Ազգային խորհրդարանի դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում | EUNewsletter

Ազգային խորհրդարանի դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում

6 May 2014

Ապրիլի 10-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ միջազգային սեմինար, որի շրջանակներում քննարկվում էր ազգային խորհրդարաների դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Սեմինարի նպատակն էր մշակել հստակ ուղերձ՝ ուղղված Հայաստանի Ազգային ժողովին՝ մարդու իրավունքների պաշտանությունը բացառապես օրենսդրական մարմինների պատասխանատվությունը չէ: Սեմինարը կազմակերպվել էր ԵՄ Խորհրդատվական խմբի (ԵԽԽՎ) աջակցությամբ, որը զգալի ներդրում ունի մարդու իրավունքների, արտագաղթի ու երկրի այլ կարևոր ճյուղերում:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան ասաց. «Չափազանց կարևոր է, որ մարդու իրավունքները, որոնք պաշտպանվում են բազմաթիվ միջազգային փաստաթղթերով, լինեն ապահովված ու պահպանվեն: Ազգային խորհրդարաններն ունեն մի շարք գործիքներ այս գործառույթն իրականացնելու համար. դրանք ներառում են իրավական նորմերի քննարկում ու ընդունում, կառավարության վերահսկողություն, մոնիտորինգ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների ընդունման ու միջազգային հիմնարկների հանձնարարականների կատարման հանդեպ»:
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր խոսքում նշեց, որ իշխանական կառույցների բոլոր ճյուղերը ներգրավված են մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: Յուրաքանչյուր ճյուղի առաջնային նպատակն է հստակեցնել իր մասնակցության կարողությունների սահմանը: Մարդու իրավունքների ապահովման խորհրդարանական գործիքներից ամենակարևորը քաղաքացիական հասարակության ներգրավումն է օրենքների ընդունման գործընթացում: Վարդանյանը նշեց, որ վերջին տարիների ընթացքում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը զգալիորեն աճել է: Խորհրդարանական լսումների կազմակերպումը, որոնց ներկա են լինում բոլոր շահագրգիռ կողմերը, կարևոր բաղադրիչ է, քանի որ դրանք հնարավորություն են տալիս լսելու ներգրավված կողմերին: Մեկ այլ գործուն միջոց է ընտրված պաշտոնյաների հետ հանդիպումները դարձնել պարբերական: Սա նշանակում է, որ թեկնածուները պետք է շփվեն իրենց ընտրազանգվածի հետ ոչ միայն ընտրությունից ընտրություն, այլ ավելի հաճախ ու պահեն իրենց խոստումները տրված նախընտրական արշավի ընթացքում:
ՄԻԳՀԳ-ի մարդու իրավունքների հարցերով ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովը տվեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների նկարագրությունը՝ ներառյալ այդ մեխանիզմների զարգացումները: «Դրանց գաղափարն է վերակենդանացնել ՄԱԿ-ում ստորագրվող համաձայնագրերն ու իրավական ակտերը», – ասաց նա:
Սեմինարին ներկա էին Հայաստանի Ազգային ժողովի անդամները, կառավարական հիմնարկների ներկայացուցիչներ, ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ: ԵԽԽՎ-ն հիմնադրվել է 2009թ. ապրիլին՝ ունենալով նպատակ աջակցել ՀՀ Կառավարության կողմից կատարվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումներին: ԵԽԽՎ-ն տրամադրում է բարձրակարգ խորհրդատվություն մարդու իրավունքների վերաբերյալ ԵՄ և Հայաստանի միջև ստորագրվող փաստաթղթերի, պետական կառավարման ու ազատ առևտրի ոլորտներում:

Ազգային խորհրդարանի դերը մարդու իրավունքների պաշտպանության գործում

Ապրիլի 10-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ միջազգային սեմինար, որի շրջանակներում քննարկվում էր ազգային խորհրդարաների դերը մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Սեմինարի նպատակն էր մշակել հստակ ուղերձ՝ ուղղված Հայաստանի Ազգային ժողովին՝ մարդու իրավունքների պաշտանությունը բացառապես օրենսդրական մարմինների պատասխանատվությունը չէ: Սեմինարը կազմակերպվել էր ԵՄ Խորհրդատվական խմբի (ԵԽԽՎ) աջակցությամբ, որը զգալի ներդրում ունի մարդու իրավունքների, արտագաղթի ու երկրի այլ կարևոր ճյուղերում: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան ասաց. «Չափազանց կարևոր է, որ մարդու իրավունքները, որոնք պաշտպանվում են բազմաթիվ միջազգային փաստաթղթերով, լինեն ապահովված ու պահպանվեն: Ազգային խորհրդարաններն ունեն մի շարք գործիքներ այս գործառույթն իրականացնելու համար. դրանք ներառում են իրավական նորմերի քննարկում ու ընդունում, կառավարության վերահսկողություն, մոնիտորինգ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների ընդունման ու միջազգային հիմնարկների հանձնարարականների կատարման հանդեպ»: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր խոսքում նշեց, որ իշխանական կառույցների բոլոր ճյուղերը ներգրավված են մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: Յուրաքանչյուր ճյուղի առաջնային նպատակն է հստակեցնել իր մասնակցության կարողությունների սահմանը: Մարդու իրավունքների ապահովման խորհրդարանական գործիքներից ամենակարևորը քաղաքացիական հասարակության ներգրավումն է օրենքների ընդունման գործընթացում: Վարդանյանը նշեց, որ վերջին տարիների ընթացքում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը զգալիորեն աճել է: Խորհրդարանական լսումների կազմակերպումը, որոնց ներկա են լինում բոլոր շահագրգիռ կողմերը, կարևոր բաղադրիչ է, քանի որ դրանք հնարավորություն են տալիս լսելու ներգրավված կողմերին: Մեկ այլ գործուն միջոց է ընտրված պաշտոնյաների հետ հանդիպումները դարձնել պարբերական: Սա նշանակում է, որ թեկնածուները պետք է շփվեն իրենց ընտրազանգվածի հետ ոչ միայն ընտրությունից ընտրություն, այլ ավելի հաճախ ու պահեն իրենց խոստումները տրված նախընտրական արշավի ընթացքում: ՄԻԳՀԳ-ի մարդու իրավունքների հարցերով ավագ խորհրդական Վլադիմիր Շկոլնիկովը տվեց ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների նկարագրությունը՝ ներառյալ այդ մեխանիզմների զարգացումները: «Դրանց գաղափարն է վերակենդանացնել ՄԱԿ-ում ստորագրվող համաձայնագրերն ու իրավական ակտերը», - ասաց նա: Սեմինարին ներկա էին Հայաստանի Ազգային ժողովի անդամները, կառավարական հիմնարկների ներկայացուցիչներ, ՀԿ-ներ, միջազգային կազմակերպություններ: ԵԽԽՎ-ն հիմնադրվել է 2009թ. ապրիլին՝ ունենալով նպատակ աջակցել ՀՀ Կառավարության կողմից կատարվող քաղաքական ու տնտեսական բարեփոխումներին: ԵԽԽՎ-ն տրամադրում է բարձրակարգ խորհրդատվություն մարդու իրավունքների վերաբերյալ ԵՄ և Հայաստանի միջև ստորագրվող փաստաթղթերի, պետական կառավարման ու ազատ առևտրի ոլորտներում: