Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներկայացում | EUNewsletter

Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներկայացում

27 March 2014

Մարտի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ «Եվրամիություն-Հայաստան» համագործակցություն. Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներկայացում» թեմայով համաժողով: Համաժողովի նպատակն էր ցուցադրել շահառու մարմինների ներկայացուցիչներին, ինչպես օրինակ՝ կառավարական գործակալություններին ու այլ պետական մարմիններին տրամադրվող տեխնիկական օժանդակության ձևերը:
Համաժողովի ընթացքում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը հանդես եկան ելույթներով:
Դեսպան Հրիսթեան նշեց, որ սա նմանատիպ առաջին միջոցառումն է Վիլնյուսի գագաթաժողովից հետո. «Մենք որոշում ենք կայացրել տրամադրել օժանդակություն որոշակի մեխանիզմներով, որոնք մենք կիրառում ենք հայաստանյան գործընկերների հետ որպես Վիլնյուսում համաձայնեցված օրակարգի խթանիչ ուժ: Սա վերաբերում է տեխնիկական աջակցությանը, քանի որ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները դուրս են գալիս միայն Սիգմա, Թայեքս և Թվինինգ ծրագրերի շրջանակից: Մենք կենտրոնանալու ենք այս մեխանիզմների ընթացակարգային կողմերի վրա ու փորձելու ենք պարզել այս ոլորտների զարգացման ուղիները, որոնք այդքան այժմեական են Հայաստանի համար սեպտեմբերի 3-ի որոշումից հետո»:
Համաժողովը հնարավորություն է տալիս ավելի լավ տիրապետելու Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի կիրառմանը, քննարկելու ներկա իրավիճակը և ուսումնասիրելու Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ ծրագրերի կիրառելիության հետագա հնարավորությունները:
Պարոն Մելքոնյանը նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունը ծառայում է որպես Հայաստանում Եվրամիության օժանդակության ազգային համակարգող ու շեշտեց հիմնադրույթները. «Մենք հավաքվել ենք ներկայացնելու գործիքների, տեղեկատվության տարածման ու ծրագրի նախագծման ու կիրառման ներկա իրավիճակը: Այս ամենը նպատակ ունի զարգացնելու եվրոպական նորմերի մասին գիտելիքներն ու ունակությունները և օգնելու Հայաստանի իշխանություններին համագործակցել եվրոպական մարմինների հետ»:
Մինչ օրս Հայաստանում իրականացվել է յոթ Թվինինգ նախագիծ, ևս յոթը գտնվում են իրականացման ընթացքում:
Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի փաստացի իրականցումը Հայաստանում սկսվել է 2009 ապրիլին: Թվինինգ և Թայեքս գործիքների կիրառման նպատակն է աջակցել ինստիտուցիոնալ բարեկարգումների իրականացմանը պետական մարմիններում՝ հիմնված ԵՄ նորմերի ու ներկա մոդելների վրա, ինչպես նաև մոտեցնելու Հայաստանի իրավական շրջանակները եվրոպական ստանդարտներին:

Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներկայացում

Մարտի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ «Եվրամիություն-Հայաստան» համագործակցություն. Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներկայացում» թեմայով համաժողով: Համաժողովի նպատակն էր ցուցադրել շահառու մարմինների ներկայացուցիչներին, ինչպես օրինակ՝ կառավարական գործակալություններին ու այլ պետական մարմիններին տրամադրվող տեխնիկական օժանդակության ձևերը: Համաժողովի ընթացքում Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը հանդես եկան ելույթներով: Դեսպան Հրիսթեան նշեց, որ սա նմանատիպ առաջին միջոցառումն է Վիլնյուսի գագաթաժողովից հետո. «Մենք որոշում ենք կայացրել տրամադրել օժանդակություն որոշակի մեխանիզմներով, որոնք մենք կիրառում ենք հայաստանյան գործընկերների հետ որպես Վիլնյուսում համաձայնեցված օրակարգի խթանիչ ուժ: Սա վերաբերում է տեխնիկական աջակցությանը, քանի որ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները դուրս են գալիս միայն Սիգմա, Թայեքս և Թվինինգ ծրագրերի շրջանակից: Մենք կենտրոնանալու ենք այս մեխանիզմների ընթացակարգային կողմերի վրա ու փորձելու ենք պարզել այս ոլորտների զարգացման ուղիները, որոնք այդքան այժմեական են Հայաստանի համար սեպտեմբերի 3-ի որոշումից հետո»: Համաժողովը հնարավորություն է տալիս ավելի լավ տիրապետելու Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի կիրառմանը, քննարկելու ներկա իրավիճակը և ուսումնասիրելու Թվինինգ, Թայեքս, Սիգմա և այլ ծրագրերի կիրառելիության հետագա հնարավորությունները: Պարոն Մելքոնյանը նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունը ծառայում է որպես Հայաստանում Եվրամիության օժանդակության ազգային համակարգող ու շեշտեց հիմնադրույթները. «Մենք հավաքվել ենք ներկայացնելու գործիքների, տեղեկատվության տարածման ու ծրագրի նախագծման ու կիրառման ներկա իրավիճակը: Այս ամենը նպատակ ունի զարգացնելու եվրոպական նորմերի մասին գիտելիքներն ու ունակությունները և օգնելու Հայաստանի իշխանություններին համագործակցել եվրոպական մարմինների հետ»: Մինչ օրս Հայաստանում իրականացվել է յոթ Թվինինգ նախագիծ, ևս յոթը գտնվում են իրականացման ընթացքում: Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի փաստացի իրականցումը Հայաստանում սկսվել է 2009 ապրիլին: Թվինինգ և Թայեքս գործիքների կիրառման նպատակն է աջակցել ինստիտուցիոնալ բարեկարգումների իրականացմանը պետական մարմիններում՝ հիմնված ԵՄ նորմերի ու ներկա մոդելների վրա, ինչպես նաև մոտեցնելու Հայաստանի իրավական շրջանակները եվրոպական ստանդարտներին: