Տնտեսական զարգացում` գործարարության աջակցելու միջոցով | EUNewsletter

Տնտեսական զարգացում` գործարարության աջակցելու միջոցով

11 February 2013

Դեկտեմբերի 13 -ին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան ներդրումներ» ծրագիրը ներկայացրել է ընթացիք արդյունքներն ու ընդգծել ծրագրի թվինինգ բաղադրիչի ձեռքբերումները: «Արևելյան ներդրումներ»-ը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող տարածաշրջանային ծրագիր է, որն իրականացվում Առևտրի եվրոպական պալատի կողմից` տեղական գործընկեր Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) հետ համագործակցությամբ:

Արևելյան ներդրումը Արևելյան Գործընկերության տարածաշրջանում տնտեսության զարգացմանն ուղղված տարածաշրջանային ներդրումային և առևտրային հրաբերությունների դյուրացման ծրագիր է, որը մեկնարկել Եվրոպական արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում:

Ծրագրի «թիրախը» Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի գործարարությանն աջակցող կազմակերպություններն ու ՓՄՁ-ներն են, որոնք Եվրամիության հետ երկկողմ համագործակցություն ու ներդրումային հարաբերություններ զարգացնելու համապատասխան ներուժ ունեն։

Ծրագրի սկզբում իրականացվել է հետազոտություն, և որպես Հայաստանի համար գերակա ոլորտներ առանձնացվել են գյուղատնտեսությունը, ՏՏ-ն, տեքստիլը, տուրիզմը, շինարարությունը և տրասպորտը։ Կատարվել է նաև Հայաստանի ներդրումային դաշտի քարտեզագրում, որը կհրապարակվի առաջիկա ամիսներին։

Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական-տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսն ընգծել է, որ ներդրումների զարգացումը այս տարածաշրջանում ԵՄ–ի հիմնախնդիրներից է, որն առանձնակի կարևորվում է Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում։ «Արևելյան ներդրումներ» ծրագիրը գործընկերության և առևտրի զարգացմանն ուղղված նախագիծ է, որի նպատակն է նպաստել ԵՄ արևելյան հարևանության ներքո երկրների տնտեսության զարգացմանը», – նշել է ԵՄ ներկայացուցիչը։

Հանդիպմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, նաև ոլորտի մասնագետներ եվրոպական մի շարք երկրներից:

Եռամյա այս ծրագրի հիմնական շահառուներն են գործարարությանն աջակցող կազմակերպություններն ու ՓՄՁ-ները: Ընտրվել են Հայաստանում գործող 40 ՓՄՁ-ներ, որոնց ներկայացուցիչները 5-օրյա պրակտիկ վերապատրաստում են ստացել եվրոպացի գործընկերների կողմից։ Ավելին, 2012թ-ի աշնանը սեմինարին մասնակցած ՓՄՁ-ները հնարավորություն են ունեցել այցելելու եվրոպական առաջատար ցուցահանդեսներ Փարիզում, Միլանում, Թուրինում։ Այցերի հիմնական նպատակն էր տեղում ուսումնասիրել համապատասխան ոլորտը, ծանոթանալ շուկայի վերջին միտումներին, տիրապետել շուկայավարման կանոններին, ինչպես նաև ապրանքների ճիշտ ներկայացմանը, – նշել է Հայաստանում «Արևելյան ներդրումներ» ծրագրի համակարգող Վլադիմիր Ամիրյանը:

Հայաստանի ԱԱՊ-ն «Արևելյան ներդրումներ ծրագիրն իրականացնում է 2011 թվականի սկզբից, և որի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ: Իսկ 2012 թվականի սկզբից այն սկսել է իրականացնել ծրագրի «Թվինինգ» բաղադրիչը՝ Պալատին կից գործող Արբիտրաժային դատարանի կարողությունների զարգացման, միջազգային համագործակցության և այլ նպատակներով: Այցեր են կազմակերպվել Իսպանիայի, Հունգարիայի և Լեհաստանի առևտրաարդյունաբերական պալատներ՝ փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նպատակներով:

2013 թվականի գարնանը Հայաստանի ԱԱՊ-ն կկազմակերպի «Ներդրումային համաժողով»: Համաժողովին կմասնակցեն 30-50 եվրոպական ընկերություններ:

