Ապահով միգրացիա | EUNewsletter

Ապահով միգրացիա

5 April 2013

2013 թվականի մարտի 22-ին տրվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» եռամյա նոր ծրագրի մեկնարկը: Ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստաի կարողությունները կառավարման ոլորտում` հատուկ ուշադրություն դարձնելով վերաինտեգրմանն ուղղված գործողություններին: Այն իրականացնում է Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակը (ՆԻՖԳ):
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան հանդես է եկել ողջույնի ելույթով: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռեյնոն, ՆԻՖԳ-ի գլխավոր տնօրեն Յանիկ Իմբերտը և այլոք:
Հրիստեան ընդգծել է, որ ծրագիրն իրականացվում է Հայաստան-ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում: Այն նպաստում է օրինական միգրացիահին ԵՄ-ի և ԵՄ հարևան երկրների միջև: «Շարժունակության շուրջ գործընկերության հռչակագրի համատեքստում, ԵՄ-ն մեծ կարևորություն է տալիս Հայաստանում ներգաղթի կառավարմ օրենսդրության հետագա բարելավմանը և Հայաստանին տրամադրում է անհրաժեշտ օգնություն, որպեսզի միգրացիան կառավարելու համար ուժեղացվեն ինստիտուցիոնալ կարողություննեը, ապահովվի օրինական միգրացիա, միգրանտների վերաինտեգրման կայուն գործընթաց»:

Ծրագիրը կոչված է հզորացնելու հայաստանյան իրավասու մարմինների և քաղաքացիական հասարակության կարողությունները, որպեսզի վերջինները կարողան ապահովել հայրենիք հայերի կայուն վերադարձն ու վերաինտեգրումը, այդ թվում`սոցիալական և տնտեսական վերաինտեգրումը, անկախ նրանից` մարդիկ վերադառնում են կամավոր, թե` ոչ:

Ծրագիրը նաև նպատակ ունի ապահովել օրինական միգրացիա` հասցեագրելով անկանոն միգրացիայի ռիսկերը, ամրապնդելով միգրացիայի դրական ազդեցությունը Հայաստանի սոցիալական զարգացման վրա` հայկան սփյուռքի ասոցիացիաների ներգրավվածությամբ:

Իմբերտը խոսել է ծրագրի նկատմամբ իր անձնական պատրաստակամության մասին և նշել, որ ՆԻՖԳ-ը մեծ սպասելիքներ ունի ծրագրից: Այս համատեքստում նա ընդգծել է ընդգրկված մյուս գործընկերների կարևոր դերը:

Ծրագրի իրականացման գործում ներգրավված են նաև փորձագետներ Բելգիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից և Ռումինիայից:

Ծրագրի թիրախային խմբերն են սփյուռքը, տեղական և միջազգային կազմակերպությունները, պոտենցիալ միգրանտները, հայաստանցի միգրանտները ԵՄ-ում և Հայաստանի հասարակությունն ընդհանրապեա:

ՀՀ Սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանն ընդգծել է, որ հայրենադարձությանն ու վերաինտեգրմանը վերաբերող ծրագրերը չափազանց կարևոր են Հայաստանի համար, քանի որ հայերի երկու երրորդը բնակվում է արտերկրում, և միգրացիոն հոսքերը շատ ակտիվ են:

«Մենք ներկայում առնչվում ենք հայրենադարձության և վերաինտեգրման խնդրին մասնավորապես սիրիացի հայերի դեպքում: Թեև նրանց խնդիրներին լուծում տալու նպատակով գործում է կառավարության կոնկրետ ծրագիր, սակայն դեռևս առկա են սոցիալական և տնտեսական վերաինտեգրման խնդիրներ, որոնց հանդիպում են ոչ միայն սիրիահայերը, այլ նաև բոլոր նրանք, ովքեր վերադառնում են Հայաստան»:

Ծրագրի բյուջեն 3 000 000 եվրո է:

