Հարավային Կովկասում պարենային անվտանգության վերաբերյալ քննարկում | EUNewsletter

Հարավային Կովկասում պարենային անվտանգության վերաբերյալ քննարկում

23 Մայիս 2014
IMG_5781

Մայիսի 22-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական շաբաթի շրջանակներում կազմակերպեց «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավոմ ազգային ռազմավարությունների ու մանր ֆերմերական արտադրության միջոցով» թեմայով կլոր սեղան-քննարկում:
Քննարկումը բացեց Օքսֆամ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտ Հակոբյանը: Նա ընդհանուր առմամբ ներկայացրեց կազմակերպությունը, իրենց նպատակներն ու ձգտումները:
Անդրադառնալով ծրագրի էությանը՝ Հակոբյանը նշեց, որ ամբողջ աշխարհում ռեսուրսների նվազման ու բնակչության աճի հետևանքով աճում է տեղական պարենային ապրանքների կարևորությունը: Գյուղատնտեսության այս ոլորտի խթանման հարցում, ըստ Մարգարիտ Հակոբյանի, կարևորագույն տեղն են գրավում Հայաստանի տարբեր շրջանների ավելի քան 50 000 մանր ֆերմերները: Վերջիններիս աշխատանքային պայմանները բարելավելու համար ձեռնարկվում են տարբեր միջոցներ: Վերջին տարիների ընթացքում Օքսֆամը ստեղծել է 18 կոոպերատիվներ, որոնցից 5 ղեկավարում են կանայք: Մարգարիտ Հակոբյանն այնուհետև նշեց ծրագրի կարևոր գործընկերներին, որոնցից են Գյուղատնտեսական դաշինքը՝ հիմնադրված 2011 թ.: Այսօր այն ունի արդեն 15-16 շահագրգռված անդամ կազմակերպություններ։ Մարգարիտ Հակոբյանը հույս հայտնեց, որ ձեռնարկած բոլոր միջոցները ի վերջո կնպաստեն Հայաստանում տեղական արտադրության զարգացմանը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը հավաքվածներին վստահեցրեց, որ Եվրոպական միությունը ցանկանում է օգնել հայ ժողովրդին: Նա պատմեց, որ 2008 թ. եվրոպական երկրներում պարենային մթերքի գները զգալի աճ գրանցեցին, ինչի հետևանքով տեղական արտադրության նշանակությունը դարձավ կենսական: Հենց այս ուսումնասիրությունները հետագայում հիմք հանդիսացան այս ծրագրի համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը հանդես եկավ ներածական խոսքով՝ նշելով մի շարք հիմնախնդիրներ, որ ՀՀ կառավարությունն ունի իր օրակարգում: Ըստ նրա՝ առանցքային խնդիրներից մեկը մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործումն է. այս հարցը լուծելու նպատակով տրամադրվում է մասնագիտական մակարդակի կրթություն, ինչպես նաև կազմակերպվում են կարճաժամկետ դասընթացներ մասնագետների համար։
Երրորդ առանցքային խնդիրը, ըստ փոխնախարարի, օրենսդրական դաշտի ու գյուղատնտեսության ոլորտում համապատասխան կառույցների հիմնումն է։ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է ստեղծի պայմաններ ֆերմերների պատշաճ աշխատանքի համար։
«Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերական արտադրության միջոցով» քառամյա ծրագիրն իրականացվում է Օքսֆամի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ: Ծրագրի բյուջեն կազմում է 596,460 եվրո: Հաաստանում ԵՄ պատվիրակության առաջնային նպատակն է, որ մինչև 2015թ. սովից տառապող մարդկանց թիվը կրկնակի կրճատվի

Հարավային Կովկասում պարենային անվտանգության վերաբերյալ քննարկում

Մայիսի 22-ին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական շաբաթի շրջանակներում կազմակերպեց «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավոմ ազգային ռազմավարությունների ու մանր ֆերմերական արտադրության միջոցով» թեմայով կլոր սեղան-քննարկում: Քննարկումը բացեց Օքսֆամ հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտ Հակոբյանը: Նա ընդհանուր առմամբ ներկայացրեց կազմակերպությունը, իրենց նպատակներն ու ձգտումները: Անդրադառնալով ծրագրի էությանը՝ Հակոբյանը նշեց, որ ամբողջ աշխարհում ռեսուրսների նվազման ու բնակչության աճի հետևանքով աճում է տեղական պարենային ապրանքների կարևորությունը: Գյուղատնտեսության այս ոլորտի խթանման հարցում, ըստ Մարգարիտ Հակոբյանի, կարևորագույն տեղն են գրավում Հայաստանի տարբեր շրջանների ավելի քան 50 000 մանր ֆերմերները: Վերջիններիս աշխատանքային պայմանները բարելավելու համար ձեռնարկվում են տարբեր միջոցներ: Վերջին տարիների ընթացքում Օքսֆամը ստեղծել է 18 կոոպերատիվներ, որոնցից 5 ղեկավարում են կանայք: Մարգարիտ Հակոբյանն այնուհետև նշեց ծրագրի կարևոր գործընկերներին, որոնցից են Գյուղատնտեսական դաշինքը՝ հիմնադրված 2011 թ.: Այսօր այն ունի արդեն 15-16 շահագրգռված անդամ կազմակերպություններ։ Մարգարիտ Հակոբյանը հույս հայտնեց, որ ձեռնարկած բոլոր միջոցները ի վերջո կնպաստեն Հայաստանում տեղական արտադրության զարգացմանը: Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին օգնության/համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը հավաքվածներին վստահեցրեց, որ Եվրոպական միությունը ցանկանում է օգնել հայ ժողովրդին: Նա պատմեց, որ 2008 թ. եվրոպական երկրներում պարենային մթերքի գները զգալի աճ գրանցեցին, ինչի հետևանքով տեղական արտադրության նշանակությունը դարձավ կենսական: Հենց այս ուսումնասիրությունները հետագայում հիմք հանդիսացան այս ծրագրի համար: ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը հանդես եկավ ներածական խոսքով՝ նշելով մի շարք հիմնախնդիրներ, որ ՀՀ կառավարությունն ունի իր օրակարգում: Ըստ նրա՝ առանցքային խնդիրներից մեկը մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործումն է. այս հարցը լուծելու նպատակով տրամադրվում է մասնագիտական մակարդակի կրթություն, ինչպես նաև կազմակերպվում են կարճաժամկետ դասընթացներ մասնագետների համար։ Երրորդ առանցքային խնդիրը, ըստ փոխնախարարի, օրենսդրական դաշտի ու գյուղատնտեսության ոլորտում համապատասխան կառույցների հիմնումն է։ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է ստեղծի պայմաններ ֆերմերների պատշաճ աշխատանքի համար։ «Հարավային Կովկասում տարածաշրջանային պարենային անվտանգության բարելավում ազգային ռազմավարությունների և մանր ֆերմերական արտադրության միջոցով» քառամյա ծրագիրն իրականացվում է Օքսֆամի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ: Ծրագրի բյուջեն կազմում է 596,460 եվրո: Հաաստանում ԵՄ պատվիրակության առաջնային նպատակն է, որ մինչև 2015թ. սովից տառապող մարդկանց թիվը կրկնակի կրճատվի