Տնտեսական զարգացում` գործարարության աջակցելու միջոցով

Դեկտեմբերի 13 -ին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արևելյան ներդրումներ» ծրագիրը ներկայացրել է ընթացիք արդյունքներն ու ընդգծել ծրագրի թվինինգ բաղադրիչի ձեռքբերումները: «Արևելյան ներդրումներ»-ը ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող տարածաշրջանային ծրագիր է, որն իրականացվում Առևտրի եվրոպական պալատի կողմից` տեղական գործընկեր Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի (ԱԱՊ) հետ համագործակցությամբ: Արևելյան ներդրումը Արևելյան Գործընկերության տարածաշրջանում տնտեսության զարգացմանն ուղղված տարածաշրջանային ներդրումային և առևտրային հրաբերությունների դյուրացման ծրագիր է, որը մեկնարկել Եվրոպական արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում: Ծրագրի «թիրախը» Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի գործարարությանն աջակցող կազմակերպություններն ու ՓՄՁ-ներն են, որոնք Եվրամիության հետ երկկողմ համագործակցություն ու ներդրումային հարաբերություններ զարգացնելու համապատասխան ներուժ ունեն։ Ծրագրի սկզբում իրականացվել է հետազոտություն, և որպես Հայաստանի համար գերակա ոլորտներ առանձնացվել են գյուղատնտեսությունը, ՏՏ-ն, տեքստիլը, տուրիզմը, շինարարությունը և տրասպորտը։ Կատարվել է նաև Հայաստանի ներդրումային դաշտի քարտեզագրում, որը կհրապարակվի առաջիկա ամիսներին։ Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական-տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսն ընգծել է, որ ներդրումների զարգացումը այս տարածաշրջանում ԵՄ–ի հիմնախնդիրներից է, որն առանձնակի կարևորվում է Հայաստանի հետ համագործակցության շրջանակներում։ «Արևելյան ներդրումներ» ծրագիրը գործընկերության և առևտրի զարգացմանն ուղղված նախագիծ է, որի նպատակն է նպաստել ԵՄ արևելյան հարևանության ներքո երկրների տնտեսության զարգացմանը», – նշել է ԵՄ ներկայացուցիչը։ Հանդիպմանը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, նաև ոլորտի մասնագետներ եվրոպական մի շարք երկրներից: Եռամյա այս ծրագրի հիմնական շահառուներն են գործարարությանն աջակցող կազմակերպություններն ու ՓՄՁ-ները: Ընտրվել են Հայաստանում գործող 40 ՓՄՁ-ներ, որոնց ներկայացուցիչները 5-օրյա պրակտիկ վերապատրաստում են ստացել եվրոպացի գործընկերների կողմից։ Ավելին, 2012թ-ի աշնանը սեմինարին մասնակցած ՓՄՁ-ները հնարավորություն են ունեցել այցելելու եվրոպական առաջատար ցուցահանդեսներ Փարիզում, Միլանում, Թուրինում։ Այցերի հիմնական նպատակն էր տեղում ուսումնասիրել համապատասխան ոլորտը, ծանոթանալ շուկայի վերջին միտումներին, տիրապետել շուկայավարման կանոններին, ինչպես նաև ապրանքների ճիշտ ներկայացմանը, - նշել է Հայաստանում «Արևելյան ներդրումներ» ծրագրի համակարգող Վլադիմիր Ամիրյանը: Հայաստանի ԱԱՊ-ն «Արևելյան ներդրումներ ծրագիրն իրականացնում է 2011 թվականի սկզբից, և որի շրջանակներում իրականացվել են մի շարք միջոցառումներ: Իսկ 2012 թվականի սկզբից այն սկսել է իրականացնել ծրագրի «Թվինինգ» բաղադրիչը՝ Պալատին կից գործող Արբիտրաժային դատարանի կարողությունների զարգացման, միջազգային համագործակցության և այլ նպատակներով: Այցեր են կազմակերպվել Իսպանիայի, Հունգարիայի և Լեհաստանի առևտրաարդյունաբերական պալատներ՝ փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նպատակներով: 2013 թվականի գարնանը Հայաստանի ԱԱՊ-ն կկազմակերպի «Ներդրումային համաժողով»: Համաժողովին կմասնակցեն 30-50 եվրոպական ընկերություններ: