Անտառային օրենսդրության ձեռնարկի ներկայացում | EUNewsletter

Անտառային օրենսդրության ձեռնարկի ներկայացում

5 June 2012

2012 թ. հունիսի 4-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել Անտառային օրենսդրության ձեռնարկի շնորհանդեսը: Այս եզակի ձեռնարկը նախատեսված է օրենսդիր, գործադիր և դատական համակարգերում աշխատող մարդկանց, ինչպես նաև անտառային տնտեսությամբ, բիզնեսով և բնապահպանությամբ զբաղվող կազմակերպությունների համար: Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներն ու ուսանողները, ինչպես նաև բնապահպանությամբ հետաքրքրվողները նույնպես կարող են դրանով ուղորդվել` ընդհանուր տեղեկատվության կամ հետազոտությունների համար:
Ձեռնարկը մշակվել և տպագրվել է տարածաշրջանային «Անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման բարելավում Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրներում և Ռուսաստանում» (ENPI-FLEG) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից:
Ներկայացմանը մասնակցեցին ԲՀՀ/Հայաստանը, Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարակական կենտրոնը, «Հայանտառ» ՊՈԱԿ, Հայաստանի բնապահպանության նախարարությունը, բնապահպանության տեսուչներ, հասարակական կազմակերպություններ, լրագրողներ և այլ շահառու կողմեր: Ձեռնարկի մշակման գործընթացը ներկայացրել է Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարակական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանը:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.enpi-fleg.org:
[gallery link=”file”

Անտառային օրենսդրության ձեռնարկի ներկայացում

2012 թ. հունիսի 4-ին Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել Անտառային օրենսդրության ձեռնարկի շնորհանդեսը: Այս եզակի ձեռնարկը նախատեսված է օրենսդիր, գործադիր և դատական համակարգերում աշխատող մարդկանց, ինչպես նաև անտառային տնտեսությամբ, բիզնեսով և բնապահպանությամբ զբաղվող կազմակերպությունների համար: Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսներն ու ուսանողները, ինչպես նաև բնապահպանությամբ հետաքրքրվողները նույնպես կարող են դրանով ուղորդվել` ընդհանուր տեղեկատվության կամ հետազոտությունների համար: Ձեռնարկը մշակվել և տպագրվել է տարածաշրջանային «Անտառային օրենսդրության կիրարկման և անտառային ոլորտի կառավարման բարելավում Եվրոպական հարևանության քաղաքականության արևելյան երկրներում և Ռուսաստանում» (ENPI-FLEG) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից: Ներկայացմանը մասնակցեցին ԲՀՀ/Հայաստանը, Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարակական կենտրոնը, «Հայանտառ» ՊՈԱԿ, Հայաստանի բնապահպանության նախարարությունը, բնապահպանության տեսուչներ, հասարակական կազմակերպություններ, լրագրողներ և այլ շահառու կողմեր: Ձեռնարկի մշակման գործընթացը ներկայացրել է Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարակական կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.enpi-fleg.org: [gallery link="file"