Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի բացումը | EUNewsletter

Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի բացումը

26 March 2014


2014թ. մարտի 11-ին ԵՄ աջակցությամբ Երևանում բացվեց «Վերաինտեգրման ուղղորդման» կենտրոն: Կենտրոնի նպատակն է հայրենիք վերադարձած Հայաստանի քաղաքացիներին աջակցություն տրամադրել «մեկ պատուհանի» սկզբունքով: Այստեղ նրանք կտեղեկացվեն հայրենիքում վերաինտեգրման հնարավորությունների մասին և կստանան համապատասխան ծառայություններ:

Կենտրոնի բացման առիթով ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Իր ողջույնի խոսքում դեսպան Հրիսթեան ևս մեկ անգամ հիշեցրեց վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի դրույթները, ինչպես նաև խոսեց այս կենտրոնի կարևորության մասին: «Այս կենտրոնը առնչվում է ծրագրի հիմնական երկու ուղղություններին՝ վերաինտեգրման անձնական աջակցություն Հայաստան վերադարձողներին, ինչպես նաև պետական կառույցների համագործակցություն և կոորդինացված աջակցություն: Այս կենտրոնի հիմնումը փաստում է, որ շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում ԵՄ-ն կարևորում է Հայաստանում միգրացիայի կառավարման հետագա զարգացումը, ինչպես նաև խթանում է օրինական միգրացիայի և վերաինտեգրման գործընթացները», – ասաց դեսպան Հրիսթեան: Նա նաև նշեց, որ վերաինտեգրման այս նախաձեռնության շրջանակներում կիրականացվի սոցիալական խնդիրների խորհրդատվության տրամադրում, բիզնես պլանների մշակում, մասնագիտական դասընթացներ, երեխաներին և մեծերին հայոց լեզվի ուսուցանում:

Գագիկ Եգանյանի խոսքով այսուհետ Հայաստանի քաղաքացիները «Վերաինտեգրման ուղղորդման» կենտրոնում կստանան վերաինտեգրման անհատական աջակցություն: Կենտրոնը հիմնվել է միգրացիոն պետական ծառայության կողմից «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում: Նա նաև հավելեց. «Մեր կյանքի բոլոր ոլորտներում տեղի են ունենում կտրուկ և սրընթաց փոփոխություններ: Մի քանի տարի շարունակ գտնվելով հայրենիքից դուրս՝ հայրենիք վերադարձողները հայտնվում են իրենց համար խիստ փոփոխված, գրեթե անճանաչելի մթնոլորտում: Որպես կանոն՝ նրանցից շատերը տարիների ընթացքում կորցրած են լինում նաև իրենց կապերը: Վերադարձի գործընթացը դյուրին չէ, և այն հաճախ ուղեկցվում է սթրեսներով: Այս ամենի պատճառով վերադարձողները դարձյալ ձգտում են լքել հայրենիքը, և այդ ցանկությունը այնքան մեծ է լինում, որ խտրություն չի դրվում անգամ միջոցների ընտրության հարցում: Որպեսզի կանխվեն նման իրավիճակները, կարևոր է վերադարձից հետո լինել նրանց կողքին»:

«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիրժինի Արտոյի խոսքով՝ ծրագիրը և Միգրացիոն պետական ծառայությունը լայնածավալ աջակցության տրամադրման նպատակով ակտիվորեն կհամագործակցեն չորս հիմնական կազմակերպությունների հետ: Առայժմ կենտրոնում աշխատելու է մեկ խորհրդատու, և, քանի որ այցելուները նախօրոք կգրանցվեն, յուրաքանչյուրին կտրամադրվի հանգամանալից աջակցություն: Կենտրոնն օրական կկարողանա աջակցություն տրամադրել միջինը տասը միգրանտի:

«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը ԵՄ-ի և Հայաստանի միջև գործող «Շարժունակության համագործակցության առաջնային ծրագրերից» է: Ծրագրի նպատակն է Հայաստանում ամրապնդել միգրացիայի կառավարման կարողությունները՝ հատուկ կենտրոնանալով վերաինտեգրման միջոցառումների վրա: Այս ծրագիրն իրականացվում է ԵՄ ութ անդամների կոնսորցիումի կողմից, որը գլխավորում է Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրացիայի գրասենյակը: Ծրագիրը տևողությունը երեք տարի է, իսկ բյուջեն կազմում է 3 միլիոն եվրո

