ing th | EUNewsletter

ing th

11 February 2013

Ժամանակակից արվեստների ինստիտուտը Երևանում ներկայացրել է «Վերանվանելով քաղաքը» փաստագրական ֆիլմը: Ցուցադրությունն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «SPACES» ծրագրի շրջանակներում: Այն եռամյա ծրագիր է, որը խրախուսում և իրականացնում է մշակութային և արվեստի միջոցառումներ հանրային վայրերում՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Ֆիլմի հեղինակ Շտեֆան Ռուսուն բացատրել է, որ ֆիլմը ստեղծվել է Բեռլինի Յոթերորդ բիեննալե միջազգային փառատոնի պատվերով. «Ինձ հրավիրեցին կազմակերպիչները, որպեսզի ֆիլմ նկարահանեմ Բեռլինի մասին, ներկայացնելու՝ ինչպես է փոխվել քաղաքը բեռլինյան պատի փլուզումից հետո»:

Ֆիլմում արտացոլված է երկու գացափար՝ ինչպես է քաղաքը փոխվել և ինչպես է մշակութային համայնքն արձագանքել այս փոփոխություններին:

«Բեռլինը ֆիլմում համաժամանակեցված է հասարակության տրանսֆորմացիոն գործընթացների հետ, այն ամբողջությամբ կաված է ոչ միայն տեսական, այլև հասարակության խորքային փոփոխությունների հետ: Ֆիլմը զուգահեռներ է անցկացնում նախկին խորհրդային միության երկրներում տեղի ունեցող գործողությունների հետ: Ահա թե ինչու է ինձ համար կարևոր ներկայացնել այս ֆիլմը», – բացատրում է Ռուսուն:

Ստեֆան Ռուսուն Քիշինևում և Բուխարեստում բնակվող արվեստագետ, համադրող ու ռեժիսոր է: Նրա հետաքրքրությունները վերաբերում են 1989 թվականից ի վեր հետխորհրդային հասարակությունների վերափոխման գործընթացներին:

«Արևելյան բլոկը բեռլինյան պատի փլուզումից հետո ժողովրդականացվեց և խորհրդային միության նախկին երկրներն անկախացան, 1991 թվականին հսկայական փոփոխություններ տեղի ունեցան», – ասում է ֆիլմի հեղինակը:

Բացի Երևանից, ֆիլմն արդեն ցուցադրվել է Կիևում, Մինսկում և Քիշինևում: Այն նաև կցուցադրվի Թբիլիսիում և Բուխարեստում:

www.spacesproject.net

ing th

Ժամանակակից արվեստների ինստիտուտը Երևանում ներկայացրել է «Վերանվանելով քաղաքը» փաստագրական ֆիլմը: Ցուցադրությունն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «SPACES» ծրագրի շրջանակներում: Այն եռամյա ծրագիր է, որը խրախուսում և իրականացնում է մշակութային և արվեստի միջոցառումներ հանրային վայրերում՝ Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Ֆիլմի հեղինակ Շտեֆան Ռուսուն բացատրել է, որ ֆիլմը ստեղծվել է Բեռլինի Յոթերորդ բիեննալե միջազգային փառատոնի պատվերով. «Ինձ հրավիրեցին կազմակերպիչները, որպեսզի ֆիլմ նկարահանեմ Բեռլինի մասին, ներկայացնելու՝ ինչպես է փոխվել քաղաքը բեռլինյան պատի փլուզումից հետո»: Ֆիլմում արտացոլված է երկու գացափար՝ ինչպես է քաղաքը փոխվել և ինչպես է մշակութային համայնքն արձագանքել այս փոփոխություններին: «Բեռլինը ֆիլմում համաժամանակեցված է հասարակության տրանսֆորմացիոն գործընթացների հետ, այն ամբողջությամբ կաված է ոչ միայն տեսական, այլև հասարակության խորքային փոփոխությունների հետ: Ֆիլմը զուգահեռներ է անցկացնում նախկին խորհրդային միության երկրներում տեղի ունեցող գործողությունների հետ: Ահա թե ինչու է ինձ համար կարևոր ներկայացնել այս ֆիլմը», - բացատրում է Ռուսուն: Ստեֆան Ռուսուն Քիշինևում և Բուխարեստում բնակվող արվեստագետ, համադրող ու ռեժիսոր է: Նրա հետաքրքրությունները վերաբերում են 1989 թվականից ի վեր հետխորհրդային հասարակությունների վերափոխման գործընթացներին: «Արևելյան բլոկը բեռլինյան պատի փլուզումից հետո ժողովրդականացվեց և խորհրդային միության նախկին երկրներն անկախացան, 1991 թվականին հսկայական փոփոխություններ տեղի ունեցան», - ասում է ֆիլմի հեղինակը: Բացի Երևանից, ֆիլմն արդեն ցուցադրվել է Կիևում, Մինսկում և Քիշինևում: Այն նաև կցուցադրվի Թբիլիսիում և Բուխարեստում: www.spacesproject.net