Ֆոտոցուցահանդես՝ նվիրված մամուլի ազատությանը | EUNewsletter

Ֆոտոցուցահանդես՝ նվիրված մամուլի ազատությանը

3 June 2013

2013 թվականի մայիսի 3-ին բացվել էր մեկշաբաթյա լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված մամուլի ազատության համաշխարհային օրվան: Միջոցառումը, որ կրում էր «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագիրը, կազմակերպվել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:
Ծրագրի նպատակն էր բարձրաձայնել տեղեկատվության իրավունքի իրացման մարտահրավերների և հնարավորությունների մասին, հիշեցնել կառավարությանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հանրության լայն շերտերին այդ իրավունքի իրացման գործում իրենց դերի մասին:
Մամուլի ազատության համաշխարհային օրն աշխարհում նշվում է մայիսի 3-ին՝ հիշատակելու մամուլի հիմնարար սկզբունքները:
Միջոցառմանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկավության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆորնը և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մկքոյը:
Սիմոնսը նշել է, որ Մամուլի ազատութայն համաշխարհային օրը միջազգայնորեն նշվող տոն է, որն ընդգծում է տեղեկացված լինելու և արտահայտվելու ազատության իրավունքը. «Յուրաքանչյուրը սեփական կարծիքն ունենալու, այն արտահայտելու և ցանկացած լրատվամիջոցից իրազեկված լինելու իրավունք ունի: Մամուլի ազատութայն համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպական Միությունը կոչ է անում բոլորին կիրառել այս սկզբունքները: ԵՄ-ն մշտապես խրախուսել է բազմակարծ և բազմազան լրատվության գոյությունը»,- ասել է Օննո Սիմոնսը: Նա նաև հավելել է, որ թեև Հայաստանում այս պահին իրավիճակը շատ ավելի լավ է, քան նախկինում էր, այնուամենայնիվ, մամուլի ազատությանը վերաբերող խնդիրներ դեռևս կան:

Ցուցահանդեսում ընդգրկված էր 70 լուսանկար և ծաղրանկար, որոնք հետագայում կհրատարակվեն Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ կատալոգում:

Ջոն Հեֆերնը կոչ է արել լրագրողներին հետաքննել և վերլուծել Տեղեկատվության ազատության մասին օրենքի միջոցով հասանելի դարձած տեղեկությունները, դրանք ներկայացնել հանրության լայն շերտերին:

[gallery link=”file”

Ֆոտոցուցահանդես՝ նվիրված մամուլի ազատությանը

2013 թվականի մայիսի 3-ին բացվել էր մեկշաբաթյա լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված մամուլի ազատության համաշխարհային օրվան: Միջոցառումը, որ կրում էր «Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագիրը, կազմակերպվել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության, ինչպես նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն էր բարձրաձայնել տեղեկատվության իրավունքի իրացման մարտահրավերների և հնարավորությունների մասին, հիշեցնել կառավարությանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հանրության լայն շերտերին այդ իրավունքի իրացման գործում իրենց դերի մասին: Մամուլի ազատության համաշխարհային օրն աշխարհում նշվում է մայիսի 3-ին՝ հիշատակելու մամուլի հիմնարար սկզբունքները: Միջոցառմանը մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկավության բաժնի ղեկավար Օննո Սիմոնսը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆորնը և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի Ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մկքոյը: Սիմոնսը նշել է, որ Մամուլի ազատութայն համաշխարհային օրը միջազգայնորեն նշվող տոն է, որն ընդգծում է տեղեկացված լինելու և արտահայտվելու ազատության իրավունքը. «Յուրաքանչյուրը սեփական կարծիքն ունենալու, այն արտահայտելու և ցանկացած լրատվամիջոցից իրազեկված լինելու իրավունք ունի: Մամուլի ազատութայն համաշխարհային օրվա կապակցությամբ Եվրոպական Միությունը կոչ է անում բոլորին կիրառել այս սկզբունքները: ԵՄ-ն մշտապես խրախուսել է բազմակարծ և բազմազան լրատվության գոյությունը»,- ասել է Օննո Սիմոնսը: Նա նաև հավելել է, որ թեև Հայաստանում այս պահին իրավիճակը շատ ավելի լավ է, քան նախկինում էր, այնուամենայնիվ, մամուլի ազատությանը վերաբերող խնդիրներ դեռևս կան: Ցուցահանդեսում ընդգրկված էր 70 լուսանկար և ծաղրանկար, որոնք հետագայում կհրատարակվեն Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ կատալոգում: Ջոն Հեֆերնը կոչ է արել լրագրողներին հետաքննել և վերլուծել Տեղեկատվության ազատության մասին օրենքի միջոցով հասանելի դարձած տեղեկությունները, դրանք ներկայացնել հանրության լայն շերտերին: [gallery link="file"