Օրգանական միջոցները` թունաքիմիկատների փոխարեն | EUNewsletter

Օրգանական միջոցները` թունաքիմիկատների փոխարեն

2 December 2010

Organic way to replace pesticidsԵվրամիության ֆինանսավորմամբ նկարահանված «Թունաքիմիկատներ. արդյո՞ք դրանք պարտադիր են» տեսաֆիլմի շնորհանդեսը կայացել է oգոստոսի 31-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում:
12 րոպե տևողությամբ ֆիլմը պատրաստել է «Հայ կանայք հանուն առողջության և շրջակա մաքուր միջավայրի» ՀԿ-ն և ներկայացնում է թունաքիմիկատների ինտենսիվ օգտագործման հետևանքով առաջացած բնապահպանական և առողջական լուրջ խնդիրները` կոչ անելով զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը: Ֆիլմը նկարագրում է, թե ինչպես շատ դեպքերում վնասատուների և հիվանդությունների դեմ կարելի է պայքարել առանց թույների, քանի որ «դեղորայքն ու կանաչ պարարտանյութերը աճում են մեր ոտքերի տակ»: Մարդիկ միայն պետք է իմանան դրանց հատկությունները և կարողանան դրանք ճիշտ օգտագործել:
«Մենք մեծ կարևորություն ենք տալիս շրջակա միջավայրում` մասնավորապես գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործումը նվազեցնելուն ուղղված ջանքերին: Աջակցում ենք արտադրողների իրազեկվածության բարձրացմանը` ավելի մաքուր և անվտանգ ապրանք արտադրելու համար», – իր ողջույնի խոսքում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը և հավելել, որ իրենց արտադրանքը եվրոպական շուկա արտահանել ցանկացող հայ արտադրողները պետք է օգտագործեն մաքուր` թունաքիմիկատներից զերծ արտադրության փորձը:
Ֆիլմի ցուցադրումից հետո քննարկվել են առանց քիմիկատների գյուղատնտեսական մեթոդների զարգացման եղանակները, ինչպես նաև այն ջանքերը, որոնք պետք է գործադրվեն առողջ ապրելակերպի և շրջակա միջավայրի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Նրանք արտահայտել են իրենց մտահոգությունները Հայաստանի գյուղատնտեսական համակարգի մասին, որը պահանջում է լավ նախագծված արդյունաբերական գործընթաց, շուկայական և տեխնիկական արդյունավետ աջակցություն:

Օրգանական միջոցները` թունաքիմիկատների փոխարեն

Organic way to replace pesticidsԵվրամիության ֆինանսավորմամբ նկարահանված «Թունաքիմիկատներ. արդյո՞ք դրանք պարտադիր են» տեսաֆիլմի շնորհանդեսը կայացել է oգոստոսի 31-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: 12 րոպե տևողությամբ ֆիլմը պատրաստել է «Հայ կանայք հանուն առողջության և շրջակա մաքուր միջավայրի» ՀԿ-ն և ներկայացնում է թունաքիմիկատների ինտենսիվ օգտագործման հետևանքով առաջացած բնապահպանական և առողջական լուրջ խնդիրները` կոչ անելով զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը: Ֆիլմը նկարագրում է, թե ինչպես շատ դեպքերում վնասատուների և հիվանդությունների դեմ կարելի է պայքարել առանց թույների, քանի որ «դեղորայքն ու կանաչ պարարտանյութերը աճում են մեր ոտքերի տակ»: Մարդիկ միայն պետք է իմանան դրանց հատկությունները և կարողանան դրանք ճիշտ օգտագործել: «Մենք մեծ կարևորություն ենք տալիս շրջակա միջավայրում` մասնավորապես գյուղատնտեսությունում թունաքիմիկատների օգտագործումը նվազեցնելուն ուղղված ջանքերին: Աջակցում ենք արտադրողների իրազեկվածության բարձրացմանը` ավելի մաքուր և անվտանգ ապրանք արտադրելու համար», - իր ողջույնի խոսքում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը և հավելել, որ իրենց արտադրանքը եվրոպական շուկա արտահանել ցանկացող հայ արտադրողները պետք է օգտագործեն մաքուր` թունաքիմիկատներից զերծ արտադրության փորձը: Ֆիլմի ցուցադրումից հետո քննարկվել են առանց քիմիկատների գյուղատնտեսական մեթոդների զարգացման եղանակները, ինչպես նաև այն ջանքերը, որոնք պետք է գործադրվեն առողջ ապրելակերպի և շրջակա միջավայրի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար: Նրանք արտահայտել են իրենց մտահոգությունները Հայաստանի գյուղատնտեսական համակարգի մասին, որը պահանջում է լավ նախագծված արդյունաբերական գործընթաց, շուկայական և տեխնիկական արդյունավետ աջակցություն: