է մշակութային քաղաքականության և մեթոդաբանության` շահագրգիռ կողմ հանդիսացող կազմակերպությունների ուղղակի մասնակցությամբ: Մասնակիցների թվում էին Դիլիջանի և հարակից գյուղերի մշակույթային կառույցների աշխատողները, Գոշի գյուղապետը, Թեղուտի և Հովքի համայնքի ներկայացուցիչը և այլոք:
«Այս սեմինարն առաջին փորձն է շահառուների կողմից վեր հանել մշակութային ժառանգության պահպանման հետ կապված առկա խնդիրները, փորձել իրենց տեսանկյունից հնարավոր լուծումներ առաջարկել և պիլոտային ծրագրեր մշակել», – պարզաբանել է Հայաստանում ծրագրի համակարգող, էկոտուրիզմի ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալյանը:
Փոքր պատմական կենտրոնների մշակութային ժառանգության արժևորման հարցերի շուրջ խոսել են ծրագրի միջազգային փորձագետներ Ճարտարապետներ Կատարինա Պրադան (Ռումինիա), Ֆեդերիկո Էսկոբարը (Իսպանիա) և Սարհատ Պետրոսյանը (Հայաստան):

Անդրադառնալով Հայաստանում խնդրի առանձնահատկություններին` Սարհատ Պետրոսյանը նշել է. «Հայաստանում այդ ժառանգության 90 տոկոսը խոր ձորերում ու սարերում են, և հետևաբար հասանելության խնդիրներ են ծառանում: Բացի բուն պատմական տարածքների ու շինությունների կառուցապատման նախագծի մշակումից, անհրաժեշտ է նաև բարեկարգման նախագծերի մշակում, այդ թվում ճանապարհների, ջրահեռացման համակարգերի վերանորոգման և այլն»:

Սեմինարի մասնակիցները կարևորել են նաև ոչ նյութական ժառանգության (երգ, պար, խոհանոց, այլ ավանդույթներ) պահպանմանն ուղղված միջոցառումների նախաձեռնումը: Քանի որ, ինչպես նկատեցին եվրոպացի փորձագետները, Գոշավանքի նման փոքր պատմական կենտրոններ այցելողներին հետաքրքրում է տեղի ավանդույթը, մշակութային ժառանգությունը: «Զբոսաշրջիկներն ակնկալում են ապրել այն պայմաններում, որտեղ բնակվում են հենց այդ գյուղի բնակիչները, և ուտել այն սնունդը, որը բնորոշ է այդ տեղանքին», – ասել է իսպանացի փորձագետ Ֆեդերիկո Էսկոբարը:

Ոլորտի խնդիրները վեր հանելուց բացի խորհրդակցության մասնակիցները փորձ արեցին նաև սահմանել առաջնային մարտահրավերները, գերակայությունները և անհրաժեշտ ռեսուրսները:

Սեմինարը մասն է Viva EAST ծրագրի, որը հետազոտություններ է իրականացնում Արևելյան Եվրոպայում մշակութային և բնապահպանական ժառանգության երկարաժամկետ վերագնահատման ոլորտում լավագույն փորձի վերաբերյալ: Ծրագրի նպատակն է լավագույն փորձը կիրառել տարբեր երկրների փոքր պատմամշակութային կենտրոններում. Ռումինիա` Հարթիբացիու հովիտ միկրոշրջան, Հայաստան` Տավուշի մարզում, և Մոլդովայի Հանրապետություն` Քահուլ վարչաշրջանում:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Մշակույթ ծրագրի շրջանակներում և իրականացվում է Ռումինիայից Asociatia pentru Tranzitie Urbana (ATU) կազմակերպության կողմից` որպես առաջատար գործընկերոջ, Հայաստանից Հայաստանի էկոտուրիզմի ասոցիացիայի, Մոլդովայի Հանրապետությունից Միջսահմանային համագործակցության և եվրոպական ինտեգրման գործակալության և Իտալիայից Politecnico di Bari Dicar վարչության կողմից որպես գործընկերներ:

vivaeastpart.eu

[gallery exclude=”2821″ link=”file”

