ԽՀԱԱԳ հնարավոր ազդեցությունները | EUNewsletter

ԽՀԱԱԳ հնարավոր ազդեցությունները

15 May 2013

2013 թվականի ապրիլի 17-ին անցկացվելէ Հայաստան-ԵՄ Խորհը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի հնարավոր ազդեցությունները թեմայով աշխատաժողով: Այն մասնավորապես կազմակերպվել էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, որպեսզի ներկայացվեն ԽՀԱԱԳ-ի տնտեսական, սոցիալական, մարդու իրավունքների և բնապահպանական հնարավոր ազդեցությունները:
Միջոցառումը կազմակերպվել էր «Առևտրի կայունության ազդեցության գնահատման ծրագրի» շրջանակներում: ԽՀԱԱԳ-ի բանակցային գործընթացին զուգահեռ Եվրոպական հանձնաժողովը նախաձեռնել է անկախ ուսումնասիրություն՝ գնահատելու ԽՀԱԱԳ-ի տնտեսական, սոցիալական և բնապահպանական հնարավոր ազդեցությունները: Գնահատումն իրականացվում է Էկորիս (Նիդեռլանդներ) և ՔԵՅՍ (Լեհաստան) ընկերությունների կոնսորցիումի կողմից։
Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսն ընդգծել է, որ աշխատաժողովի նպատակն է տեղեկացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ձեռնարկատերերին այս ուսումնասիրության, ինչպես նաև դրա դրդապատճառների, մեթոդաբանության և ընթացքի մասին: Աշխատաժողովը նաևնպատակ ուներ նպաստելու տարբեր ձեռնարկատերերի միջև ակտիվ երկխոսությանը, որպեսզի
«Առևտրի կայունության ազդեցության գնահատման ծրագրի» գործընթացն իր միջանկյալ փուլում լրացվի ձեռնարկատերերի կարծիքներով:

«Բրյուսելում իմ գործընկերներն այս պահին ԽՀԱԱԳ-ի բանակցությունների հինգերորդ փուլում են: Նրանց գնահատմամբ կլինի ևս մեկ բանակցային փուլ և հուսով են, որ պայմանագիրը վերջնական տեսքի կբերվի մինչև 2013-ի նոյեմբեր: Նպատակն այն է, որպեսզի ԽՀԱԱԳ-ը գործնականացվի 2014 թվականին»,- ասել է Սիմոնսը:

Էկորիս-ՔԵՅՍ կոնսորցիումի այս ընթացքում կատարած ուսումնասիրությունների համաձայն ԽՀԱԱԳ նշանակալի դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա: ՀՆԱ-ն պետք է բարձրանա երկու տոկոսով, արտահանումները նախատեսվում են աճել 15 տոկոսով, իսկ ներկրումների աճ կգանցվի 8 տոկոսով:

Հայաստանն ու ԵՄ-ն ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցությունները պաշտոնապես սկսել են 2012 թվականի փետրվարից: Այն դառնալու է նոր՝ Ասոցացման համաձայնագրի կարևոր բաղադրիչ:

Ծրագրի և ուսումնասիրության վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հասցեով՝ http://tsia.ecorys.com/armenia/

ԽՀԱԱԳ հնարավոր ազդեցությունները

2013 թվականի ապրիլի 17-ին անցկացվելէ Հայաստան-ԵՄ Խորհը և համապարփակ ազատ առևտրի պայմանագրի հնարավոր ազդեցությունները թեմայով աշխատաժողով: Այն մասնավորապես կազմակերպվել էր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար, որպեսզի ներկայացվեն ԽՀԱԱԳ-ի տնտեսական, սոցիալական, մարդու իրավունքների և բնապահպանական հնարավոր ազդեցությունները: Միջոցառումը կազմակերպվել էր «Առևտրի կայունության ազդեցության գնահատման ծրագրի» շրջանակներում: ԽՀԱԱԳ-ի բանակցային գործընթացին զուգահեռ Եվրոպական հանձնաժողովը նախաձեռնել է անկախ ուսումնասիրություն՝ գնահատելու ԽՀԱԱԳ-ի տնտեսական, սոցիալական և բնապահպանական հնարավոր ազդեցությունները: Գնահատումն իրականացվում է Էկորիս (Նիդեռլանդներ) և ՔԵՅՍ (Լեհաստան) ընկերությունների կոնսորցիումի կողմից։ Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսն ընդգծել է, որ աշխատաժողովի նպատակն է տեղեկացնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, ձեռնարկատերերին այս ուսումնասիրության, ինչպես նաև դրա դրդապատճառների, մեթոդաբանության և ընթացքի մասին: Աշխատաժողովը նաևնպատակ ուներ նպաստելու տարբեր ձեռնարկատերերի միջև ակտիվ երկխոսությանը, որպեսզի «Առևտրի կայունության ազդեցության գնահատման ծրագրի» գործընթացն իր միջանկյալ փուլում լրացվի ձեռնարկատերերի կարծիքներով: «Բրյուսելում իմ գործընկերներն այս պահին ԽՀԱԱԳ-ի բանակցությունների հինգերորդ փուլում են: Նրանց գնահատմամբ կլինի ևս մեկ բանակցային փուլ և հուսով են, որ պայմանագիրը վերջնական տեսքի կբերվի մինչև 2013-ի նոյեմբեր: Նպատակն այն է, որպեսզի ԽՀԱԱԳ-ը գործնականացվի 2014 թվականին»,- ասել է Սիմոնսը: Էկորիս-ՔԵՅՍ կոնսորցիումի այս ընթացքում կատարած ուսումնասիրությունների համաձայն ԽՀԱԱԳ նշանակալի դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա: ՀՆԱ-ն պետք է բարձրանա երկու տոկոսով, արտահանումները նախատեսվում են աճել 15 տոկոսով, իսկ ներկրումների աճ կգանցվի 8 տոկոսով: Հայաստանն ու ԵՄ-ն ԽՀԱԱԳ-ի շուրջ բանակցությունները պաշտոնապես սկսել են 2012 թվականի փետրվարից: Այն դառնալու է նոր՝ Ասոցացման համաձայնագրի կարևոր բաղադրիչ: Ծրագրի և ուսումնասիրության վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարելի է գտնել հետևյալ հասցեով՝ http://tsia.ecorys.com/armenia/