Վերաինտեգրման ուղղորդման կենտրոնի բացումը

2014թ. մարտի 11-ին ԵՄ աջակցությամբ Երևանում բացվեց «Վերաինտեգրման ուղղորդման» կենտրոն: Կենտրոնի նպատակն է հայրենիք վերադարձած Հայաստանի քաղաքացիներին աջակցություն տրամադրել «մեկ պատուհանի» սկզբունքով: Այստեղ նրանք կտեղեկացվեն հայրենիքում վերաինտեգրման հնարավորությունների մասին և կստանան համապատասխան ծառայություններ: Կենտրոնի բացման առիթով ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Իր ողջույնի խոսքում դեսպան Հրիսթեան ևս մեկ անգամ հիշեցրեց վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի դրույթները, ինչպես նաև խոսեց այս կենտրոնի կարևորության մասին: «Այս կենտրոնը առնչվում է ծրագրի հիմնական երկու ուղղություններին՝ վերաինտեգրման անձնական աջակցություն Հայաստան վերադարձողներին, ինչպես նաև պետական կառույցների համագործակցություն և կոորդինացված աջակցություն: Այս կենտրոնի հիմնումը փաստում է, որ շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում ԵՄ-ն կարևորում է Հայաստանում միգրացիայի կառավարման հետագա զարգացումը, ինչպես նաև խթանում է օրինական միգրացիայի և վերաինտեգրման գործընթացները», - ասաց դեսպան Հրիսթեան: Նա նաև նշեց, որ վերաինտեգրման այս նախաձեռնության շրջանակներում կիրականացվի սոցիալական խնդիրների խորհրդատվության տրամադրում, բիզնես պլանների մշակում, մասնագիտական դասընթացներ, երեխաներին և մեծերին հայոց լեզվի ուսուցանում: Գագիկ Եգանյանի խոսքով այսուհետ Հայաստանի քաղաքացիները «Վերաինտեգրման ուղղորդման» կենտրոնում կստանան վերաինտեգրման անհատական աջակցություն: Կենտրոնը հիմնվել է միգրացիոն պետական ծառայության կողմից «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում: Նա նաև հավելեց. «Մեր կյանքի բոլոր ոլորտներում տեղի են ունենում կտրուկ և սրընթաց փոփոխություններ: Մի քանի տարի շարունակ գտնվելով հայրենիքից դուրս՝ հայրենիք վերադարձողները հայտնվում են իրենց համար խիստ փոփոխված, գրեթե անճանաչելի մթնոլորտում: Որպես կանոն՝ նրանցից շատերը տարիների ընթացքում կորցրած են լինում նաև իրենց կապերը: Վերադարձի գործընթացը դյուրին չէ, և այն հաճախ ուղեկցվում է սթրեսներով: Այս ամենի պատճառով վերադարձողները դարձյալ ձգտում են լքել հայրենիքը, և այդ ցանկությունը այնքան մեծ է լինում, որ խտրություն չի դրվում անգամ միջոցների ընտրության հարցում: Որպեսզի կանխվեն նման իրավիճակները, կարևոր է վերադարձից հետո լինել նրանց կողքին»: «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիրժինի Արտոյի խոսքով՝ ծրագիրը և Միգրացիոն պետական ծառայությունը լայնածավալ աջակցության տրամադրման նպատակով ակտիվորեն կհամագործակցեն չորս հիմնական կազմակերպությունների հետ: Առայժմ կենտրոնում աշխատելու է մեկ խորհրդատու, և, քանի որ այցելուները նախօրոք կգրանցվեն, յուրաքանչյուրին կտրամադրվի հանգամանալից աջակցություն: Կենտրոնն օրական կկարողանա աջակցություն տրամադրել միջինը տասը միգրանտի: «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը ԵՄ-ի և Հայաստանի միջև գործող «Շարժունակության համագործակցության առաջնային ծրագրերից» է: Ծրագրի նպատակն է Հայաստանում ամրապնդել միգրացիայի կառավարման կարողությունները՝ հատուկ կենտրոնանալով վերաինտեգրման միջոցառումների վրա: Այս ծրագիրն իրականացվում է ԵՄ ութ անդամների կոնսորցիումի կողմից, որը գլխավորում է Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրացիայի գրասենյակը: Ծրագիրը տևողությունը երեք տարի է, իսկ բյուջեն կազմում է 3 միլիոն եվրո