ՀՀ Եվրոպական ինտեգրման հեռանկարները | EUNewsletter

ՀՀ Եվրոպական ինտեգրման հեռանկարները

23 July 2014
LUM_3910

Հուլիսի 18-ին Ազգային ժողովում կազմակերպվել էր Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հանդիպում՝ նվիրված հանձնաժողովի հետագա աշխատանքների հեռանկարների ու տեսլականի քննարկմանը: Հանդիպումը բացեցին ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամլո և տեղեկատվական բաժնի ղեկավար Դիրք Լորենցը:

Զոհրաբյանը նշեց հակակոռուպցիոն գործողությունների, մարդու իրավունքների պաշտպանության ու խոսքի ազատության հարցում ԵՄ հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի համար:
Լորենցը կարևորեց նման հանդիպումները հանձնաժողովի աշխատանքը բարելավելու համար: Նա նաև հավելեց, որ Հայաստանը զգալիորեն կշահի ԵՄ անդամ երկրների նմանատիպ հանձնաժողովների հետ շփումից:

ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության գծով խորհրդատու Իլմար Սոլիմսը շարունակեց թեման՝ խոսելով ԵՄ անդամ երկրներում նման հանձնաժողովների աշխատանքային փորձի մասին: Նա նաև ներկայացրեց «ԵՄ լավագույն գործելակերպի հիման վրա ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դերի և գործունեության բարելավման վերաբերյալ» իր քաղաքականության փաստաթուղթը:

ՀՀ Եվրոպական ինտեգրման հեռանկարները

Հուլիսի 18-ին Ազգային ժողովում կազմակերպվել էր Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հանդիպում՝ նվիրված հանձնաժողովի հետագա աշխատանքների հեռանկարների ու տեսլականի քննարկմանը: Հանդիպումը բացեցին ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամլո և տեղեկատվական բաժնի ղեկավար Դիրք Լորենցը: Զոհրաբյանը նշեց հակակոռուպցիոն գործողությունների, մարդու իրավունքների պաշտպանության ու խոսքի ազատության հարցում ԵՄ հետ համագործակցության կարևորությունը Հայաստանի համար: Լորենցը կարևորեց նման հանդիպումները հանձնաժողովի աշխատանքը բարելավելու համար: Նա նաև հավելեց, որ Հայաստանը զգալիորեն կշահի ԵՄ անդամ երկրների նմանատիպ հանձնաժողովների հետ շփումից: ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության գծով խորհրդատու Իլմար Սոլիմսը շարունակեց թեման՝ խոսելով ԵՄ անդամ երկրներում նման հանձնաժողովների աշխատանքային փորձի մասին: Նա նաև ներկայացրեց «ԵՄ լավագույն գործելակերպի հիման վրա ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դերի և գործունեության բարելավման վերաբերյալ» իր քաղաքականության փաստաթուղթը: