ՄԻՊ Լոռու տարածքային գրասենյակի բացումը | EUNewsletter

ՄԻՊ Լոռու տարածքային գրասենյակի բացումը

7 Հունիս 2012
BMW_7777

ԵՄ աջակցության Մարդու իրավունքների պաշտպանն ավելի հասանելի է դառնում մարզերի բնակչության համար: Հունիսի 6-ին Վանաձորում տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) Լոռու մարզի տարածքային գրասենյակի պաշտոնական բացումը:
Միջոցառմանը ներկա էին Մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, նաև Լոռու մարզի բնակիչները: Վերջիններս կարևորելով սեփական իրավունքների պաշտպանությունը, գոհունակությամբ են ընդունել գրասենյակի գործարկումը:
«Ուրախ եմ, որ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր Հայաստանում գործում են ՄԻՊ մարզային վեց գրասենյակ: Այնուամենայնիվ, մեծ հույսեր ունեմ, որ մոտ ապագայում մարզային գրասենյակներին ֆինանսապես կօժանդակի նաև մեր պետությունը», – բացման իր խոսքում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:
ՄԻՊ տարածքային գրասենյակներ են գործում նաև հանրապետության հինգ այլ մարզկենտրոններում` Գավառ, Իջևան, Գյումրի, Եղեգնաձոր և Կապան: Գրասենյակները հագեցած են ժամանակակից համապատասխան տեխնիկայով, ինչպես նաև մեքենաներովª մարդու իրավունքների խախտման դեպքերին հնարավորինս արագ արձագանքելու համար:

Մարզային գրասենյակների երկամսյա գործունեության արդյուքները ցույց են տվել, որ այս ընթացքում հեռավոր մարզերի բնակիչները հնարավորություն են ունեցել առանց մայրաքաղաք ժամանելու իրենց իրավունքների խախտման դեպքերի մասին տեղեկացնել ՄԻՊ աշխատակազմին, մասնավորապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Մարդու իրավունքների պաշտպանությունը ընտրությունների ընթացքում երաշխավորելուն զուգահեռ` մարզային վեց գրասենյակները հանդես են գալու, որպես Մարդու իրավունքների պաշտպանի կենտրոնական գրասենյակի` «ներկայացուցչություններ», – նշել է դեսպան Տրայան Հրիսթեան:

Մարզային գրասենյակների գործարկումն իրականացվել է «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի շրջանակում` Եվրոպական միության կողմից տրամադրած ֆինանսական օժանդակությամբ և ԵԱՀԿ երևանայն գրասենյակի աջակցությամբ:

ՄԻՊ Լոռու տարածքային գրասենյակի բացումը

ԵՄ աջակցության Մարդու իրավունքների պաշտպանն ավելի հասանելի է դառնում մարզերի բնակչության համար: Հունիսի 6-ին Վանաձորում տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) Լոռու մարզի տարածքային գրասենյակի պաշտոնական բացումը: Միջոցառմանը ներկա էին Մարդու իրավուքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, նաև Լոռու մարզի բնակիչները: Վերջիններս կարևորելով սեփական իրավունքների պաշտպանությունը, գոհունակությամբ են ընդունել գրասենյակի գործարկումը: «Ուրախ եմ, որ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ այսօր Հայաստանում գործում են ՄԻՊ մարզային վեց գրասենյակ: Այնուամենայնիվ, մեծ հույսեր ունեմ, որ մոտ ապագայում մարզային գրասենյակներին ֆինանսապես կօժանդակի նաև մեր պետությունը», - բացման իր խոսքում ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: ՄԻՊ տարածքային գրասենյակներ են գործում նաև հանրապետության հինգ այլ մարզկենտրոններում` Գավառ, Իջևան, Գյումրի, Եղեգնաձոր և Կապան: Գրասենյակները հագեցած են ժամանակակից համապատասխան տեխնիկայով, ինչպես նաև մեքենաներովª մարդու իրավունքների խախտման դեպքերին հնարավորինս արագ արձագանքելու համար: Մարզային գրասենյակների երկամսյա գործունեության արդյուքները ցույց են տվել, որ այս ընթացքում հեռավոր մարզերի բնակիչները հնարավորություն են ունեցել առանց մայրաքաղաք ժամանելու իրենց իրավունքների խախտման դեպքերի մասին տեղեկացնել ՄԻՊ աշխատակազմին, մասնավորապես խորհրդարանական ընտրությունների ժամանակ: «Մարդու իրավունքների պաշտպանությունը ընտրությունների ընթացքում երաշխավորելուն զուգահեռ` մարզային վեց գրասենյակները հանդես են գալու, որպես Մարդու իրավունքների պաշտպանի կենտրոնական գրասենյակի` «ներկայացուցչություններ», - նշել է դեսպան Տրայան Հրիսթեան: Մարզային գրասենյակների գործարկումն իրականացվել է «Աջակցություն Հայաստանում երկու ընտրական փուլերին» ծրագրի շրջանակում` Եվրոպական միության կողմից տրամադրած ֆինանսական օժանդակությամբ և ԵԱՀԿ երևանայն գրասենյակի աջակցությամբ: [gallery link="file"]