Մշակութային քաղաքականության ձևավորում Դիլիջանում

Նոյեմբերի 9-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող մշակույթային ծրագիրը Դիլիջանում կազմակերպել էր աշխատանքային խորհրդակցություն` սեմինար, որ նախաձեռնում է երկխոսություն տեղում և Դիլիջանում ձևավորում է մշակութային քաղաքականության և մեթոդաբանության` շահագրգիռ կողմ հանդիսացող կազմակերպությունների ուղղակի մասնակցությամբ: Մասնակիցների թվում էին Դիլիջանի և հարակից գյուղերի մշակույթային կառույցների աշխատողները, Գոշի գյուղապետը, Թեղուտի և Հովքի համայնքի ներկայացուցիչը և այլոք: «Այս սեմինարն առաջին փորձն է շահառուների կողմից վեր հանել մշակութային ժառանգության պահպանման հետ կապված առկա խնդիրները, փորձել իրենց տեսանկյունից հնարավոր լուծումներ առաջարկել և պիլոտային ծրագրեր մշակել», - պարզաբանել է Հայաստանում ծրագրի համակարգող, էկոտուրիզմի ասոցիացիայի նախագահ Ժաննա Գալյանը: Փոքր պատմական կենտրոնների մշակութային ժառանգության արժևորման հարցերի շուրջ խոսել են ծրագրի միջազգային փորձագետներ Ճարտարապետներ Կատարինա Պրադան (Ռումինիա), Ֆեդերիկո Էսկոբարը (Իսպանիա) և Սարհատ Պետրոսյանը (Հայաստան): Անդրադառնալով Հայաստանում խնդրի առանձնահատկություններին` Սարհատ Պետրոսյանը նշել է. «Հայաստանում այդ ժառանգության 90 տոկոսը խոր ձորերում ու սարերում են, և հետևաբար հասանելության խնդիրներ են ծառանում: Բացի բուն պատմական տարածքների ու շինությունների կառուցապատման նախագծի մշակումից, անհրաժեշտ է նաև բարեկարգման նախագծերի մշակում, այդ թվում ճանապարհների, ջրահեռացման համակարգերի վերանորոգման և այլն»: Սեմինարի մասնակիցները կարևորել են նաև ոչ նյութական ժառանգության (երգ, պար, խոհանոց, այլ ավանդույթներ) պահպանմանն ուղղված միջոցառումների նախաձեռնումը: Քանի որ, ինչպես նկատեցին եվրոպացի փորձագետները, Գոշավանքի նման փոքր պատմական կենտրոններ այցելողներին հետաքրքրում է տեղի ավանդույթը, մշակութային ժառանգությունը: «Զբոսաշրջիկներն ակնկալում են ապրել այն պայմաններում, որտեղ բնակվում են հենց այդ գյուղի բնակիչները, և ուտել այն սնունդը, որը բնորոշ է այդ տեղանքին», - ասել է իսպանացի փորձագետ Ֆեդերիկո Էսկոբարը: Ոլորտի խնդիրները վեր հանելուց բացի խորհրդակցության մասնակիցները փորձ արեցին նաև սահմանել առաջնային մարտահրավերները, գերակայությունները և անհրաժեշտ ռեսուրսները: Սեմինարը մասն է Viva EAST ծրագրի, որը հետազոտություններ է իրականացնում Արևելյան Եվրոպայում մշակութային և բնապահպանական ժառանգության երկարաժամկետ վերագնահատման ոլորտում լավագույն փորձի վերաբերյալ: Ծրագրի նպատակն է լավագույն փորձը կիրառել տարբեր երկրների փոքր պատմամշակութային կենտրոններում. Ռումինիա` Հարթիբացիու հովիտ միկրոշրջան, Հայաստան` Տավուշի մարզում, և Մոլդովայի Հանրապետություն` Քահուլ վարչաշրջանում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության Արևելյան գործընկերության Մշակույթ ծրագրի շրջանակներում և իրականացվում է Ռումինիայից Asociatia pentru Tranzitie Urbana (ATU) կազմակերպության կողմից` որպես առաջատար գործընկերոջ, Հայաստանից Հայաստանի էկոտուրիզմի ասոցիացիայի, Մոլդովայի Հանրապետությունից Միջսահմանային համագործակցության և եվրոպական ինտեգրման գործակալության և Իտալիայից Politecnico di Bari Dicar վարչության կողմից որպես գործընկերներ: vivaeastpart.eu [gallery exclude="2821" link="file"