Սննդամթերքի անվտանգության իրազեկվածության բարձրացում | EUNewsletter

Սննդամթերքի անվտանգության իրազեկվածության բարձրացում

18 November 2013

2013 թվականի հոկտեմբերի 30-ին «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի ու անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացումը» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր իրազեկվածության բարձրացման կոնֆերանս:
Կոնֆերանսի նպատակն էր ներկայացնել Հայաստանում սննդամթերքի և անասնակերի անվտանգության ոլորտում վերջին զարգացումների մասին իրազեկվածության բարձրացման առաջընթացը և ԵՄ անդամ պետությունների լավագույն փորձը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները, Ծրագրերի վարչության գրասենյակը, ԵՄ խոհրրդատվական խումբը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը և ՍԱՊԾ-ն, Նիդեռլանդներից, Դանիայից և Լատվիայից գործընկերները, ինչպես նաև՝ Համաշխարհային բանկի խմբի Միջազգային արժույթի հիմնադրամը:
ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Հոա-Բիհ Աճեմյանը նշել է, որ ծրագրի նպատակը հայաստանյան սպառողների համար ապահով սննդամթերք երաշխավորելն է. «ԵՄ օրենքների ու համակարգերի իրագործումը Հայաստանի համար պարզապես ԵՄ-ին մոտենալու խնդիր չէ: Առաջինը և ամենակարևորը՝ սննդի անվտանգությունը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է: Հայաստանի հասարակական կազմակերպությունները և մաքսային միությունները պայքարել են սննդի անվտանգության բարձր չափանիշների հաստատման համար: Ահա ինչու է կարևոր, որպեսզի բարձրացնենք Հայստանի բնակչության, գործարար և հանրային վարույթների իրազեկվածությունն այն մասին, թե ինչպես ապահովել բարձրորակ սննդամթերք հայաստանյան և օտարերկրյա շուկաների համար»:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ԵՄ փորձագետների օգնությամբ նախարարությունը սննդի որակը լավացնելու հարցում մեծ հաջողություներ է գրանցել: Հանրային իրազեկվածությունը բարձրացնելն իրականացված միջոցառնումների թվում է եղել:

Թվինինգ ծրագիրը կոչված է Հայաստանի օրենսդրությունը ԵՄ չափանիշներին մոտարկելուն, կարողությունների հզորացմանը, ԵՄ փորձագետների և համապատասխան հայաստանյան ինստիտուտների միջև գիտելիքի և լավագույն փոձի փոխանակմանը:

ԵՄ Թվինինգ ծրագիրն իրականացվում է Նիդեռլանդների Սննդամթերքի և սպառողական արտադրանքի անվտանգության մարմնի կորնսորցիում գործընկերների, որպես ավագ գործընկեր Դանիայի Անասնաբուժության և սննդամթերքի ադմինիստրացիայի և որպես կրտսեր գործընկեր Լատվիայի Սննդամթերքի և անասնաբուժության ծառայության հետ սերտ հաամգործակցության պայմաններում:

Սննդամթերքի անվտանգության իրազեկվածության բարձրացում

2013 թվականի հոկտեմբերի 30-ին «Հայաստանում կենդանական ծագման սննդամթերքի ու անասնակերի անվտանգության վերահսկողության հզորացումը» ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր իրազեկվածության բարձրացման կոնֆերանս: Կոնֆերանսի նպատակն էր ներկայացնել Հայաստանում սննդամթերքի և անասնակերի անվտանգության ոլորտում վերջին զարգացումների մասին իրազեկվածության բարձրացման առաջընթացը և ԵՄ անդամ պետությունների լավագույն փորձը: Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները, Ծրագրերի վարչության գրասենյակը, ԵՄ խոհրրդատվական խումբը, ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը և ՍԱՊԾ-ն, Նիդեռլանդներից, Դանիայից և Լատվիայից գործընկերները, ինչպես նաև՝ Համաշխարհային բանկի խմբի Միջազգային արժույթի հիմնադրամը: ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Հոա-Բիհ Աճեմյանը նշել է, որ ծրագրի նպատակը հայաստանյան սպառողների համար ապահով սննդամթերք երաշխավորելն է. «ԵՄ օրենքների ու համակարգերի իրագործումը Հայաստանի համար պարզապես ԵՄ-ին մոտենալու խնդիր չէ: Առաջինը և ամենակարևորը՝ սննդի անվտանգությունը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է: Հայաստանի հասարակական կազմակերպությունները և մաքսային միությունները պայքարել են սննդի անվտանգության բարձր չափանիշների հաստատման համար: Ահա ինչու է կարևոր, որպեսզի բարձրացնենք Հայստանի բնակչության, գործարար և հանրային վարույթների իրազեկվածությունն այն մասին, թե ինչպես ապահովել բարձրորակ սննդամթերք հայաստանյան և օտարերկրյա շուկաների համար»: Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում ԵՄ փորձագետների օգնությամբ նախարարությունը սննդի որակը լավացնելու հարցում մեծ հաջողություներ է գրանցել: Հանրային իրազեկվածությունը բարձրացնելն իրականացված միջոցառնումների թվում է եղել: Թվինինգ ծրագիրը կոչված է Հայաստանի օրենսդրությունը ԵՄ չափանիշներին մոտարկելուն, կարողությունների հզորացմանը, ԵՄ փորձագետների և համապատասխան հայաստանյան ինստիտուտների միջև գիտելիքի և լավագույն փոձի փոխանակմանը: ԵՄ Թվինինգ ծրագիրն իրականացվում է Նիդեռլանդների Սննդամթերքի և սպառողական արտադրանքի անվտանգության մարմնի կորնսորցիում գործընկերների, որպես ավագ գործընկեր Դանիայի Անասնաբուժության և սննդամթերքի ադմինիստրացիայի և որպես կրտսեր գործընկեր Լատվիայի Սննդամթերքի և անասնաբուժության ծառայության հետ սերտ հաամգործակցության պայմաններում: