Խաղաղություն Կոկասում կանանց օգնությամբ | EUNewsletter

Խաղաղություն Կոկասում կանանց օգնությամբ

4 July 2013

2013 թվականի հունիսի 18-ին Երևանում ԵՄ կենտրոնը հյուրընկալել էր «Հզորացնելով կանանց կարողոթյունները Հարավային Կովկասում՝ խաղաղության կառուցման համար» ծրագրի և դրա վերջնական արդյունքների շուրջ քննարկում: Ծրագիրն իրականացվել է CARE International կազմակերպության կողմից: Ֆինանսավորվել է ԵՄ կողմից՝ ավստրիական Զարգացման գործակալության հետ համագործակցությամբ:
CARE International կազմակերպության տնօրեն Անթոնի Ֆորմանը ներկայացրել է երեք տարվա արդյունքները: Դրանք ներառում են բացահայտումներ, որոնք ձեռք են բերվել ծրագրի շրջանակներում իրականացված տարբեր հետազոտությունների արդյունքում:
Փաստաթուղթը ծրագրի աշխատաննքերի արդյունքն է, այն կատարվել է հակամարտություններից տուժած Հարավային Կովկասի 20 համայնքների կանանց շարժումների հետ: Ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում, Հարավային Օսիայում և այլն: Աշխատանքներն ուղղված են եղել կանանց կարողությունների և ինքնավստահության հզորացմանը, որպեսզի կանայք մասնակցեն համայնքային կյանքին՝ ընդգծել նրանց ունեցած ներդրումների կարևորությունը և ստեղծել բազա այն կոնկրետ ներդրումների հիման վրա, որտեղ կանայք կարող են պլանավորել և որոշումներ կայացնել:

«Այս տարածաշրջանում չլուծված հակամարտությունները դրանց հետևանքներից տուժած երկրների զարգացման հիմնական խոչընդոտն են: Մենք հավատում ենք, որ միջազգային կազմակերպությունները կարող են միջոցներ և ջանքեր ներդնել քաղաքացիական հասարակությանն աջակցելու համար, որպեսզի վերջինները ուղիներ գտնեն հակամարտությունները լուծելու ուղղությամբ», – ասել է Ֆորմանը և հավելել, որ ներկայացված զեկույցը հինգ ուղղություն է առաջարկում, որոնց վրա միջազգային շահառուները պետք է սևեռեն խաղաղության կառուցման իրենց ջանքերը: Սրա արդյունքում նրանք հնարավորություն կտան հակամարտություններից տուժած հասարակություններին, մասնավորապես կանանց՝ իրենց ներդրումն ունենալ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման գործում:

Առաջարկված հինգ ուղղություններն են.
– Իրականացնել աշխատանքներ հակամարտությունից տուժած համայնքների հետ
– Հզորացնել կառավարության ներգրավվածությունը տեղական մակարդակով
– Գենդեռային հավասարությունը դարձնել օրակարգային առաջնահերթություն
– Հարավային Կովկասի քաղաքացիական հասարակությանը համախմբել
– Աշխատանքներ տանել արտահայտվելու և տեղաշարժվելու իրավունքների պաշտպանության ուղղությամբ

Կազմակերպությունը նախաձեռնել էր այս քննարկումը՝ հաշվի առնեով այն հանգամանքը, որ տարածաշրջանում խաղաղության կառուցման և կանանց ներգրավվածության սահմանները շարունակաբար փոքրանում են:

Հավելյալ տեղեկությունների համար՝ http://www.care-caucasus.org.ge/en/

[gallery link=”file”

Խաղաղություն Կոկասում կանանց օգնությամբ

2013 թվականի հունիսի 18-ին Երևանում ԵՄ կենտրոնը հյուրընկալել էր «Հզորացնելով կանանց կարողոթյունները Հարավային Կովկասում՝ խաղաղության կառուցման համար» ծրագրի և դրա վերջնական արդյունքների շուրջ քննարկում: Ծրագիրն իրականացվել է CARE International կազմակերպության կողմից: Ֆինանսավորվել է ԵՄ կողմից՝ ավստրիական Զարգացման գործակալության հետ համագործակցությամբ: CARE International կազմակերպության տնօրեն Անթոնի Ֆորմանը ներկայացրել է երեք տարվա արդյունքները: Դրանք ներառում են բացահայտումներ, որոնք ձեռք են բերվել ծրագրի շրջանակներում իրականացված տարբեր հետազոտությունների արդյունքում: Փաստաթուղթը ծրագրի աշխատաննքերի արդյունքն է, այն կատարվել է հակամարտություններից տուժած Հարավային Կովկասի 20 համայնքների կանանց շարժումների հետ: Ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում, Հարավային Օսիայում և այլն: Աշխատանքներն ուղղված են եղել կանանց կարողությունների և ինքնավստահության հզորացմանը, որպեսզի կանայք մասնակցեն համայնքային կյանքին՝ ընդգծել նրանց ունեցած ներդրումների կարևորությունը և ստեղծել բազա այն կոնկրետ ներդրումների հիման վրա, որտեղ կանայք կարող են պլանավորել և որոշումներ կայացնել: «Այս տարածաշրջանում չլուծված հակամարտությունները դրանց հետևանքներից տուժած երկրների զարգացման հիմնական խոչընդոտն են: Մենք հավատում ենք, որ միջազգային կազմակերպությունները կարող են միջոցներ և ջանքեր ներդնել քաղաքացիական հասարակությանն աջակցելու համար, որպեսզի վերջինները ուղիներ գտնեն հակամարտությունները լուծելու ուղղությամբ», - ասել է Ֆորմանը և հավելել, որ ներկայացված զեկույցը հինգ ուղղություն է առաջարկում, որոնց վրա միջազգային շահառուները պետք է սևեռեն խաղաղության կառուցման իրենց ջանքերը: Սրա արդյունքում նրանք հնարավորություն կտան հակամարտություններից տուժած հասարակություններին, մասնավորապես կանանց՝ իրենց ներդրումն ունենալ Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման գործում: Առաջարկված հինգ ուղղություններն են. - Իրականացնել աշխատանքներ հակամարտությունից տուժած համայնքների հետ - Հզորացնել կառավարության ներգրավվածությունը տեղական մակարդակով - Գենդեռային հավասարությունը դարձնել օրակարգային առաջնահերթություն - Հարավային Կովկասի քաղաքացիական հասարակությանը համախմբել - Աշխատանքներ տանել արտահայտվելու և տեղաշարժվելու իրավունքների պաշտպանության ուղղությամբ Կազմակերպությունը նախաձեռնել էր այս քննարկումը՝ հաշվի առնեով այն հանգամանքը, որ տարածաշրջանում խաղաղության կառուցման և կանանց ներգրավվածության սահմանները շարունակաբար փոքրանում են: Հավելյալ տեղեկությունների համար՝ http://www.care-caucasus.org.ge/en/ [gallery link="file"