Եվրոպական հանձնաժողովի նախագահը այցելեց Հայաստան | EUNewsletter

Եվրոպական հանձնաժողովի նախագահը այցելեց Հայաստան

24 December 2012

Դեկտեմբերի 1-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այցելեց Հայաստան: Նա հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև այլ հայ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ուսանողների հետ: Նա բարձր գնահատեց առաջընթացը երկուստեք հարաբերություններում ու վերջին ձեռքբերումները:

«Մենք ամուր հարաբերություններ ենք կառուցում` հիմնված քաղաքական ասոցացման, տնտեսական ինտեգրման և ավելի խորը, մարդկանց միջև կապերի վրա: Իսկապես Ասոցացման համաձայնագրի` ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները շատ լավ են առաջ ընթանում: Եվ մենք պետք է ձգտենք հասնել լավ համաձայնագրի մինչ հաջորդ տարվա վերջը` 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթանաժողովը», – ընդգծել է ԵՀ նախագահը և ավելացրել, – «Ավարտվելուն պես այս բանակցությունները կամրապնդեն Հայաստանի եվրոպական հեռանկարը»:

«Մենք դիտարկում ենք եվրոպական կառույցների հետ մեր փոխգործակցությունը որպես Հայաստանի ինստիտուցիոնալ ամրապնդման և արդյունավետ բարեփոխումների իրականացման կարևոր գործոն», – իր ուղերձում ասել է Սերժ Սարգսյանը:

Բարոզոն վկայակոչել է նաեւ առաջընթացը Շարժունակության երկխոսության մեջ` այս ամիս վիզաների դյուրացման համաձայնագրի ակնկալվող ստորագրմամբ, որին ավելի ուշ կհաջորդի Հետընդունման համաձայնագրի ստորագրումը: «Մեր երկարաժամկետ նպատակը պարզ է, եւ մենք աշխատում ենք դրա համար. մենք ցանկանում ենք առանց վիզայի ազատ տեղաշարժ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ», – ավելացրել է Բարոզոն:

2013 թվականի հունվարից ԵՄ երկրների քաղաքացիների համար կգործի առանց մուտքի արտոնագրի Հայաստան այցելության կարգ: «Այս գործընթացի նպատակը մեկն է` խթանել շփումը հասարակությունների միջև, ավելացնել փոխայցելությունների թիվը, նոր հնարավորություններ բացել ուսանողների, գիտնականների, ստեղծագործողների համար», – նշել է Սերժ Սարգսյանը:

ԵՀ նախագահը նաև կարևորել է Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունների անթերի և արդար անցկացումը: «Չափազանց կարևոր է, որ հաջորդ նախագահական ընտրությունները լինեն անթերի արդարության տեսանկյունից և համապատասխանեն միջազգային չափանիշներին», – ընդգծել է Մանուել Բարոզոն:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն Երևան էր ժամանել նոյեմբերի 30-ին Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) և Եվրոպական ժողովրդական (ԵԺԿ) կուսակցությունների նախաձեռնությամբ Երևանում մեկնարկող ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով

Նախագահ Բարոզոյի ելույթի ամբողջական տեքստը`
http://europa.eu/rapid/press-release_SPEECH-12-889_en.htm

Եվրոպական հանձնաժողովի նախագահը այցելեց Հայաստան

Դեկտեմբերի 1-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն այցելեց Հայաստան: Նա հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև այլ հայ պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ուսանողների հետ: Նա բարձր գնահատեց առաջընթացը երկուստեք հարաբերություններում ու վերջին ձեռքբերումները: «Մենք ամուր հարաբերություններ ենք կառուցում` հիմնված քաղաքական ասոցացման, տնտեսական ինտեգրման և ավելի խորը, մարդկանց միջև կապերի վրա: Իսկապես Ասոցացման համաձայնագրի` ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները շատ լավ են առաջ ընթանում: Եվ մենք պետք է ձգտենք հասնել լավ համաձայնագրի մինչ հաջորդ տարվա վերջը` 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթանաժողովը», - ընդգծել է ԵՀ նախագահը և ավելացրել, - «Ավարտվելուն պես այս բանակցությունները կամրապնդեն Հայաստանի եվրոպական հեռանկարը»: «Մենք դիտարկում ենք եվրոպական կառույցների հետ մեր փոխգործակցությունը որպես Հայաստանի ինստիտուցիոնալ ամրապնդման և արդյունավետ բարեփոխումների իրականացման կարևոր գործոն», - իր ուղերձում ասել է Սերժ Սարգսյանը: Բարոզոն վկայակոչել է նաեւ առաջընթացը Շարժունակության երկխոսության մեջ` այս ամիս վիզաների դյուրացման համաձայնագրի ակնկալվող ստորագրմամբ, որին ավելի ուշ կհաջորդի Հետընդունման համաձայնագրի ստորագրումը: «Մեր երկարաժամկետ նպատակը պարզ է, եւ մենք աշխատում ենք դրա համար. մենք ցանկանում ենք առանց վիզայի ազատ տեղաշարժ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ», - ավելացրել է Բարոզոն: 2013 թվականի հունվարից ԵՄ երկրների քաղաքացիների համար կգործի առանց մուտքի արտոնագրի Հայաստան այցելության կարգ: «Այս գործընթացի նպատակը մեկն է` խթանել շփումը հասարակությունների միջև, ավելացնել փոխայցելությունների թիվը, նոր հնարավորություններ բացել ուսանողների, գիտնականների, ստեղծագործողների համար», - նշել է Սերժ Սարգսյանը: ԵՀ նախագահը նաև կարևորել է Հայաստանում առաջիկա նախագահական ընտրությունների անթերի և արդար անցկացումը: «Չափազանց կարևոր է, որ հաջորդ նախագահական ընտրությունները լինեն անթերի արդարության տեսանկյունից և համապատասխանեն միջազգային չափանիշներին», - ընդգծել է Մանուել Բարոզոն: Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն Երևան էր ժամանել նոյեմբերի 30-ին Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) և Եվրոպական ժողովրդական (ԵԺԿ) կուսակցությունների նախաձեռնությամբ Երևանում մեկնարկող ԵԺԿ Արևելյան գործընկերության առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Նախագահ Բարոզոյի ելույթի ամբողջական տեքստը` http://europa.eu/rapid/press-release_SPEECH-12-889_en.htm