rings on ro | EUNewsletter

rings on ro

11 February 2013

ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների քաղաքականության մշակման հարցերով խորհրդատու Ռիչարդ Մարտինեզը (Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ԵՄ-ն և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից) մասնակցել է ավտոճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի հիմնախնդիրներին վերաբերող խորհրդարանական լսումներին: Այն կազմակերպվել էր դեկտեմբերի 14-ին` ՀՀ Ազգային անվտանգության պաշտպանություն և Ազգային ժողովի ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից:

Մարտինեզը դրական է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի երթևեկության օրենքները հիմնված են 1998 թվականի Վիեննայի կենվենցիայի վրա: «Սա, իհարկե, գործընթաց է, որ պետք է իրականացվի հայաստանյան իշխանությունների կողմից, սակայն միջազգային փորձը կարևոր է, և մենք պատրաստ ենք օժանդակել»,-ասել է Մարտինեզը:

Նրա խոսքով՝ ճանապարհային անվտանգության ապահովումը ֆինանսների և ենթակառուցվածքների բարելավման խնդիր է, և որ ուսուցողական դասընթացներ պետք է անցկացվեն ոստիկանների, վարորդների, հետիոտնի, ինչպես նաև լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության համար:

«Ես նաև կցանկանայի ասել, որ վարորդները պետք է իրազեկ լինեն ավտոճանապարհային պատահարների վտանգների մասին: Նրանք պետք է իմանան, որ օերնքը խստագույնս գործում է: Հայաստանում փոխադարձ վստահության համագործակցություն պետք է լինի ճանապարհային ոստիկանության, ընդհանրապես՝ ոստիկանության և քաղաքացիների միջև», – եզրափակել է Մարտինեզը:

rings on ro

ԵՄ խորհրդատվական խմբի իրավապահ մարմինների քաղաքականության մշակման հարցերով խորհրդատու Ռիչարդ Մարտինեզը (Ծրագիրն ամբողջությամբ ֆինանսավորում է ԵՄ-ն և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից) մասնակցել է ավտոճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտի հիմնախնդիրներին վերաբերող խորհրդարանական լսումներին: Այն կազմակերպվել էր դեկտեմբերի 14-ին` ՀՀ Ազգային անվտանգության պաշտպանություն և Ազգային ժողովի ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից: Մարտինեզը դրական է գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի երթևեկության օրենքները հիմնված են 1998 թվականի Վիեննայի կենվենցիայի վրա: «Սա, իհարկե, գործընթաց է, որ պետք է իրականացվի հայաստանյան իշխանությունների կողմից, սակայն միջազգային փորձը կարևոր է, և մենք պատրաստ ենք օժանդակել»,-ասել է Մարտինեզը: Նրա խոսքով՝ ճանապարհային անվտանգության ապահովումը ֆինանսների և ենթակառուցվածքների բարելավման խնդիր է, և որ ուսուցողական դասընթացներ պետք է անցկացվեն ոստիկանների, վարորդների, հետիոտնի, ինչպես նաև լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության համար: «Ես նաև կցանկանայի ասել, որ վարորդները պետք է իրազեկ լինեն ավտոճանապարհային պատահարների վտանգների մասին: Նրանք պետք է իմանան, որ օերնքը խստագույնս գործում է: Հայաստանում փոխադարձ վստահության համագործակցություն պետք է լինի ճանապարհային ոստիկանության, ընդհանրապես՝ ոստիկանության և քաղաքացիների միջև», - եզրափակել է Մարտինեզը: