Հաշտեցում | EUNewsletter

Հաշտեցում

1 December 2011

Հոկտեմբերի 21-ին Երևանում` Համազգային թատրոնի բեմում փորձ է արվել հաղթահարելու աշխարհագրական սահմանները: Հայ հանդիսատեսի դատին է հանձնվել ազգությամբ թուրք սցենարիստ Սեդեֆ Էսերի հեղինակած «Ժառանգները» պիեսը, որը բեմադրվել է հինգ լեզուներով:
Ներկայացումը կյանքի է կոչվել Rec>ON (Reconciliation-հաշտեցում) նախագծի կողմից, որն իրականացվում է 4 երկրում` Հայաստանում, Թուրքիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում: Պիեսը փորձել է հաղթահարել աշխարհագրական, պատմական և հոգեբանական սահմանները և մտածել հաշտության մասին:
«Որպես բեմադրիչ, ես միշտ հետաքրքրվում եմ աշխարհաքաղաքական այնպիսի թեմաներով, որոնք կարելի է արծարծել բեմի վրա», – ներկայացմանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ծրագրի ղեկավար և «Ժառանգները» պիեսի ռեժիսոր Բրունո Ֆռեյսինեն:
Սեդեֆ Էսերն իր պիեսում ներկայացնում է թե’ դահիճներին, զոհերին ու վկաներին և թե’ նրանց ժառանգներին: «Ինձ առավել հետաքրքրում էր` որոնք էին մարդկանց պարուրող այն զգացողություններն ու ապրումները, որոնք մնացել են ցեղասպանությունից հետո թե’ դահճի մոտ և թե’ զոհի»,- ասել է Էսերը:
«Պիեսի ամենակարևոր կերպարը լռությունն է և այն կեղծիքը, որ եկել է անցյալից… Գիտեմ, որ պիեսը յուրաքանչյուր երկրում տարբեր կերպ կընկալվի, բայց և վստահ եմ, որ այն ամենասուր բանավեճերը կառաջացնի Թուրքիայում», – ասել է հեղինակը:
REC ON ծրագիրը կիրականացվի նաև Եվրոպայի գործընկեր երկրներում 2011 թ. հունվարի սկզբից մինչև 2012 թ. առաջին ամիսները. Հայաստանյան ցուցադրությունից հետո «Ժառանգները» կներկայացվի նաև Ֆրանսիայում, Թուրքիայում և Գերմանիայում:
Քաղաքացիական համագործակցության հնարավորություն ստեղծող այս նախագիծը բեմադրիչ Բռունո Ֆռեյսինեի, սցենարիստ Սեդեֆ Էսերի և ֆրանսահայ դերասան-բեմադրիչ Սերժ Ավետիքյանի համատեղ աշխատանքի արդյունքն է: Ի դեպ, Սերժ Ավետիքյանն այժմ նկարահանում է վավերագրական ֆիլմ` ներկայացման ստեղծման մասին:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (200.000 եվրո), և իրականացվում` ֆրանսիական La Transplanisphere (Լա տրանսպլանիսֆեր) ընկերության և Համազգային թատրոնի կողմից, ինչպես նաև գերմանական Forderband Kuturinitiativ Berlin և թուրքական Anadolu Kultur կազմակերպությունների
համագործակցությամբ

Հաշտեցում

Հոկտեմբերի 21-ին Երևանում` Համազգային թատրոնի բեմում փորձ է արվել հաղթահարելու աշխարհագրական սահմանները: Հայ հանդիսատեսի դատին է հանձնվել ազգությամբ թուրք սցենարիստ Սեդեֆ Էսերի հեղինակած «Ժառանգները» պիեսը, որը բեմադրվել է հինգ լեզուներով: Ներկայացումը կյանքի է կոչվել Rec>ON (Reconciliation-հաշտեցում) նախագծի կողմից, որն իրականացվում է 4 երկրում` Հայաստանում, Թուրքիայում, Գերմանիայում և Ֆրանսիայում: Պիեսը փորձել է հաղթահարել աշխարհագրական, պատմական և հոգեբանական սահմանները և մտածել հաշտության մասին: «Որպես բեմադրիչ, ես միշտ հետաքրքրվում եմ աշխարհաքաղաքական այնպիսի թեմաներով, որոնք կարելի է արծարծել բեմի վրա», - ներկայացմանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ծրագրի ղեկավար և «Ժառանգները» պիեսի ռեժիսոր Բրունո Ֆռեյսինեն: Սեդեֆ Էսերն իր պիեսում ներկայացնում է թե' դահիճներին, զոհերին ու վկաներին և թե' նրանց ժառանգներին: «Ինձ առավել հետաքրքրում էր` որոնք էին մարդկանց պարուրող այն զգացողություններն ու ապրումները, որոնք մնացել են ցեղասպանությունից հետո թե' դահճի մոտ և թե' զոհի»,- ասել է Էսերը: «Պիեսի ամենակարևոր կերպարը լռությունն է և այն կեղծիքը, որ եկել է անցյալից… Գիտեմ, որ պիեսը յուրաքանչյուր երկրում տարբեր կերպ կընկալվի, բայց և վստահ եմ, որ այն ամենասուր բանավեճերը կառաջացնի Թուրքիայում», - ասել է հեղինակը: REC ON ծրագիրը կիրականացվի նաև Եվրոպայի գործընկեր երկրներում 2011 թ. հունվարի սկզբից մինչև 2012 թ. առաջին ամիսները. Հայաստանյան ցուցադրությունից հետո «Ժառանգները» կներկայացվի նաև Ֆրանսիայում, Թուրքիայում և Գերմանիայում: Քաղաքացիական համագործակցության հնարավորություն ստեղծող այս նախագիծը բեմադրիչ Բռունո Ֆռեյսինեի, սցենարիստ Սեդեֆ Էսերի և ֆրանսահայ դերասան-բեմադրիչ Սերժ Ավետիքյանի համատեղ աշխատանքի արդյունքն է: Ի դեպ, Սերժ Ավետիքյանն այժմ նկարահանում է վավերագրական ֆիլմ` ներկայացման ստեղծման մասին: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (200.000 եվրո), և իրականացվում` ֆրանսիական La Transplanisphere (Լա տրանսպլանիսֆեր) ընկերության և Համազգային թատրոնի կողմից, ինչպես նաև գերմանական Forderband Kuturinitiativ Berlin և թուրքական Anadolu Kultur կազմակերպությունների համագործակցությամբ