Ապահով միգրացիա

2013 թվականի մարտի 22-ին տրվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» եռամյա նոր ծրագրի մեկնարկը: Ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստաի կարողությունները կառավարման ոլորտում` հատուկ ուշադրություն դարձնելով վերաինտեգրմանն ուղղված գործողություններին: Այն իրականացնում է Ներգաղթի և ինտեգրման ֆրանսիական գրասենյակը (ՆԻՖԳ): Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան հանդես է եկել ողջույնի ելույթով: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռեյնոն, ՆԻՖԳ-ի գլխավոր տնօրեն Յանիկ Իմբերտը և այլոք: Հրիստեան ընդգծել է, որ ծրագիրն իրականացվում է Հայաստան-ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում: Այն նպաստում է օրինական միգրացիահին ԵՄ-ի և ԵՄ հարևան երկրների միջև: «Շարժունակության շուրջ գործընկերության հռչակագրի համատեքստում, ԵՄ-ն մեծ կարևորություն է տալիս Հայաստանում ներգաղթի կառավարմ օրենսդրության հետագա բարելավմանը և Հայաստանին տրամադրում է անհրաժեշտ օգնություն, որպեսզի միգրացիան կառավարելու համար ուժեղացվեն ինստիտուցիոնալ կարողություննեը, ապահովվի օրինական միգրացիա, միգրանտների վերաինտեգրման կայուն գործընթաց»: Ծրագիրը կոչված է հզորացնելու հայաստանյան իրավասու մարմինների և քաղաքացիական հասարակության կարողությունները, որպեսզի վերջինները կարողան ապահովել հայրենիք հայերի կայուն վերադարձն ու վերաինտեգրումը, այդ թվում`սոցիալական և տնտեսական վերաինտեգրումը, անկախ նրանից` մարդիկ վերադառնում են կամավոր, թե` ոչ: Ծրագիրը նաև նպատակ ունի ապահովել օրինական միգրացիա` հասցեագրելով անկանոն միգրացիայի ռիսկերը, ամրապնդելով միգրացիայի դրական ազդեցությունը Հայաստանի սոցիալական զարգացման վրա` հայկան սփյուռքի ասոցիացիաների ներգրավվածությամբ: Իմբերտը խոսել է ծրագրի նկատմամբ իր անձնական պատրաստակամության մասին և նշել, որ ՆԻՖԳ-ը մեծ սպասելիքներ ունի ծրագրից: Այս համատեքստում նա ընդգծել է ընդգրկված մյուս գործընկերների կարևոր դերը: Ծրագրի իրականացման գործում ներգրավված են նաև փորձագետներ Բելգիայից, Չեխիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից և Ռումինիայից: Ծրագրի թիրախային խմբերն են սփյուռքը, տեղական և միջազգային կազմակերպությունները, պոտենցիալ միգրանտները, հայաստանցի միգրանտները ԵՄ-ում և Հայաստանի հասարակությունն ընդհանրապեա: ՀՀ Սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանն ընդգծել է, որ հայրենադարձությանն ու վերաինտեգրմանը վերաբերող ծրագրերը չափազանց կարևոր են Հայաստանի համար, քանի որ հայերի երկու երրորդը բնակվում է արտերկրում, և միգրացիոն հոսքերը շատ ակտիվ են: «Մենք ներկայում առնչվում ենք հայրենադարձության և վերաինտեգրման խնդրին մասնավորապես սիրիացի հայերի դեպքում: Թեև նրանց խնդիրներին լուծում տալու նպատակով գործում է կառավարության կոնկրետ ծրագիր, սակայն դեռևս առկա են սոցիալական և տնտեսական վերաինտեգրման խնդիրներ, որոնց հանդիպում են ոչ միայն սիրիահայերը, այլ նաև բոլոր նրանք, ովքեր վերադառնում են Հայաստան»: Ծրագրի բյուջեն 3 000 000 եվրո է: