Խթանելով եվրոպական լրատվական չափանիշները | EUNewsletter

Խթանելով եվրոպական լրատվական չափանիշները

3 October 2011

ԵՄ-ն և Եվրոպայի Խորհուրդը (ԽԽ) հունիսի 17-ին մեկնարկ են տվել մի համատեղ ծրագրի, որը կոչվում է՝«Հարավային Կովկասում և Մոլդովայում լրատվամիջոցների ազատության, պրոֆեսիոնալիզմի և բազմակարծության խթանում»: Ծրագրի նպատակն է նպաստել խոսքի ազատության իրավական և ենթակառուցվածքային երաշխիքների զարգացմանը, բարձրորակ լրագրության և բազմակարծիք լրատվական դաշտի ստեղծմանը` եվրոպական չափանիշներին համահունչ: Այն համաֆինանսավորվում է ԵՄ-ի և ԽԽ-ի կողմից` 1 100 000 եվրո ընդհանուր բյուջեով:

Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԵԽ ներկայացուցիչ Լեյլա Դերվիշագիչը, ասել է, որ ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարին և կընթանա երկու տարի՝ ներառելով 20-ից ավելի միջոցառումներ: «ԵՄ-ն և ԵԽ-ն պատրաստ են հետագայում ևս խորհրդատվական և այլ աջակցություն ցուցաբերելու Հայաստանին», – նշել է Դերվիշագիչը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից Ժան-Քրիստոֆ Գայրանդն իր հերթին նշել է, որ լրատվամիջոցների ազատությունն ու բազմակարծությունը առանցքային նշանակություն ունեն Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար:

European Media StandardsԾրագրի շրջանակներում իրականացվող գործողություններից են լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարեփոխումը՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան, լրագրողներին իրենց իսկ իրավունքների ու էթիկայի կանոնների մասին իրազեկումը, աջակցությունը հանրային հեռարձակողներին՝ պրոֆեսիոնալիզմի բարձրացման, ինչպես նաև քաղաքական առաջնորդների, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և հասարակայնության շրջանում ավելի մեծ վստահություն ձեռք բերելու նպատակով:

Խթանելով եվրոպական լրատվական չափանիշները

ԵՄ-ն և Եվրոպայի Խորհուրդը (ԽԽ) հունիսի 17-ին մեկնարկ են տվել մի համատեղ ծրագրի, որը կոչվում է՝«Հարավային Կովկասում և Մոլդովայում լրատվամիջոցների ազատության, պրոֆեսիոնալիզմի և բազմակարծության խթանում»: Ծրագրի նպատակն է նպաստել խոսքի ազատության իրավական և ենթակառուցվածքային երաշխիքների զարգացմանը, բարձրորակ լրագրության և բազմակարծիք լրատվական դաշտի ստեղծմանը` եվրոպական չափանիշներին համահունչ: Այն համաֆինանսավորվում է ԵՄ-ի և ԽԽ-ի կողմից` 1 100 000 եվրո ընդհանուր բյուջեով:

Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԵԽ ներկայացուցիչ Լեյլա Դերվիշագիչը, ասել է, որ ծրագիրը մեկնարկել է այս տարվա հունվարին և կընթանա երկու տարի՝ ներառելով 20-ից ավելի միջոցառումներ: «ԵՄ-ն և ԵԽ-ն պատրաստ են հետագայում ևս խորհրդատվական և այլ աջակցություն ցուցաբերելու Հայաստանին», - նշել է Դերվիշագիչը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից Ժան-Քրիստոֆ Գայրանդն իր հերթին նշել է, որ լրատվամիջոցների ազատությունն ու բազմակարծությունը առանցքային նշանակություն ունեն Հայաստանում ժողովրդավարության զարգացման համար: European Media StandardsԾրագրի շրջանակներում իրականացվող գործողություններից են լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարեփոխումը՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան, լրագրողներին իրենց իսկ իրավունքների ու էթիկայի կանոնների մասին իրազեկումը, աջակցությունը հանրային հեռարձակողներին՝ պրոֆեսիոնալիզմի բարձրացման, ինչպես նաև քաղաքական առաջնորդների, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և հասարակայնության շրջանում ավելի մեծ վստահություն ձեռք բերելու նպատակով: