Ֆիլիպ Լեֆոր. «Հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է ԵՄ-ի համար» | EUNewsletter

Ֆիլիպ Լեֆոր. «Հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է ԵՄ-ի համար»

3 October 2011

Philippe Lefort and Edward NalbandianՍեպտեմբերի 7-ին Հայաստան էր ժամանել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը: Լեֆորն իր պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի 1-ից և Երևան է ժամանել իր առաջին տարածաշրջանային այցի շրջանակներում:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Լեֆորը նշել է, որ Հարավային Կովկասը տնտեսական և մշակութային մեծ ներուժ ունի հետագա զարգացման համար: Նա նաև վերստին հաստատել է ԵՄ-ի աջակցելությունը տարածաշրջանում` խաղաղություն և կայունություն հաստատելու գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ հետագա քննարկումների հիմնական թեմաներից մեկը: Ֆիլիպ Լեֆորը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացի անհրաժեշտությունը` ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին վստահեցրել է, որ Հայաստանը ևս ցանկանում է հարցի լուծմանը հասնել բացառապես խաղաղ ճանապարհով:

Ֆիլիպ Լեֆոր. «Հարավային Կովկասը կարևոր տարածաշրջան է ԵՄ-ի համար»

Philippe Lefort and Edward NalbandianՍեպտեմբերի 7-ին Հայաստան էր ժամանել Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը: Լեֆորն իր պաշտոնը ստանձնել է սեպտեմբերի 1-ից և Երևան է ժամանել իր առաջին տարածաշրջանային այցի շրջանակներում: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում Լեֆորը նշել է, որ Հարավային Կովկասը տնտեսական և մշակութային մեծ ներուժ ունի հետագա զարգացման համար: Նա նաև վերստին հաստատել է ԵՄ-ի աջակցելությունը տարածաշրջանում` խաղաղություն և կայունություն հաստատելու գործում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է մնալ հետագա քննարկումների հիմնական թեմաներից մեկը: Ֆիլիպ Լեֆորը շեշտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացի անհրաժեշտությունը` ընդգծելով ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորությունը: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին վստահեցրել է, որ Հայաստանը ևս ցանկանում է հարցի լուծմանը հասնել բացառապես խաղաղ ճանապարհով: